o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւմ «պրոյեկտն է» Արթուր Վանեցյանը.<<Ազատ խոսքի>> տաղավարում մանրամասնում է վերլուծաբանը

04.07.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
Ո՞ւմ «պրոյեկտն է» Արթուր Վանեցյանը.<<Ազատ խոսքի>>  տաղավարում մանրամասնում է վերլուծաբանը

Ինչպես եւ խոստացել էինք <<Իրավունք TV>>-ի մեր հեռուստադիտողներին, այսուհետ ամեն շաբաթ, եթերում կլինի մեդիադաշտում հայտնի լրագրող Գայանե Զարգարյանի <<Ազատ խոսք >> հեղինակային հաղորդաշարը:

ԱԶԱՏ ԽՈՍՔ ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ, ՄԵԿՆՈՒՄ Է ԿԱՐՃԱՏԵՒ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ. Խոստանում ենք թեժ եւ հետաքրքիր աշուն՝ ԱԶԱՏ ԽՈՍՔ-ի ՏԱՂԱՎԱՐՈՒՄ

Սիրով տեղեկացնում ենք մեր հեռուստադիտողներին եւ ընթերցողներին, որ արդեն իսկ կայացել է <<Ազատ խոսք >> հեղինակային հաղորդաշարի անդրանիկ թողարկումը:

Հաղորդման հեղինակ եւ վարող Գայանե Զարգարյանի անդրանիկ հյուրը՝ վերլուծաբան ԿԱՐԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆՆ է: Զրույցի ընթացքում հյուրն անդրադարձել է ինչպես ներքաղաքական, այնպես էլ աշխարհաքաղաքական զարգացումներին. կիսվել կանխատեսումներով:

Հաղորդման հեղինակի այն հարցի, թե ի վերջո ո՞ւմ, (այսպես ասած) << պրոյեկտն է >>  <<Հայրենիք>> կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, առհասարակ ի՞նչ շանսեր ունեն նրանք քաղաքականության մեջ, վերլուծաբանը այսպես է պատասխանել.

-Վանեցյանի քաղաքական գործունեությունը դեռ չեմ տեսել, ես նրան տեսել եմ իր պետական աշխատանքում, որպես զուսպ, կամային հատկանիշներ ունեցող անձնավորություն: Թե ինչպիսին ինքը կլինի քաղաքական դաշտում ես դեռ չեմ կարող ասել, որովհետեւ ԱԱԾ գործունեությունը բաց չէ:

-Տիկին Հակոբյան, բոլորս հիշում ենք, որ այդ փակ կառույցի ղեկավարին վարչապետ Փաշինյանը ժամանակին հանձնարարում էր ֆեյքեր բռնել, խոսում էին գործակալների մասին: Դարձյալ փակ խոսակցություն՝ շատ բաց տեքստով:

-Իմ կարծիքով առհասարակ այդպիսի բարձր պաշտոնների շատ երիտասարդ եւ հասարակությանը ոչ հայտնի մարդիկ չպետք նշանակվեն: Դա վնաս է ոչ միայն գործին, այլ առաջին հերթին հենց այդ մարդկանց:

Զրույցի ուշագրավ հատվածները ԱԶԱՏ ԽՈՍՔ հաղորդման ամբողջական եթերում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА