o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի. Նախարար

02.07.2020 13:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Կորոնավիրուսի հետևանքով ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի. Նախարար

Կառավարության այսօրվա նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսի առումով էական փոփոխություններ չկան, հաստատվել է կորոնավիրուսի 593 նոր դեպք:

Բեյրութում բախումների հետևանքով վիրավորների թիվը հասել է 490-ի

«Դժբախտաբար, եղել է վեց մահ կորոնավիրուսից ու չորս հոգի մահացել է ոչ կորոնավիրուսից», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ առողջապահական համակարգի զբաղվածության առումով իրավիճակը մնում է մոտավորապես նույնը, վերակենդանացման բաժանմունքները լիքն են:

«Կան մի երկու-երեք տեղ, դրանց հաշվին կարողանում ենք ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներին տեղավորել», - ասաց նա:
Թորոսյանը նշեց, որ ծայրահեղ ծանր ու ծանր վիճակում գտնվողների թիվը կազմում է մոտ 650 հոգի:

«Արհեստական օդափոխության սարքերին միացված է 44 հոգի», - ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ տանը առավոտյան 09:00-ի դրությամբ հոսպիտալացման սպասում է 11 հոգի, որից չորսը միջին ծանրության է, իսկ յոթը՝ թեթև:

Նախարարն ասաց, որ 80 հոգի սպասում է տեղափոխման կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներ:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА