o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մոդեռնա»-ի մահացու թույնը. Արսեն Թորոսյան - Բիլ Գեյթս համագործակցության շղթան

03.07.2020 02:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Մոդեռնա»-ի մահացու թույնը. Արսեն Թորոսյան - Բիլ Գեյթս համագործակցության շղթան

Կառավարության նիստում հուլիսի 2-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքների ընթացքի վերաբերյալ հարցին ի պատասխան Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց. «Պատվաստանյութերը 3 փուլով են հետազոտվում՝ շատ քիչ անձանց վրա, հետո մոտ 100, հետո արդեն տասնյակ հազարների: Մենք բանակցություններ ենք վարում ուղիղ արտադրողների հետ: Ես խոսել եմ «Մոդեռնա» ընկերության կոմերցիոն տնօրենի հետ, որը մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փողկապակցված ընկերություն է: «Մոդեռնա»-ի պատվաստանյութն ամենահավանական տարբերակներից մեկն է, որը կարող է ընդունվել որպես վերջնական պատվաստանյութ: Մենք բանակցում ենք նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), «Գավի»-ի եւ UNICEF-ի պլատֆորմների հետ, որոնք փորձելու ենք հավաքական գնումներ իրականացնել, այսինքն՝ մեծաթիվ երկրների համար մեծաթիվ քանակներ, որպեսզի հավասար բաշխում տեղի ունենա: Քանի որ մեծ երկրները միանգամից մեծ քանակությամբ պատվաստանյութ կգնեն, մենք արդեն այս պահից պետք է սկսենք բանակցությունները, որպեսզի առաջիններից մեկը ձեռք բերենք պատվաստանյութը»:

ԱՀԱԶԱՆԳ. Արսեն Թորոսյանը սպիտակ եղեռն է իրականացնում, նրա հրամանով հիվանդանոցները դուրս են գրում COVID դրականներին

Հիմա փորձենք մեկ առ մեկ անդրադառնալ Արսեն Թորոսյանի հայտարարության բոլոր կետերին եւ հասկանալ, թե ինչու նախարարը թվարկեց հենց այդ կազմակերպությունների անունները, այլ ոչ թե օրինակ մի ռուսական ընկերության, որը եւս մեծ հաջողություններ է գրանցել պատվաստանյութի ստեղծման աշխատանքներում: Կփորձենք հասկանալ՝ Արսեն Թորոսյանի գործունեությունը բխո՞ւմ է Հայաստանի Հանրապետության քաղաքացու առողջության շահերից, թե՞ կան այլ՝ անձնային շահեր:

Վերջին մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 5061 դեպք է հայտնաբերվել

Մինչեւ մեկ առ մեկ Արսեն Թորոսյանի հայտարարության բոլոր կետերին անդրադառնալը, պետք է ծանոթանանք շատ հետաքրքիր մի անձնավորության հետ, որի անունը Բիլ Գեյթս է: Բիլ Գեյթսին մենք ճանաչում ենք որպես ՏՏ ոլորտի համաշխարհային գիգանտ, Microsoft ընկերության հիմնադիր, մարդ, որի գործունեությունը, իրոք, փոխել է աշխարհը: Չենք կարող չգնահատել այն հաջողությունները, որ գրանցել է Գեյթսը Microsoft-ի հետ, սակայն տարիներ առաջ, չգիտես ինչու, այս մարդը որոշեց իր քիթը մտցնել նաեւ առողջապահության ոլորտ եւ զբաղվել պատվաստանյութերի արտադրությամբ: Պատվասանյութերի արտադրությամբ եւ դրանք աղքատ երկրների բնակիչներին հասցնելով զբաղվում է Բիլ Գեյթսի եւ նրա կնոջ՝ Միլինդա Գեյթսի հիմնադրամը: Իրո՞ք Բիլ Գեյթսն այնքան բարի մարդ է, որ տարիների ընթացքում իր կուտակած ունեցվածքը որոշել է ծախսել բարեգործության վրա, թե՞ Գեյթսը հատուկ առաքելությամբ է «գործուղվել» առողջապահության ոլորտ:

Ցանկանո՞ւմ եք աշխարհի վերջը, ուղարկեք ցանկացած հրթիռ դեպի Ռուսաստան․ «National Interest»

«Բիլ եւ Միլինդա Գեյթս» հիմնադրամի գործունեությունը բազմաթիվ հարցեր է առաջացրել բժիշկների, քաղաքական գործիչների եւ պարզապես սովորական մարդկանց մոտ: Հիմնադրամի միջոցներով մոտ 2 տասնամյակ առաջ Հնդկաստանում իրականացվեց մանկական պոլիոմիելիտի դեմ զանգվածային պատվաստում (https://bit.ly/31BNe22), որին հաջորդած 17 տարիների ընթացքում պատվաստված 491,000 երեխա պարալիզացվեց, իսկ Հնկաստանի կառավարությունն արգելեց երկրում իրականացնել «Բիլ եւ Միլինդա Գեյթս» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող պատվաստումները: 2010 թվականին TED կոնֆերանսում Բիլ Գեյթսը հայտարարեց, որ աշխարրհի բնակչության թիվը շարունակում է անվերահսկելի կերպով աճել, եւ համապատասխան պատվաստանյութերի օգտագործմամբ հնարավոր կլինի բնակչության աճի թիվը պակասեցնել 10-15 տոկոսով: Այստեղ ուշադրություն դարձնենք «պակասեցնել» բառին: Ի՞նչ է նշանակում պակասեցնել մոլորակի բնակչության աճի թիվը: Եթե փորձենք օգտագործել հոմանիշ բառ, ապա ավելի ճիշտ կլինի ասել պատվաստանյութերի միջոցով սպանել մարդկանց: Բացի այդ, 2015 թվականին TED կոնֆերանսի ընթացքում Բիլ Գեյթսը նախազգուշացրեց գլոբալ համաճարակի վտանգի մասին եւ նշեց, որ այժմ միլիոնավոր մարդկանց սպանելու ավելի արդյունավետ միջոց է ոչ թե պատերազմը, այլ վիրուսը:

Ռուսաստանում Լ-39 ինքնաթիռ է վթարվել․ զոհեր չկան

Եվ ահա, 2020 թվականին աշխարհում տարածվեց կորոնավիրուսը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից COVID-ը համավարակ ճանաչելու հենց հաջորդ օրն ամերիկյան հեռուստաալիքների էկրաններին հայտնվեց Բիլ Գեյթսը, ով հայտարարեց, որ անհրաժեշտ է սկսել պատվաստանյութի ստեղծման աշխատանքները և պատրաստակամություն հայտնեց միլիարդավոր դոլարներ ներդնել պատվաստանյութի ստեղծման աշխատանքներում:

Ռուսաստանը սեպտեմբերի 1–ից վերականգնելու է Հայաստանի հետ կանոնավոր չվերթները. ՌԴ տուրօպերատորների ասոցիացիա

Հիմա անցնենք Արսեն Թորոսյանին և փորձենք նրա կատարած հայտարարությանը տալ 3 կետից կազմված պատասխան, որը դժվար թե դուր գա Թորոսյանին, սակայն պետք է շատ խորը հարցեր առաջացնի մեր քաղաքացիների շրջանում: Նաև փորձենք հասկանալ, թե ի՞նչ կապ ունի Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Բիլ Գեյթսի և նրա հիմնադրամի հետ:

Ռուսաստանը սեպտեմբերի 1-ից կարող է սահմանները բացել մի շարք երկրների՝ այդ թվում Հայաստանի հետ

• «Մոդեռնա».Հայաստանի Առողջապահության նախարարը նշեց, որ ինքը բանակցում է ամերիկյան «Մոդեռնա» ընկերության հետ, որը հաջողությամբ իրականացրել է պատվաստանյութի հետազոտման փուլերը: Այն, որ «Մոդեռնա»-ն հաջողությամբ է իրականացրել պատվաստանյութի հետազոտման փուլերը, դրա մասին հայտարարել է անձամբ ընկերության հիմնադիր, մեր հայրենակից Նուբար Աֆեյանը: Բայց արդյո՞ք հետազոտություններն անցել են բարեհաջող, թե՞ Նուբար Աֆեյանը պարզապես ստել է, և հիմա այդ սուտը փորձում է մեզ հրամցնել Արսեն Թորոսյանը: Ամերիկացի իրավաբան, ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդի, այժմ ԱՄՆ-ում մեկնարկած հակապատվաստումային շարժման ղեկավար Ռոբերտ Քենեդին ներկայացրել է բազմաթիվ փաստեր, որոնք ապացուցում են, որ «Մոդեռնա»-ի հետազոտությունները ոչ թե անցել են բարեհաջող, այլ, ինչպես նշել է Քենեդին. «Դրանք ավելի վատ անցնել չէին կարող»:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՅՈՒՐԻ ՏՐՈՒՏՆԵՒԻ ՄՈՏ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ

Քենեդին ներկայացրել է փաստեր (https://bit.ly/2BXJeOH), որ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների ժամանակ գրանցվել է սարսափելի ցուցանիշ՝ պատվաստանյութի 20 տոկոսանոց վտանգավորություն: Այսինքն, եթե տվյալ պատվաստանյութը ներարկվի մոլորակի բոլոր բնակիչներին, ապա այն մահացու հիվանդություններ կառաջացնի 1.5 միլիարդ մարդու մոտ: Այստեղ հարկավոր է նշել, որ ցուցանիշներ կազմվելիս հաշվի են առնվում լիովին առողջ մարդկանց վրա կատարված փորձարկումները, հետևաբար մոլորակի ամբողջ բնակչության պատվաստումը կհանգեցնի շատ ավելի աղետալի վիճակի, քանի որ մոլորակի բնակչության ամենալավատեսական ցուցանիշներով գոնե կեսը լիովին առողջ չէ: Քենեդիի հաջորդ հրապարակման մեջ (https://bit.ly/2VHcn7N) ամերիկացի իրավաբանը ներկայացնում է, որ տվյալ կլինիկական փորձարկումից հետո «Մոդեռնա»-ի արժեղթղթերի արժեքը նվազել է 39%-ով, իսկ ընկերության բաժնետերերն այդ փորձարկումից հետո վաճառքի են հանել իրենց բաժնեմասերը, որպեսզի ապագայում խուսափեն պատասխանատվությունից, եթե պատվաստանյութն օգտագործվի վիրուսի դեմ պայքարի համար:

«Հրապարակ». Արսեն Թորոսյանը հաջորդ զոհին է թիրախավորել

Այնուհետև Ռոբերտ Քենեդին կազմակերպել է պատվաստանյութերի դեմ հանրահավաքներ (https://bit.ly/2ZA4wKk), որոնց ժամանակ հայտարարել է, որ «Մոդեռնա»-ի կողմից պատրաստվող պատվաստանյութը թույն է, որը սպանելու է մարդկանց: Քենեդին նաև հրապարակել է փաստեր՝ հիմնված Ավստրալիայում իրականացված հետազոտությունների վրա (https://bit.ly/3eSwBTC), որ մահացու է նաև այսպես կոչված «Գարդասիլը», որով պատվաստված աղջիկների մոտ գրանցվել է քաղցկեղային հիվանդությունների աճ 44.6 տոկոսով:

Ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի հետ․ Տիգրան Ավինյան

Հիմա ամենահետաքրքիր փաստը կապված «Մոդեռնա»-ի հետ: Այդ ընկերության գլխավոր դոնորներից մեկը հանդիսանում է հենց «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամը, որը 2016 թվականից հետո մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող ներդրումներ է կատարել ընկերությունում, ինչի մասին տեղեկանում ենք ընկերության պաշտոնական կայքից (https://bit.ly/31F4W54): Վերջին խոշոր ներդրումը հիմնադրամը կատարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծելու աշխատանքների մեկնարկից առաջ:

«Հենց պատվաստանյութը թողարկվի»․ ՌԴ առողջապահության նախարարը հայտարարել է, որ մտադիր է օգոստոսին կորոնավիրուսի դեմ պատվաստվել

Այս ամենն իմանալուց հետո մենք կարո՞ղ ենք մեզ թույլ տալ ընդունել «Մոդեռնա» ընկերության պատրաստած պատվաստանյութը, որը, ունենալով 20 տոկոսանոց վտանգավորության աստիճան, կարող է մահացու հիվանդություններ առաջացնել մեր 3 միլիոն բնակիչներից 600,000-ի մոտ: Կարծում եմ, որ գոնե կասկածներ հայտնելու և հետաքննություն անցկացնելու իրավունք մենք ունենք:

​​​​​​​Վերացվում է հավաքների եւ գործադուլների արգելքը

• «ԳԱՎԻ». Արսեն Թորոսյանը նշեց, որ ինքը բանակցում է նաև վակցինաների «Գավի» համաշխարհային ալյանսի հետ: Այստեղ 2 շատ կարևոր փաստ պետք է ընդգծենք: Նախ, Արսեն Թորոսյանը հանդիսանում է «Գավի» ալյանսի խորհրդի անդամ, ինչի մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից (https://bit.ly/3inDYVb): Տրամաբանորեն Արսեն Թորոսյանը, «Գավի»-ի հետ բանակցելով, բանակցում է ինքն իր հետ, և ավելի քան ակնհայտ է, որ նա չի կարող այս բանակցություններում չունենալ անձնական շահագրգռվածություն:

Թրամփը հայտարարել Է ԱՄՆ-ի հետ դաշնագիր կնքելու Ռուսաստանի «մեծ ցանկության» մասին

ԵՎ կարո՞ղ եք գուշակել, թե որ հիմնադրամն է ստեղծել ու ֆինանսավորում «Գավի» ընկերությունը: Իհարկե, «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամը, ինչի մասին կրկին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից (https://www.gavi.org/):

Պետական «ահաբեկչությունը» քաղաքացու նկատմամբ հետաձգվեց (Տեսանյութ)

ԱՀԿ. Հաջորդ կազմակերպությունը, որի հետ բանակցելու մասին հայտարարեց Արսեն Թորոսյանը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է, որի գործունեությունը վերջին ամիսներին շատ մեծ հարցեր է առաջացրել բազմաթիվ երկրներում: Ամենավառ օրինակը ԱՄՆ-ն էր, որը հանդիսանում էր կազմակերպության գլխավոր դոնորը, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրեց ԱՀԿ-ին Չինաստանի շահերը սպասարկելու մեջ և հայտարարեց, որ ԱՀԿ-ն իր գործունեությամբ միտումնավոր կերպով նպաստել է կորոնավիրուսի տարածմանը: Թրամփը խզեց ԱՄՆ-ի բոլոր կապերը ԱՀԿ-ի հետ և այժմ կորոնավիրուսի դեմ պայքարն իրականացնում է ներքին ռեսուրսներով:

Ռուսաստանում գրանցվեց կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը. Պուտինի դուստրն արդեն պատվաստվել է

ԵՎ կարո՞ղ եք գուշակել, թե որ հիմնադրամն է այժմ հանդիսանում ԱՀԿ-ի գլխավոր դոնորը: Գրողը տանի, կրկին «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամը, որը 2018-2019 թվականներին կազմակերպությունում ներդրել է 531 միլիոն դոլար: ԱՄՆ-ը, որը գլխավոր դոնորն էր, ներդրել է 656 միլիոն դոլար, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ «Գավի» ալյանսը, որի մասին արդեն խոսել ենք, հանդիսանում է ԱՀԿ-ի չորրորդ գլխավոր դոնորը և կազմակերպությունում 2 տարվա ընթացքում ներդրել է 371 միլիոն դոլար, ինչի մասին տեղեկանում ենք կազմակերպության ներկայացրած հաշվետվությունից (https://en.wikipedia.org/wiki/World_Health_Organization):

«Աշխարհագրության վրեժը»` ծովից ծով Հայաստան մեր ժառանգությունը. Զարուհի Փոստանջյան

ԱՄՆ-ում և աշխարհի շատ երկրներում տարբեր բժիշկներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, իրավաբաններ և պարզապես սովորական քաղաքացիներ «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամին մեղադրում են հակահումանիստական գործունեություն ծավալելու մեջ: Բիլ Գեյթսին արդեն կառավարությունների մակարդակով մեղադրում են մարդկության դեմ հանցագործություն կազմակերպելու՝ կորոնավիրուսի համավարակն աշխարհում արհեստականորեն տարածելու մեջ և պահանջում են անհապաղ ձերբակալել նրան:

Ռուսաստանը Google-ին տուգանել է 1,5 մլն դոլարով

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ մենք ունենք Առողջապահության նախարար, որը բազմաթիվ թելերով կապված է մի հիմնադրամի հետ, որին աշխարհում մեղադրում են մարդկության դեմ հանցագործություն կազմակերպելու մեջ: Եթե պարոն Արսեն Թորոսյանը չգիտեր այս մասին և լրիվ ազնիվ նպատակներով, Հայաստանի քաղաքացիների առողջության մասին մտածելով բանակցում էր «Մոդեռնա»-ի, «Գավի»-ի և ԱՀԿ-ի հետ, ապա այս ամենն իմանալուց հետո նա անհապաղ պետք է դադարեցնի բանակցությունները և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը փնտրի լրիվ այր վայրում, եթե իհարկե մեզ պատվաստանյութ անհրաժեշտ է, քանի որ բազմաթիվ բժիշկներ պնդում են, որ այս մուտացվող վիրուսի դեմ պարզապես անիմաստ է պատվաստանյութ ստեղծել, այն էլ կասկածելի ծագում ունեցող պատվաստանյութ:

Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն․ Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյան

Իսկ ինչու՞ Նիկոլ Փաշինյանը հենց կառավարության նիստի ժամանակ Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց պատվաստանյութի ստեղծման աշխատանքներով: Չէ՞ր կարող Փաշինյանն այդ մասին Թորոսյանին հարցնել առանձին, թե՞ Փաշինյանի այս քայլն ուներ շատ հեռուն նայող նպատակներ: Փաշինյանի քայլն ինձ հիշեցնում է այն սցենարը, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամբողջ ամերիկացի ժողովրդի առաջ պատռեց երկրի Համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչիի դիմակը՝ բացահայտելով նրա կապն ու սերտ համագործակցությունը նույն «Բիլ և Միլինդա Գեյթս» հիմնադրամի հետ: Ի դեպ, ԱՄՆ-ում արդեն բազմաթիվ հեղինակավոր բժիշկներ ստորագրահավաք են սկսել Էնթոնի Ֆաուչիին ձերբակալելու պահանջով», - այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՎԱՀԵ ԱՂԱՋԱՆՅԱՆԸ:

«Սպարտակի» սեփականատերը մտադիր է դուրս բերել թիմը Ռուսաստանի առաջնությունից

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА