o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հասանք 1903 թիվ… «ինքնակալական կառավարության ամենախայտառակ ակտը»

02.07.2020 01:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Հասանք 1903 թիվ… «ինքնակալական կառավարության ամենախայտառակ ակտը»

Մինչ բուն թեմային անդրադառնալը՝ հիշեցնենք, որ 1903թ. հունիսի 12-ին ցարական կառավարությունը հրապարակեց Եկեղեցական գույքի բռնագրավման օրենք: Օրենիքի համաձայն՝ հայ եկեղեցուն եւ հոգեւոր հաստատություններին պատկանող ամբողջ անշարժ գույքն ու կապիտալը անցնում էին պետության տնօրինությանը։ Պետականացված գույքից եւ դրամական միջոցներից ստացված եկամուտներից բաժին էր հանվելու դրանց իրավատիրոջը՝ հայ հոգեւոր հաստատություններին։ Եկամուտների մի զգալի մասը հատկացվելու էր նոր բացվելիք պետական դպրոցներին։ Այդ օրենքը հայ ժողովրդի նկատմամբ ցարիզմի վարած ազգային գաղութային քաղաքականության ամենացայտուն դրսեւորումն էր, որը նպատակ ուներ հայկական մշակութային-լուսավորական օջախները զրկել նյութական օժանդակությունից, հայ հոգեւորականությանը վերածել պետությունից նպաստ ստացող հնազանդ պաշտոնեության։ Գրող ՄԱՔՍԻՄ ԳՈՐԿԻՆ հունիսի 12-ի օրենքը բնորոշեց «ինքնակալական կառավարության կողմից Հայաստանի եկեղեցական ունեցվածքի թալանի ամենախայտառակ ակտ»։

«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է

Պատմական այս իրադարձությունից թերեւս անցել է մեկ դար, բայց իրադարձության սահմռկեցուցիչ հետեւանքները մնում են եւ շարունակվում են ցայսօր, որովհետեւ եկեղեցին ունենալով զգալի ավանդ հայ դպրության կյանքում մեկ խայտառակ որոշումով՝ կորցրեց այն, իսկ հետեւանքները մնացին աղետալի` սեպ խրվեց կրթության, մշակույթի եւ հոգեւոր ընկալումների միջեւ: Պատմության այս տողերը, երբ կարոդում ես, հասկանալի է դառնում, որ այն կրկնվում է, իսկ հետեւանքները կարող են լինել ավելի քան սոսկալի՝ հրաժարում սեփական ինքնությունից, բարոյազրկում, կրթության ցենզի նվազում: Երբ 2020թ. հունիսի 27-ին «Պարադիգմա կրթական հիմնադրամի» կազմակերպած մեկշաբաթյա առցանց համաժողովի հերթական քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ խոսել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերման որոշման մասին, ըստ երեւույթին մի դյուզն անգամ հետ չի նայել՝ հասկանալու համար, թե այդ ինչ աղետալի որոշում է, որը կայացվում է մի նախարարության կողմից, ում վստահված է մատաղ սերնդի կրթադաստիարակչական կարեւոր առաքելությունը։ Եվ վերջապես՝ այս ոլորտում ի՞նչ վաստակ ունի Ժաննա Անդրեասյանը, որ իրեն իրավունք է վերապահում դեռ մի բան էլ ստելու, որ այդ որոշումը նաեւ քննարկվել է հայ եկեղեցու հետ, ինչը հերքվեց հենց հոգեւորականների կողմից: Վերջիվերջո, ովքե՞ր են ԿԳՄՍՆ-ում հանգրվանած մարդիկ, ի՞նչ աղերս ունեն մեր կրթական կյանքի բարելավման հետ ու ընդհանրապես՝ մտածե՞լ են, որ այս քայլով նրանք կարող են լուրջ վնասներ հասցնել ապագա սերունդներին մի երկրում, որը շրջապատված է մուսուլմաններով: Լավ, ի՞նչ քաղաքականություն է մեզ ստիպում գնալ այս ռիսկերին, ինչպե՞ս են այս մարդիկ, առանց հանրային քննարկումների, նման որոշումներ կայացնում, ի՞նչ են ուզում նրանք, վերադարձ 1903 թվականի՞:

Ժամանակն է մեկընդմիշտ ականջներին օղ անեն այսօրվա եւ ապագայի կրթության պատասխանատուները, որ «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան սոսկ դասավանդում չէ, այն երեխանների մեջ նոր մարդկային որակներ առաջացնելու միջոց է: Իսկ այս առարկան հանում ենք, որ տեղը ի՞նչ դնենք, սեռական դաստիարակությո՞ւն… Հարցն ամենեւին էլ հանրային լայն շրջանակներին ուղղված չէ, որովհետեւ նրանք իրենց դիրքորոշումը հստակ հայտնել են: Նշենք, որ օրեր առաջ համացանցում անցկացվել են հարցումներ, որը միջոցով պարզվել է, որ ժողովրդի 89 %-ը չի կամենում, որ Հայ Եկեղեցու պատմություն առարկան դուրս մնա կրթական ծրագրերի ցանկից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА