o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի կառավարության ձախողման գլխավոր մեղավոր նշանակված է Ռուսաստանը. Նիկողոսյան

05.07.2020 13:42 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Փաշինյանի կառավարության ձախողման գլխավոր մեղավոր նշանակված է Ռուսաստանը. Նիկողոսյան

Ռուսաստանում կայացած, իսկ Հայաստանում չեղարկված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի, հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրների եւ դրա հետեւանքների մասին, «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

- Պարոն Նիկողոսյան, ՌԴ-ում կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, մինչդեռ հանրաքվե անցկացնելը Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված համարվեց անհնար ու չեղարկվեց: Կարո՞ղ ենք փաստել, որ այդուհանդերձ, հնարավոր էր հանրաքվե անցկացնել ստեղծված իրավիճակում, պարզապես, Հայաստանն ուներ այլ պատճառներ խուսափելու համար:

- Նախ նշեմ, որ Հայաստանի եւ Ռուսաստանի սահմանադրական փոփոխություններն ամբողջությամբ տարբերվում են իրարից: ՌԴ-ում Սահմանադրության փոփոխությունները լիովին պաշտպանված էին ե՛ւ Սահմանադրական դատարանի, ե՛ւ Պետական Դումայի ու Դաշնային խորհրդի կողմից: Բոլորը միասնական էին այս փոփոխությունների հարցում, իսկ Հայաստանում տարաձայնությունները շատ էր: Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ Ռուսաստանում սահմանադրական փոփոխությունները տեղի ունեցան կորոնավիրուսային ինքնամեկուսացումն արդեն վերջանալուց հետո ընկած ժամանակահատվածում, երբ ՌԴ-ում այլեւս չկար հայտարարված արտակարգ դրություն: Ինչ խոսք, կորոնավիրուսից պաշտպանվելու տարբեր մեթոդները շարունակում են կիրառվել, բայց Ռուսաստանում գրեթե հաղթանակած են համարում կորոնավիրուսի դեմ պայքարը  ու ընտրությունները տեղի ունեցան, երբ սահմանափակումներն արդեն հանվել էին: Մինչդեռ Հայաստանում պահպանվում է արտակարգ դրությունը եւ հայտնի էլ չէ, թե երբ է վերջանալու: Այնպես որ, այստեղ նույնիսկ համեմատության եզրեր չկան:

- Համառուսաստանյան հանրաքվեի վերջին եւ գլխավոր օրը ՀՀ-ում Հանրային հեռուստատեսության եթերում ցուցադրում էին հակապուտինյան հայտնի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ինչը լայն արձագանք գտավ: Ըստ Ձեզ, սա հայ-ռուսական հարաբերությունների դեմ միտումնավո՞ր արված քայլ էր:

- Ցավոք, վերջին ժամանակներս անընդհատ փորձում ենք համոզել ինքներս մեզ եւ համարել, որ ամեն ինչ տեղի է ունենում անփութության պատճառով: Բայց իմ կարծիքով՝ չէր կարող Նավալնին Հայաստանի Հանրային հեռուստատեսության եթերում հայտնվել՝  առանց ՀՀ իշխանությունների գիտության: Սա մեծ ու ուղիղ հարված էր հայ-ռուսական հարաբերություններին:  Նավալնիին եթեր տրամադրելով Հայաստանի իշխանությունները՝ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոր մարտահրավեր են նետում Ռուսաստանի պետությանը, իշխանությանը եւ ժողովրդին, որպեսզի վերջնականապես սեպ խրեն հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների մեջ: ՌԴ նախագահի հետ ամեն հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մշտականապես շեշտում էր, թե հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր հիմքերի վրա եւ օր օրի էլ ավելի են ամրապնդվելու: Նմանատիպ քայլերո՞վ է Նիկոլ Փաշինյանը ցույց տալիս, թե ինչպես են «ամրապնդվում» հայ-ռուսական հարաբերությունները: Նայեք լրահոսը, ամբողջ ԱՊՀ երկրների ղեկավարները ուղիղ հեռախոսային շնորհավորանքներ են հղել ՌԴ նախագահին՝ սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ, իսկ Հայաստանն այդ շարքում չկա: Ընդամենն օրվա վերջում հայտնվեց տեքստային շնորհավորանք՝ ՀՀ վարչապետի անունից:

- Գուցե սա հետեւա՞նքն էր նրա, որ վերջին հանդիպումն այդպես էլ չկայացավ: Նիկոլ Փաշինյանը հրաժարվել էր մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված շքերթին՝ պատճառաբանելով կորոնավիրուսային իրավիճակով, թեպետ մամուլում ակտիվորեն այլ պատճառներ էին շրջանառվում:

- Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովուրդը ամենամեծ հաղթանակ կերտած ժողովուրդներից մեկն է: Շքերթին ներկա երկրների ղեկավարներն այդ հաղթանակի տերերն էին, եւ Հայաստանը պարտադիր պետք է ներկա լիներ՝ երկրի ղեկավարի մակարդակով: Չեմ կարծում, թե կորոնավիրուսն էր հիմնական պատճառը Փաշինյանի չմասնակցելու: Այդտեղ կար շատ ավելի խորքային խնդիրներ, բայց չեմ էլ ուզում գուշակություններով զբաղվել: Բոլորս էլ շատ լավ տեսնում ու հասկանում ենք, որ տեղի ունեցող պրոցեսներում բոլոր բնագավառներում այլեւս կազմաքանդված է հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները: Դրանից մնացել են միայն խոսքեր, որոնք շարունակաբար կրկնում են, բայց իրականության մեջ տեսնում ենք լրիվ ուրիշ բան:  Սա առաջին դեպքն էր, որ Ռուսաստանի ընդդիմադիր Նավալնին խոսում էր Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Եվ սա տեղի ունեցավ Փաշինյանի իշխանության օրոք: Ի դեպ, չեմ բացառում, որ շուտով ե՛ւ պետական, ե՛ւ ոչ պետական ռուսաստանյան հեռուստաընկերությունների եթերում կլինեն Հայաստանում ընդդիմադիր այն ուժերը, որոնք դեմ են Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Եթե սա էր ուզում Փաշինյանը, ուրեմն՝ հենց այդպես էլ կլինի: Միգուցե, իրո՞ք, դա էր ուզում:

Արցախը Հայաստան է և վերջ. Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը BBC-ին (տեսանյութ)

- Ի դեպ, ասում են, որ Ալեքսեյ Նավալնին նաեւ հայատյաց նացիոնալիստական տեսակետներ ունի: Ի՞նչ կասեք այս մասին:

- Նավալնին, որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ, իր ամբողջ գործունեությամբ միշտ եղել է հակահայկական եւ ընդդեմ Հայաստանի, սա նորություն չէ: Անձնական, մտերմիկ, ջերմ հարաբերություններ Նավալնիի եւ Փաշինյանի միջեւ որտե՞ղ են արմատավորվել, սա թերեւս իրենց խնդիրն է, բայց փաստն այն է, որ Նավալնին հայտնվում է նախկին Խորհրդային միության երկրներից այն մեկի Հանրային հեռուստատեսության եթերում, որտեղ Ռուսաստանը համարվում է թիվ մեկ ռազմավարական գործընկեր: Եթե պետք է արդարանան, որ սա եղել է անփութության հետեւանքով, սա եւս արդեն շատ խոսուն է:

- Այս ամենին նախորդել էր այն, որ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց օրինագիծ, ըստ որի, ՀՀ-ում ռուսաստանյան հեռուստաալիքների ցուցադրությունն, այսպես ասած, դրվում է հարցականի տակ:  Եվ սա դեռ ամենը չէ, էլի ակտիվացել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան հանելու մասին խոսակցությունները եւ ընդհանրապես՝ հակառուսական տրամադրությունները: Ի՞նչ խնդիր են փորձում սրանով լուծել:

- Ինչպես գիտեք, իմ վերջին 10-15 տարիների ընթացքում իմ կատարած ամբողջ գործունեությունը նվիրված է եղել հայ-ռուսական հարաբերությունների ջերմացմանը: Սա ես ոչ թե խոսքով, այլ գործով եմ ապացուցել, որը պատմության գիրկն է անցել: Իսկ այսօր Հայաստանում իշխանության եկած, մեղմ ասած, «շայկեն» ինչ անում է, ինձ համար նորություն չէ: Նույն Փաշինյանը, դեռ 2017 թվականին, Էդմոն Մարուքյանի հետ՝ «Ելք» դաշինքով, օրենքի նախագիծ էին ներկայացրել, որպեսզի Հայաստանը դուրս գար ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից: Հեգնանքով ասում էին՝ բա մենք էդ ժողովո՞ւրդն ենք, որ մնանք ռուսի «սապոգի» հույսին: Այդ ելույթը կա, ոչ ոք չի մոռացել, որ անձամբ Փաշինյանը, իր եւ Էդմոն Մարուքյանի թիմը եղել են այդ ծրագրերի հեղինակը: Հիշեք ժամանակին ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրները ովքե՞ր էին բարձրացնում եւ հիմա ովքեր են բարձրացնում: Էլի եմ ասում՝ այնպես չէ, որ սրանք նորություն էին, պարզապես, իրենց կիսատ թողած գործը տրամաբանական ավարտին են փորձում հասցնել:

- Փաստորեն, օրվա իշխանության «հեղափոխական» խոստումների չիրականացման համար, եթե մինչեւ այժմ մեղավոր էր կորոնավիրուսը, Սահմանադրական դատարանն ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ապա այս  շարքում կամաց-կամաց հերթը հասնում է Ռուսաստանի՞ն:

- Այս բոլոր նշանակված մեղավորների շարքում գլուխգործոցը հենց Ռուսաստանն է լինելու: Փաշինյանի կառավարության ձախողման հիմնական մեղավորն արդեն  նշանակված է Ռուսաստանը, ռուսաստանյան իշխանությունը եւ ռուս ժողովուրդը: Այդ մասին հենց իրենք են հայտարարել, որ մեղավորը ռուսաց լեզուն է, 102-րդ ռուսական ռազմաբազան է, ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ն է: Կամ այդ Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի նախագիծն ո՞ւմ դեմ է, իհարկե՝ Ռուսաստանի: Եթե հետ գնանք եւ տեսնենք, թե ովքեր էին ժամանակին հակառուսական ալիք բարձրանողները, կտեսնենք, որ էլի նույն մարդիկ էին, որոնց կեսը՝ փողոցում, կեսը՝ Ազգային ժողովում ստեղծում էին այդ տրամադրությունները: Պարզապես, այն ժամանակ ընդդիմություն էին եւ մեծամասամբ փողոցում էին, հիմա հայտնվել են իշխանության ղեկին եւ իշխանության մեջ ու էլի բարձրացնում են հակառուսական ալիք:

Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

- Իսկ ինչպե՞ս են այս ամենին վերաբերում Ռուսաստանում: Լուրեր են շրջանառվում, թե Ռուսաստանը հենց այս ամենով պայմանավորված՝ որոշել է աջակցել հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերին, այդ թվում՝Գագիկ Ծառուկյանին:

- Ռուսաստանն աջակցում է հայ ժողովրդին: ՌԴ-ն խաղաղասեր երկիր է եւ իր  շահերից չի բխում Հայաստանի վատ վիճակը, խառնաշփոթ ստեղծելը, տարածաշրջանի պատերազմական գործողությունների մեջ հայտնվելը: ՌԴ զինված ուժերը գտնվում են Հայաստանում եւ ապահովում են հանրապետության եւ հայ ժողովրդի անվտանգությունը ու սրանով ամեն ինչ ասված է: Հայաստանում ամեն ինչ անում են, որ հայ-ռուսական հարաբերություններն արմատախիլ անեն եւ մի նոր պատմություն սկսեն, բայց չի ստացվելու՝ մի պարզ պատճառով, որ հայ եւ ռուս ժողովորդը միշտ էլ պատերազմել են միասնական խրամատում եւ հիմա էլ միասնական են լինելու: Իրենց չի հաջողվելու վերջնականապես սեպ խրել հայ եւ ռուս ժողովրդի բարեկամության մեջ: Ժողովուրդն ամեն ինչ պետք է անի, որ թույլ չտա: Հակառակ դեպքում՝ ենթադրենք, թե Հայաստանից ռուսական զորքերը գնացին, ինչպես ոմանք երազում են վաղուց, ի՞նչ է լինելու մեր վերջը: էդ ի՞նչ նոր զորքեր են ուզում բերել եւ տեղակայել Հայաստանում: Թուրքիայի զորքե՞րն են բերելու Հայաստան…

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА