o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այստեղ է սկսվում եւ ավարտվում մեծ քաղաքականությունը, Նավալնու Հ1-ի եթերում հայտնվելն էլ ձեզ կենդանի ապացույց

02.07.2020 14:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Այստեղ է սկսվում եւ ավարտվում մեծ քաղաքականությունը, Նավալնու Հ1-ի եթերում հայտնվելն էլ ձեզ կենդանի ապացույց

«Ներքաղաքական զարգացումների այս դժվարին փուլում, երբ իշխանությունը ուզուրպացնում է ՍԴ-ն մի կարևոր փաստ մնում է ուշադրությունից դուրս: Ինչպես տեղեկացանք թավշյա կառավարությունը հրաժարվել է ռուսական վարկից,որը տրամադրվում էր Մեծամորի ԱԷԿ-ի համար:Բոլորս էլ լավ հասկանում ենք,որ ԱԷԿ-ը լինելով ստրատեգիական նշանակության կարևորգույն օբյեկտ մշտապես կապված է եղել ռուսական կողմի հետ և մասնագիտական և անվտանգության և ֆինանսավորման առումով այն միայնակ պահպանելը բավականին բարդ և թանկ հաճույք է:Ավելին այն ունի նաև պաշտպանողական նշանակություն և թե Թուրքիայի,թե Ադրբեջանի պարագայում ստիպում է նրանց լինել զգոն և զգույշ ՀՀ դեմ իրենց պլանավորած գործողություններում,քանի որ յուրաքանչյուր ատոմակայան հանդիսանում է պատրաստի միջուկային վտանգ ահռելի մեծ շառավիղով: 1976թ շահագործվող ատոմակայանը փակվել էր նաև Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք,ինչը մենք մինչ օրս հիշում ենք և դժվար էլ մոռանանք:

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԵՒ ԿՆՈՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

Հիմա Նիկոլի կառավարությունը հրաժարվելով ռուսների վարկից,հիմնավորում է այն,որ վերանորոգումը և մյուս հարցերը կլուծենք պետական բյուջեի հաշվին,այն էլ այս աղետալի վիճակում հայտնված Հայաստանի բյուջեի հաշվին:Հարց է առաջանում իսկ ի՞նչու է նման որոշում կայացվել,չէ որ քաղաքական գործիչ պետք չի լինել,որ հասկանաս այս քայլի հակառուսական երանգները,չէ որ պարզ է,որ դա արվում է որոշակի դիսկոմֆորտ առաջացնելու համար ՌԴ ղեկավարության և Ռոսատոմի հանդեպ:
Իսկ ի՞նչու Նիկոլը չի հրաժարվում ասենք ՀԲ կամ ՀԱՀ վարկերից, վերջերս էլ ԱԺ հաստատեց 250 մլն դոլարանոց վարկը:
Այստեղ է սկսվում և ավարտվում մեծ քաղաքականությունը:

Եվ իրականում հնարավոր է,որ չունենալով բավարար միջոցներ և մերժելով ռուսական վարկը մի օր ատոմակայանը իրոք փակվի և «հպարտ» քաղաքացին մոմի լույսով չկարողանա իր հեռախոսը լիցքավորել հայհոյանքներ և անեծքներ գրելու համար,քանի որ Մեծամորի ատոմակայանը ապահովում է մեր երկրի էլեկտարէներգիայի ավելի քան 40%-ը: Ի դեպ ԱԷԿ-ը հուլիսի 1-ից այսինքն այսօրվանից կանգնեցվել է 65 օրով: 

Հ.Գ Չմոռանանք նաև որ այս համատեքստում քննարկվում է նաև ռուսական ալիքները փակելու հարցը, Նավալնու Հ1-ի եթերում հայտնվելն էլ այսօր ձեզ կենդանի ապացույց», - այս մասին գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА