o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այսօր շարունակվելու է Բաբուխանյանն ընդդեմ Սորոսի դատավարությունը

02.07.2020 14:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Այսօր շարունակվելու է Բաբուխանյանն ընդդեմ Սորոսի դատավարությունը

Այսօր 17:00-ին  Շենգավիթի դատարանում շարունակվելու է ՍԻՄ  նախագահ  Հայկ Բաբուխանյանի`  ընդդեմ Սորոսի հիմնադրամի  հայաստանյան  ղեկավար Լարիսա Մինասյանի  դատավարությունը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա իր ասուլիսներից մեկում Լարիսա Մինասյանը,  փորձելով կասեցնել Հայկ Բաբուխանյանի քաղաքական գործունեությունը եւ հատկապես  Սորոսի հիմնադրամի եւ սորոսականների  հակահայկական  դրսեւորումների բացահայտումը, փորձեց  սուտ եւ զրպարտչական  հայտարարություններ հնչեցնել Հայկ Բաբուխանյանի հասցեին: Մինասյանի  դեմ ՍԻՄ նախագահը հայցադիմում  տվեց  դատարան`  նշելով, թե Լարիսան զրպարտել եւ վիրավորել է իր արժանապատվությունը:

Այսօր Հանրապետության Նախագահին ուղղված չափազանց կարևոր միջնորդություն եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան

Դատական  գործընթացում բացահայտվեցին էլ ավելի զարմանահրաշ բաներ: Այսպես, սորոսականները դատարան ներկայացրին  իբր  Հայկ Բաբուխանյանի ձեռքով գրված դրամաշնորհի հաշվետվություն, որը պարզվեց` ոչ այլ ինչ է, քան կեղծիք: ՍԻՄ նախագահը պահանջեց այդ «հաշվետվությունը» ուղարկել ձեռագրաբանական փորձաքննության, եւ այստեղ սկսվեց ամենահետաքրքիրը` Սորոսի հիմնադրամի փաստաբանը  հանկարծ հայտարարեց, որ չի պնդում, որ ներկայացվածը գրված է Հայկ Բաբուխանյանի կողմից, եւ կտրուկ դեմ արտահայտվեց փորձաքննություն անցկացնելուն: Նրան սկսեց կրկնօրինակել նաեւ դատավորը, որը սկսեց համոզել Հայկ Բաբուխանյանին, որ Լարիսա Մինասյանի կողմից բերված թուղթը, որը որպես ապացույց կցվել էր գործին, ոչ մի էական նշանակություն չունի եւ չարժի այն ուղարկել փորձաքննության: Այստեղ արդեն  Հայկ Բաբուխանյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը բացարկ հայտարարեց հենց դատավորին, ու այսօր քննվելու է դատավորի բացարկի հարցը:

Սեփ. լրատվություն

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА