o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 26 658 է, մահվան դեպքերինը՝ 612

02.07.2020 10:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593, մահվան՝ 10 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 26 658 է, մահվան դեպքերինը՝ 612

Հայաստանում հուլիսի 2-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 593 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 26 658-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 459 է:

Նոր կորոնավիրուսով վարակվելու 225 դեպք է գրանցվել

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Հուլիսի 2-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 153 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 10 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 612-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 473 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 036, փաստացի բուժվողներինը՝  11 010 (մեկ օրում ավելացել է 110-ով): Մեկ օրում թեստավորվել է 2100 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 115 765 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջպահության նախարարությունը տեղեկացնում է, որ պացիենտները եղել են 79 (կին), 68 (կին), 62 (կին), 63 (տղամարդ), 72 (կին) և 78 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА