o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վաղ ամուսնությունները հաճախ հանգեցնում են հարբեցողության. գիտնականներ

05.07.2020 12:00 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Վաղ ամուսնությունները հաճախ հանգեցնում են հարբեցողության. գիտնականներ

Վիրջինիայի համալսարանի ամերիկացի գիտնականներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վաղ ամուսնությունները կարող են հանգեցնել հարբեցողության: Մասնագետները ենթադրում են, որ երիտասարդները միմյանց վրա ազդում են ոչ լավագույն ձևով, ասված է ուսումնական հաստատության կայքում:

Ինչո՞ւ է մեռնում սերը. գիտնականները վերջապես պատասխանել են այն հարցին, որը հուզում է բոլոր սիրահարված զույգերին

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են 21-25 տարեկան գրեթե հազար մարդ: Պարզվել է, որ ամենից հաճախ ալկոհոլի հետ կապված խնդիրներ եղել են այն երիտասարդների շրջանում, ովքեր վաղ հասակում պաշտոնապես գրանցել են հարաբերությունները:

«Մարդիկ, ովքեր շատ շուտ ամուսնանում են, ըստ երևույթին, ազդում են միմյանց վրա ոչ լավագույն ձևով»,- ենթադրում են փորձագետները:

Ըստ արդյունքների, երիտասարդ տարիքում ընտանիքի կազմումը նպաստում է հոգեկան խնդիրների առաջացմանը և ալկոհոլի շատ սպառմանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА