o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ-ն չէր համապատասխանում նոր Հայաստանի առջև դրված տեսլականին. Ալեքսանդր Մարգարով

02.07.2020 15:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
 ՍԴ-ն չէր համապատասխանում նոր Հայաստանի առջև դրված տեսլականին. Ալեքսանդր Մարգարով

ՌԴ սահմանադրական փոփոխությունների,  ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին զրուցեցինք ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

- Պարոն Մարկարով, ի՞նչ գնահատական կտաք ՌԴ սահմանադրական փոփոխություններին:

- Գնահատականը այն է, որ ցանկացած սահմանադրություն հանդես է գալիս որպես մի փաստաթուղթ,որը հանդես է գալիս պարբերաբար և կարիք ունի օբյեկտիվ,կամ սուբյեկտիվ քաղաքական և ոչ քաղաքական պատճառներով: Համապատասխանաբար այս գործընթացները Ռուսաստանում սկիզբ են դրվել դեռևս անցած տարի,երբ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթի մեջ նշեց մի շարք ուղղություններ,որոնք կարիք ունեն բարելավվելու: Իսկ ահա այս ընթացիկ գործընթացը շարունակություն ստացավ,որպես համապատասխան սահմանադրական փոփոխությունների գործընթաց,որը չնայած կորոնավիրուսային իրավիճակի ավարտվեց յուրահատուկ ձևով: Որն էլ իր հերթին կտա այն արդյունքները,որը հնարավորթյուն կտան ռուսաստանցիներին ապրել նոր սահմանադրության շրջանակներում, որն անդրադառնում է ինչպես ներքաղաքական հարցերին,այնպես էլ սոցիլ-տնտեսական բնույթի խնդիրներին:

- Ի՞նչ օրինակ կարող է այն ծառայել հայաստանյան սահմանադրական փոփոխություններին:

- Ցանկացած երկրի սահամանդրություն սովորաբար արտացոլվում է տվյալ երկրի հասարակական, քաղաքական, սոցիալական, տնտեսական խնդիրները:

- Ի՞նչ կարող եք ասել Հայաստանում մի գիշերվա մեջ, հապճեպ սահամանդրական փոփոխությունների մասին:

- Հապճեպն արդեն ձեր գնահատականն է: Երբ դուք ասացիք մեկ գիշերվա ընթացքում, ես անմիջապես հիշեցի ֆրանսիական հեղափոխության ժամանակ այսպես կեչված օր ու գիշերը: Մեզ մետ այնքա էլ մի գիշերվա ընթացքում չէր: Մի գիշերվա մեջ պարզապես էական փոփոխության ենթարկվեց հիմնարար նորմատիվային հիմքը ֆրանսիական նոր հեղափոխական իրականության համար: Ըստ էության հայաստնյան սահամանդրական փոփոխությունները հետևում էին այն տրամաբանությանը,որի սկիզբը դրված է եղել դեռևս 2018 թվականին,երբ Նիկոլ Փաշինյանի կողմից ղեկավարված շարժման արդյունքում տեղի ունեցան փոփոխությունները գործադիր իշխանության մեջ: Եթե ցանկանում ենք փոփոխությունների կոնտեքստը գնահատել, ապա պետք է գնանք դեպի երկու տարի առաջվա իրադարձություններ: Սահմանադրական դատարանը նոր խորհրդարանական ուժի համար հանդես է գալիս, որպես կարևոր խնդրահարույց օղակ, հետագա օրենսդիր և քաղաքական գործընթացների տրամաբանության մեջ, որը դիտարկվում է որպես գերակա ուղղություն: Այն ինչ տեղի ունեցավ սահմանադրական դատարանի շուրջ այն ըստ էության շարունակություն էր 2018-ի: Հեղափոխական տրամաբանությամբ ՍԴ-ն չէր համապատասխանում նոր Հայաստանի առջև դրված տեսլականներին

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА