o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի

03.07.2020 17:59 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի

Առողջապահական համակարգից ու քաղաքապետարանից հույսները կտրած` ՀԱՍԱԿ-ն անցել է գործի: «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ակտիվիստները հուլիսի 3-ին, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Երեւանի, ինչպես նաեւ Մասիսի եւ Արտաշատի փողոցներում սոցիալական ակցիա իրականացրեցին՝ տարեցներին անվճար տրամադրելով ավելի քան 500 ալկոգել:  

Ինչու է աշխատանքից ազատվել «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրենը

Կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ խոսքով, ալկոգելը հենց այն է, ինչ այսօր այդքան անհրաժեշտ է մեր քաղաքացիներին առողջության պահպանման հարցում: Սակայն ոչ բոլոր մեր քաղաքացիները, հատկապես տարեցները, որոնք ռիսկային խմբում են, կարող են իրենց թույլ տալ գնել այն:

«Սա մեր կուսակցության փոքրիկ ներդրումն է կորոնավիրուսի դեմ պայքարում: Շատ կարևոր է, որ այսօր, երբ երկրում համաճարակային բարդ իրավիճակ է, երբ առողջապահության համակարգը այդքան էլ լավ չի կարողանում հաղթահարել առկա խնդիրները, մարդիկ պատասխանատու վարք դրսևորեն և հասկանան, որ իրենց գործողություններից կախված է ոչ միայն իրենց, այլև այլոց առողջությունն ու կյանքը»,- նշեց նա:

Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ նման սոցիալական ակցիաները ՀԱՍԱԿ-ի համար պարբերական բնույթ են կրում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА