o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կոչ եմ անում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային դեմ անձանց չխոսել Հայաստանի ասորական համայնքի անունից. Տեր Նիկադիմ Յուխանաեւ

03.07.2020 14:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կոչ եմ անում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային դեմ անձանց չխոսել Հայաստանի ասորական համայնքի անունից. Տեր Նիկադիմ Յուխանաեւ

«Քանի որ այս օրերին համացանցում բուռն քննարկվում է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դպրոցական առարկայացանցից հանելը կամ թողնելը, որոշեցի կիսվել անցած տարում Հայաստանում Արեւելքի Ասորական Եկեղեցու պաշտոնական դիրքորոշմամբ, որը պարբերաբար տարբեր ամբիոններից արտահայտել ենք», - այս մասին գրում է Արեւելքի ասորական ընդհանրական Սուրբ Առաքելական եկեղեցու հոգեւոր հայր Արժանապատիվ ՏԵՐ ՆԻԿԱԴԻՄ ՅՈՒԽԱՆԱԵՎԸ եւ հավելում. «Վերջերս շահարկման առարկա է դարձել այն, որ Հայաստանի կրոնական եւ ազգային փոքրամասնությունները դեմ են այդ առարկայի դասավանդմանը դպրոցներում: Հարգելիներս, առ այսօր որեւէ ասորի ծնող չի բողոքել այդ առարկայից եւ մեր երեխաները նույնպես սիրով անցնում են այդ դասընթացը ու օլիմպիադաներում գրավում պատվավոր տեղեր:

Մի՛մոռացեք, որ սա Արեւմուտքի հերթական սուտ խոստումն էր. Վահե Գրիգորյան

Իհակրե, կան բաներ, որոնք պետք է ավելացվեն այդ առարկայի շրջանակներում: Օրինակ, Հայաստանի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների մասին ինֆորմացիան շատ սուղ է դասագրքերում: Հայաստանում ապրող բոլոր քաղաքացիները պետք է իմանան, որ իրենց կողքին ապրում եւ արարում են ասորիներ, եզդիներ, ռուսներ, քրդեր, հույներ, հրեաներ, լեհեր, ուկրաինացիներ, վրացիներ եւ այդ ազգերի կրոնական առանձնահատկությունները պետք է ներկայացվեն այդ առարկայի շրջանակներում, կամ պետք է աջակցություն ցուցաբերվի, որպեսզի վերոնշյալ ազգերի կրոնական եւ մշակութային պատկերացումների մասին առանձին դասընթաց կազմակերպվի: Բայց գործընթացը կարող է սկսվել միայն, երբ ավարտվի «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դեմ արշավը: Աստված օրհնի բոլորիս»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի եւս, երբ կրկին բուռն քննարկումներ էին ծավալվել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի շուրջ`  Տեր Նիկադիմը շեշտել էր. «Այդ առարկայի վրա հարձակվողները, որպես կանոն, շատ անգամ շահարկում են Հայաստանի ազգային փոքրամասնություններին, թե իբր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները դժգոհում են, թե ինչու պետք է իրենց երեխաներն ուսումնասիրեն այդ առարկան: Որպես Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ, տեղեկացնեմ, որ առ այսօր մեր ասորի երեխաներից և ոչ մեկը չի դժգոհել այդ առարկայից և որևէ ծնող ցանկություն չի հայտնել , որ իր երեխան չանցնի այդ առարկան: Եվ առհասարակ, ասորի երեխաները սիրով և հետաքրքրությամբ են անցնում Հայ Եկեղեցու պատմություն առարկան: Համաձայն եմ, որ պետք է դասագրքերը վերանայվեն և, օրինակ, Հայաստանի ազգային փոքրամասնությունների կրոնական հայացքների մասին էլ նյութեր տեղադրվեն, որպեսզի հայ երեխաները նույնպես ծանոթանան թե Հայաստանում ապրող, օրինակ, ասորի ժողովուրդը ինչ դավանանք ունի: Ուստի` կոչ եմ անում Հայ եկեղեցու պատմություն առարկային դեմ անձանց չխոսել Հայաստանի ասորական համայնքի անունից»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА