o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Դու «բռնապետ» բառի առաջին ու վերջին տառը կարաս լինես շատ-շատ, ՆԻԿՈ՛Լ». Աննա Հովներ

04.07.2020 18:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
«Դու «բռնապետ» բառի առաջին ու վերջին տառը կարաս լինես շատ-շատ, ՆԻԿՈ՛Լ». Աննա Հովներ

Պատմությունն ունի կրկնվելու հատկություն: Վերջերս շատ ավելի մանրակրկիտ եմ ուսումնասիրում աշխարհի դիկտատորների գործունեությունը, և ակնհայտ է, որ իրենցից ոչ ոք լավ ավարտ չի ունեցել:
Ժամանակ առ ժամանակ կանդրադառնամ նրանց, բայց կուզենայի այսօր պարոն Աննախադեպին հիշեցնել Չիլիի հայտնի դիկտատոր`Ավգուստո Պինոչետի մասին: 
Պինոչետը ռազմական հեղաշրջման միջոցով իշխանության եկավ 1973 թվականին և 17 տարի Չիլիում իշխում էր բռնապետությունը: Բնականաբար, ինչպես յուրաքանչյուր բռնապետ, Պինոչետը սկսեց կալանավորել բազմաթիվ մարդկանց, ովքեր դեմ էին իրեն և կապ ունեին ՆԱԽԿԻՆՆԵՐԻ հետ: Նրա կառավարման շրջանում բանտերում ու համակենտրոնացման ճամբարներում (концлагерь) զոհվել ու անհայտ կորել են 30-40 հազար մարդ: Հարյուր-հազարավոր չիլիցիներ ստիպված են եղել լքել իրենց երկիրը: Պինոչետի դեմ 300 մեղադրանք է ներկայացվել` նրա կատարած ոճրագործությունների համար, սակայն ոչ մի դատական գործընթաց դատավճռով չի ավարտվել:

«Որպես ՀՖՖ նախկին առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն այսքանը հիշեցնում եմ...». Արմեն Մինասյան

Այնուամենայնիվ, Պինոչետի հուղարկավորությունը տեղի էր ունեցել առանց պետական հարգանքի:
Բայց, այս ամենի հետ մեկտեղ, Պինոչետը համարվում է ամենահակասական դեմքերից մեկը, որովհետև զարմանալի մի փաստ արձանագրենք. իր բռնապետական և դաժան ռեժիմի ներքո Չիլին կարողացավ հաղթահարել բոլոր տնտեսական արգելքները եւ դառնալ Լատինական Ամերիկայի ամենադինամիկ զարգացող երկիրը: Այս փաստը պատմության եւ տնտեսագիտության մեջ մնաց «Չիլիի հրաշք» անվանումով: 1990թ. իշխանությունից բռնապետի հեռանալուց հետո Չիլիում ժողովրդավարություն հաստատվեց` կայուն տնտեսության հիմքի վրա: 
Ինչպե՞ս: Պատասխանը շատ հետաքրքիր է: Նա պարզապես փոխանցեց էկոնոմիկայի ղեկը մի քանի երիտասարդներին, որոնց հետագայում կոչում էին «Չիկագոյի տղաները», քանի որ նրանք չիլիացիներ էին, ովքեր ուսանում էին տնտեսագիտություն Չիկագոյի Համալսարանում և վերադարձել են հայրենիք, ու քանի որ Պինոչետը ոչ մի տնտեսական պլան չուներ, հենց նրանց հանձնարարեց բարձրացնել երկրի տնտեսական աճը` չմիջատելով:

Հիմա դու, նիկո՛լ, ակնհայտ է, որ դու չունես ոչ մի տնտեսական պլան, չունես մասնագետներ, քանի որ բոլոր ոլորտներում ուզում ես ինքդ լինել. դատական համակարգից սկսած` վերջացրած շրջիկ ավտոների «ձայնը» լինելուց և դիմակներ բաժանող լինելուց: Սա է ամբողջ խնդիրը: Ի դեպ, Պինոչետին հեռացրեց ժողովուրդը հենց նույն «այո» կամ «ոչ» քվեարկության շնորհիվ, որը դու փորձեցիր անցկացնել ամեն գնով, բայց հասկանալով, որ կպարտվես` հիշեցիր կորոնավիրուսի մասին, իսկ հետագայում ընդհանրապես թույլ չտվեցիր նույնիսկ քեզ ընտրած ժողովուրդին մասնակցել: Ի դեպ, Պինոչետն էլ պարտվեց, և «ոչ»-ի կողմնակիցները հաղթեցին:

Ինչ վերաբերում է վերջին հարցումների պատասխանին, որը 85 տոկոսից բարձր էր, վստահ եմ, որ քո ծիծաղն էլ եկավ, քանի որ ով ով, բայց դու լավ գիտես, որ այսօր քո կողմնակիցների թիվը` ձգելով 10% է կազմում: Այստեղ նույնպես հիշեմ Պինոչետին, ով երբ եկավ իշխանության` պարտադրել էր մարդկանց իրենց պատուհաններից կախել Չիլիի դրոշը, որպեսզի հասկանա, թե ով է իրեն դեմ, իսկ ով` ոչ: Այ հիմա ես քեզ առաջարկում եմ նման բան անել: Թող քո կողմնակիցները հանեն պատուհաններից քո անդուր դեմքով նկարները, իսկ ընդդիմությունն էլ` հայկական դրոշները, և թաքուն շրջելով փողոցներով` ուշադիր կնայես իրական պատկերը, քանի որ դու չես տիրապետում իրավիճակին: Մենք ճիշտ ենք, իսկ դու`սխալsmiley

Հա, ու վերջում, հանկարծ չմտածես, որ ես քեզ համեմատում եմ որևէ բռնապետի հետ, որովհետև դու նույնիսկ բռնապետիկ չես, դու ընդամենը «բռնապետ» բառի առաջին ու վերջին տառն ես, փիսո ջան:

#հեղափոխություն_լինելու_է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА