o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը եկել են համաձայնության. հետեւանքը կարող է ավերիչ լինել

02.07.2020 01:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը եկել են համաձայնության. հետեւանքը կարող է ավերիչ լինել

Հանրության լայն շրջանակներին արդեն հայտնի է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության է բերվել մի քանի ապազգային ու հակապետական ծրագիր իրականացնելու համար։ Ծրագրեր, որոնք այնքան պիղծ ու դավաճանական են, որ Հայ ազգին դեմ գնալ չի կարողացել անգամ Փաշինյանի քաղաքական հոգեհայր Լևոն Տեր-Պետրոսյանը։

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՓՈԽԵԼ Է ԻՐ ԵՒ ԿՆՈՋ ԹԻԿՆԱԶՈՐԸ

Այդ ծրագրերից են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը, Արցախապատկան տարածքների հանձնումը Ադրբեջանին, Ամուլսարի և այլ հանքերի շահագործումը, Թուրքիայի հետ սահմանի բացումը։

Ինչո՞ւ են հենց այս հարցերն առաջին հերթին աչք զարնում։ Այն պարզ պատճառով, որ դրանք իրագործելու քայլերն արվել են նաև նախկինում։ Հայ ազգը լավ է հիշում Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունները Արցախի ազատագրված տարածքների մասին և Ապրիլյան պատերազմը։

2014 թվականին հերթական անգամ խոսվեց Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին։

2018 թվականի հունվարին ՀՀ իշխանությունները ստորագրելով տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիան` վավերացման էստաֆետը փոխանցեցին «նոր» իշխանություններին։

Ամուլսարի շահագործման հարցը երկար ժամանակ չէր իջնում քաղաքական ու հասարակական քննարկումների հարթակից։ Այս հարցում մինչ օրս կարևոր դերակատարում ունի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Դեռևս թարմ են հիշողություններն այն մասին, որ Արմեն Սարգսյանը հանդիսացել է «Լիդիան» ընկերության կառավարման խորհրդի նախագահ և Հայաստանում ներկայացնում է այդ ընկերության շահերը։ Անգամ, հաշվի չառնելով Ամուլսարի` շրջակա միջավայրի ու բնակավայրերի նկատմամբ վտանգավոր էկոլոգիական ազդեցությունը, Սևանի ջրի թունավորման վտանգը, Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր պատեհ առիթ օգտագործել է Ամուլսարի շահագործումը կյանքի կոչելու համար։ Հայ հանրությունը լավ է հիշում «Էլարդ» ընկերության հետ կապված խարդախությունը, «Լիդիան» ընկերության սպառնալիքները։

Ամուլսարի թեման անմիջականորեն փոխկապակցված է Սահմանադրական Դատարանի շուրջ ընթացող իրադարձությունների հետ և այսօր առավել քան արդիական է։

Այսպես, 2020թ-ի հունիսի 22-ին ՀՀ Ազգային Ժողովն արտակարգ ռեժիմով 89 կողմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Փոփոխությունների համաձայն պետք է դադարեցվեին 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի դատավորների լիազորությունները, Հրայր Թովմասյանը դառնար սովորական ՍԴ դատավոր, իսկ թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից ընտրեին ՍԴ նոր նախագահ։

Նույն նիստի ընթացքում ԱԺ-ն 89 կողմ ձայնով հաստատեց նաև ԱԺ-ում ընդունված սահմանադրական փոփոխություններն առանց նախագահի ստորագրության ուղարկելու ընդունված համարելու մասին դրույթը։

Իհարկե, այս գործընթացն ամբողջությամբ հակասահմանադրական է, սակայն ԱԺ ընդունված օրենքները պետք է ստորագրվեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։

Հունիսի 24-ին, իր ծննդյան տոնակատարությունն ավարտելուց հետո, կեսգիշերն անց, Արմեն Սարգսյանը ստորագրեց ԱԺ-ում ընդունված հակասահմանադրական օրենքները։

Սակայն, ընդունված օրենքները ոչ մի կերպ չանդրադարձան ՍԴ-ի աշխատանքների վրա, քանի-որ Նիկոլ Փաշինյանի իրավախորհրդատուները և Արդարադատության նախարարը բաց էին թողել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի մինչև 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը և անդամները 12 տարվա ժամկետը լրանալուց հետո շարունակում են պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:

Ընդ որում օրենքի այս նորմը համարվում է սահմանադրական, քանի դեռ չի ճանաչվել հակասահմանադրական, իսկ հակասահմանադրական այն կարող է ճանաչվել միայն Սահմանադրական Դատարանի կողմից։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը կարծես չանհանգստացրեց այն հանգամանքը, որ իրենց ընդունած օրենքը ոչ մի պարագայում չի կարող գործել։

«Լիդիան»-ը կարողացել է նույնիսկ Նիկոլ Փաշինյանին մոլորեցնել եւ դարձնել իրենց կարեւոր քարոզիչը. բնապահպան

Եվ 2020թ-ի հունիսի 30-ին ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նախագծերի փաթեթը։ Ըստ այս փոփոխության, առաջարկվում է փոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի առաջադրումների հերթականությունը և ՍԴ այն անդամ-դատավորները, որոնց լիազորությունները դադարեցվել են մինչև ժամկետի ավարտը, կենսաթոշակի իրավունք ստանան։

Այս օրենքները նույնպես պետք է ստորագրվեին Արմեն Սարգսյանի կաղմից, սակայն, շատերի համար անհասկանալի պատճառով, Արմեն Սարգսյանը հրաժարվեց ստորագրել այս փոփոխությունները։

Առաջացավ տրամաբանական հարցադրում, թե ո՞րն է պատճառը, որ նախագահ Արմեն Սարգսյանը, հաշվի չառնելով իր ծննդյան օրվա փաստը, կեսգիշերին հապճեպորեն ստորագրեց սահմանադրական կարգի տապալման փաստաթուղթը, սակայն չի ցանկանում ստորագրել ավելի մեղմ այլ փաստաթուղթ։

2020 թվականի հուլիսի 1-ի առավոտյան բոլորս ականատես եղանք Ամուլսարի պահապանների և ոստիկանների բախմանը։

Պարզվեց, որ «Լիդիան» ընկերության նոր պահնորդական կազմակերպության աշխատակիցները հունիսի 30-ին զինված ներխուժել են պահպանության կետ, ճզմել-սպանել Ամուլսարի պահապանների խնամած շների ձագերին, զենքով հրապարակային հոխորտացել։

Լիդիանը չի հայտնում նոր պահնորդական կազմակերպության անունը, ընկերության մեքենաների վրա նույնպես բացակայում են անվան տարբերանշանները։ Եվ մենք չենք կարող բացառել, որ այդ մարդիկ ոչ թե ներկայացնում են ինչ-որ պահնորդական ընկերություն, այլ հանդիսանում են զինված բանդայի անդամներ։

Այս իրավիճակում աբսուրդային է այն հանգամանքը, որ անհայտ պահնորդներին աջակցելու և մեր հայրենակիցներին ճնշելու են եկել ոստիկանական մեծածավալ ուժեր։

Ներկայացված իրողությունների կապը եւ բացատրությունն առավել քան պարզ է ու գտնվում է մակերեսին։

Ըստ իմ ներքին աղբյուրների փոխանցման, Նիկոլ Փաշինյանի ու Արմեն Սարգսյանի միջև առկա է պայմանավորվածություն Սահմանադրական Դատարանի ու Ամուլսարի հարցերի շուրջ։ Տեսնելով, որ չի կատարվել պայմանավորվածության Ամուլսարի հատվածը` Արմեն Սարգսյանն Արարատ Միրզոյանի միջոցով հաղորդել է, որ Սահմանադրական դատարանին առնչվող վերջին փոփոխությունները չի ստորագրելու։

Ավարտելով փաստերի, իրողությունների, առկա տեղեկատվության համադրումը և վերլուծությունը` կարող ենք եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանը ձեռք են բերել պայմանավորվածություն այն մասին որ Արմեն Սարգսյանի «բարձր հովանու ներքո» Սահմանադրական Դատարանը, հետևաբար ՀՀ տոտալ իշխանությունն անցնելու է Նիկոլ Փաշինյանին` նրան դարձնելով միապետ։ Որպես փոխհատուցում Նիկոլ Փաշինյանը գործարկելու է իր ենթակայության տակ գտնվող գրանցված ու չգրանցված «զորքերը»` Արմեն Սարգսյանի համար Ամուլսարը բացելու և շահագործման հանձնելու համար։

Իսկ թե Ամուլսարի շահագործումը ինչ ավերիչ դեր կարող է ունենալ Հայաստանի համար, կարծում եմ քաջատեղյակ է յուրաքանչյուր հայ։

ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА