o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ասֆալտի վրա մորթվող և վաճառվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք. վարչապետ

02.07.2020 14:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ
Ասֆալտի վրա մորթվող և վաճառվող մսի պատմությանը պետք է վերջ դնենք. վարչապետ

Կառավարությունը փոփոխություն կատարեց Հայաստանում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային և շարժական սպանդանոցների ֆինանսավորումը:

Լիբանանի վարչապետը հայտնել Է Բեյրութում պայթյունի պատճառը

«Մենք մոնիտորինգ ենք իրականացնում, թե ոքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե ՀՀ տարածքում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Մենք որպես չափանիշ ընտրել էինք 30 կմ հեռավորությունը: Սպանդանոցները հայտնել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս պահին գործում է 23 սպանդանոց, ևս 36-ը շուտով կսկսի գործել:

«Բայց պարզվում է, որ կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: Մեր առաջարկը հետևյալն է. այնտեղ, որտեղ դեռևս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որևէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի քան 4,8 մլն դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջվում են ևս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը:

Նա թվարկեց 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում դրանք 3-ն են, Գեղարքունիքում 1-ը, Արարատում, Լոռիում և Արագածոտնում՝ 2-ական, Շիրակում՝ 4-ը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ ներկայում համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ: «Ուստի մենք ասֆալտի վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»,- ասաց վարչապետը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА