o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ւմ է խանգարում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան եւ ինչո՞ւ

02.07.2020 00:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո՞ւմ է խանգարում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան եւ ինչո՞ւ

Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ հայ համայնքի հոգեւոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ՏԻՐԱՏՈՒՐ քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆՆ անդրադառնալով Հայ Առաքելական Եկեղեցու Պատմությունը Հայաստանի կրթական ծրագրում այսօրվա վիճակին՝ նշել է. «Կարելի է բավական դրական գնահատել ՀՀ կառավարության եւ ՀՀ գործող իշխանությունների մեր երկրի կրթական համակարգի կարեւորումը։ Այո, ուժեղ եւ զարգացած Պետություն կարելի է կերտել միայն որակյալ ու ժամանակակից, օր օրի բարելավվող կրթական համակարգով։ Բարձր տեխնոլոգիաների դարաշրջանում կրթությունը պետք է լինի համապատասխան մակարդակի վրա։ Ընդ որում կրթություն ասելով նկատի ունեմ բառի լայն նշանակությունը։ Սակայն բարի ու լավ նպատակներ ունենալը բավարար չէ իրոք բարի ու լավ ծրագրեր ստեղծելու ու նրանց ազգօգուտ կիրառման համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիրքորոշումը Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի վերաբերյալ.ՀԱՏՎԱԾ ՄԱՄԼՈ ԱՍՈՒԼԻՍԻՑ

Ցավով պետք է նշեմ, որ գործող իշխանություններն առաջին իսկ օրերից փորձում են կրթական ծրագրից հանել «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան։ Այս մասին զանազան կարծիքներ հնչեցնելով, խառնաշփոթ առաջացնելով հանրության մեջ, որոշ ուժերի կողմից փորձ է կատարվում նվազեցնել Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը հայ իրականության մեջ։ Ես սա չեմ կարող այլ կերպ բնութագրել քան սպառնալիք մեր ինքնության պահպանման գործին։ Իշխանություններ, հասարակական կարգեր գալիս ու գնում են, իսկ հավատքն ու եկեղեցին մնում են կանգուն։ Եւ մեր պատմության մեջ մենք բազմիցս օգտվել ենք այդ իրականությունից ու պահպանել մեր ինքնությունը Հայ Առաքելական Եկեղեցու շնորհիվ։

Անկեղծ ասած, լիահույս էի, որ նորաստեղծ Պետություն - Եկեղեցի երկխոսության հանձնախումբը բազմօգուտ արդյունքներ կբերի մեր հայրենիքի զարգացման գործում, հույս ունեի, որ կքննարկվեն ոչ միայն կրթական, այլ նաեւ սոցիալական, հոգեւոր, արժեհամակարգային թեմաներ եւ կգտնվեն լուծումներ Պետություն - Եկեղեցի եթե ոչ սիմֆոնիայի, ապա սերտ համագործակցության համար։ Բայց ցավոք առայժմ առաջին եւ վերջին հանդիպումից այն կողմ այլ կառուցողական քննարկում տեղի չի ունեցել։ Ընդհակառակը. երեկ համացանցից տեղեկանում ենք, որ կրթական նոր չափորոշիչից եւ ծրագրերից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան դուրս է բերվել, կամ նման որոշում է կայացվել։ Այս մասին խոսել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Պաշտոնական Եկեղեցին այս մասին ոչ մի տեղեկություն չունի եւ չնայած որ տիկին Ժաննա Անդրեասյանը խոսում է եկեղեցի - պետություն համագործակցության մասին, Մայր Աթոռից տեղեկանում ենք, որ նման բան չի եղել։

Ո՞ւմ է խանգարում «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան եւ ինչո՞ւ։ Այս մասին կարելի է երկար-բարակ խոսել։ Այս մասին շատերը խոսել են ու դեռ կխոսեն։ Ինձ համար կարեւոր է նշել այն փաստերը, որոնք խոսում են այս առարկայի անհրաժեշտության մասին։

Մի կողմն դնելով այն փաստը, որ առարկան, ըստ վերջին հարցումների, ամենասիրված ու թե աշակերտների, թե նրանց ծնողների, թե մասնագետների կողմից բարձր գնահատականների արժանացած կրթական ծրագրերից է, եւ այն, որ ահռելի աշխատանք ու մեծածավալ ներդրումներ են կատարվել։ Գրքեր են հրատարակվել, ուսուչիցներ են վերապատրաստվել, ծրագրեր են կազմվել եւ այլն։ Ուզում եմ մատնանշել հետեւյալ կետերը՝

- Այս ծրագիրն ամբողջականացնում է երեխաների, դպրոցականների, գիտելիքներն իրենց ինքնության վերաբերյալ։ Այո, դպրոցականները սովորում են «Հայոց պատմություն» առարկան, բայց «Հայ Եկեղեցու Պատմությունը» թե բովանդակությամբ, թե ծավալով, գալիս է լրացնելու եւ ամբողջականացնելու այն, խոսելով նաեւ հայոց հավատքի պատմության մասին։

- Գաղտնիք չէ, որ լավ կրթության համար անհրաժեշտ է լրջորեն մոտենալ երեխաների կրոնական հարցումներին։ Ամենաբարդ փիլիսոփայական հարցերը հաճախ լսում ենք նախ մանուկներից։ Ո՞վ ենք մենք եւ որտեղից ենք գալիս։ Ի՞նչ է նշանակում երջանկություն։ Ինչո՞ւ պետք է օգնենք իրար։ Ո՞րն է չարի պատճառը։

Պարոն Փաշինյան, կանգնեցրեք այս գործընթացը, սա դավաճանություն է. Արտակ Մովսիսյան (Բացահայտում)

Կրոնը, հավատքը, մեր կյանքի անբաժանելի մի մասն է։ Անգամ եթե երեխան մեծանում է ոչհավատացյալ մարդկանց ընտանիքում, միեւնույնն է, նա իր առօրյայում շփվում է կրոնական նշանների, կառույցների, ծեսերի ու արարողությունների, ապրելակերպի ու համոզմունքների հետ։ Այն կարծիքը, թե կրոնը ժամանակակից հասարակության մեջ անհետանալու է, անհիմն է եւ անիրատեսական։ Հատկապես մեր, հայերի համար, մեր հավատքը, մեր եկեղեցին անուրանալի դեր են խաղացել ու խաղում մեզանում։ Մեր հավատքը մեր ժողովրդին ու ժողովրդի միջոցով մեր մշակույթը կերտող ուժ է ու նրա ազդեցությունը մեր վրա կարելի է ասել ավելի մեծ է քան քաղաքականության, տնտեսության ու գիտության ազդեցությունը։

Մյուս կողմից այսօր, երբ Աշխարհով մեկ տարածվում է անհանդուրժողականությունը, ֆանատիզմը, անտարբերությունը, կամայականությունը, այլատացությունը, որոնց ավերիչ հետեւանքների մասին ավելորդ է խոսել, կարեւոր է, որ մեր դպրոցականները առիթ ունենան դպրոցներում տեղեկություններ ստանալ կրոնական ուղղությունների մասին, ծանոթանան տարբեր տեսակետների եւ կարողանան սեփական դիրքորոշում կամ տեսակետ ունենալ այս կամ այն հարցի շուրջ, զարգացնեն իրենց հանդուրժողականությունն ու բանակցելու, երկխոսելու, սեփականն ու օտարինը ճանաչելու, ուրիշի տեսակետը լսելու, ունակություններ ձեռք բերեն։

- Մեր Երկրի Սահմանադրությունը խոսում է Հայ Առաքելական Եկեղեցու յուրահատուկ դերի ու տեղի մասին մեր հասարակությունում։ Եւ դրանում ոչ մի հակաժողովրդավարական, հակասեկուլար բան չկա։ Եկեղեցին չի խառնվում իբրեւ կազմակերպություն պետական կառավարմանը։ Բայց եկեղեցին ունի կրթական պարտականություններ ու պետությունը կրոնի ազատության համամարդկային իրավունքի համաձայն պետք է ապահովի եկեղեցու այդ իրավունքը, եթե եկեղեցու կրթական ծրագիրը չի հակասում ՀՀ Սահմանադրությանը։ Քանի որ պետությունը պետք է չեզոք լինի կրոնական կրթության նկատմամբ, նա ստանձնում է այդ իրավունքը Հայ Առաքելական Եկեղեցուն, որպեսզի նա կազմի համապատասխան դասընթացների ծրագրեր, վերապատրաստի ուսուցիչներին։

Իսկ պետությունը պետք է եկեղեցու աջակիցը լինի այս հարցում՝ ապահովելով միեւնույն ժամանակ ծրագրերի համահունչությունը ՀՀ Սահմանադրությանը։ Նման օրինակներ կարող եք տեսնել Եւրոպական բոլոր երկրներում, ԱՄՆ-ում եւ այլ զարգացած երկրներում։ (Գերմանիայում օրինակ «Կրոնի Դաս» կոչված առարկան ամրագրված է սահմանադրությամբ)։

- «Հայ Եկեղեցու Պատմություն» առարկան դպրոցների կրթական առաքելության անբաժանելի մի մասն է։
Դպրոցը պետք է զգալիորեն նպաստի անձի ազատ զարգացմանն ու ինքնուրույնությանը։ Մաթեմատիկա, Ֆիզիկա, Գրականություն, Լեզու եւ այլ առարկայական գիտելիքների ու հմտությունների հետ մեկտեղ, ծայրահեզ մեծ է անհրաժեշտությունը դպրոցականներին սովորեցնել գիտակցել Գիտելիքի ու Արժեքների (Արժեհամակարգի) փոխհարաբերության մասին, երբ նա որեւէ որոշում է կայացնում՝ թե անձնական կյանքում, թե քաղաքական իր համոզմունքներից ելնելով, թե կրոնական հարցերում։

Այո, Հայոց պատմություն, Հայոց լեզու եւ գրականություն, Մշակույթ, Երաժշտություն դասերը վստահաբար այս կամ այն կերպ առնչվում են նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու պատմության ու ավանդի հետ։ Բայց Հայ Առաքելական Եկեղեցուն ծանոթանալու համար անհրաժեշտ են շարունակական ու սիստեմատիկ ծրագրեր, որոնք պետք է դասավանդվեն հատուկ նախապատրաստված մասնագետ ուսուցիչների կողմից։ Եւ այո, Հայոց եկեղեցու պատմություն դասավանդող ուսուցիչները պետք է լինեն Հայ Եկեղեցու համոզված զավակներ, որոնք միեւնույն ժամանակ հատուկ նախապատրաստություն անցնելով չեն շեղվի նախատեսված դպրոցական ծրագրերից։ Եւ այստեղ էլ ոչ մի հակաժողովրդավարական ոչինչ չկա։ Նույն կերպ են գործում եւրոպական գրեթե բոլոր երկիրները։

​​​​​​​Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս

Մի խոսքով պետք չէ մոռանալ, որ ամեն մի ազգ իր սեփական պատմությունն ու առանձնահատկություններն ունի, որոնք անհնար է անտեսել։ Տեսեք օրինակ նույն հարեւան երկրներ Ֆրանսիան եւ Գերմանիան։ Երկուսն էլ այսօրվա զարգացած ժողովրդավար երկրների առաջատարներն են, բայց ամեն մեկն իր յուրովի մոտեցումն ունի կրոնական այս կամ այն հարցի շուրջ, ելնելով իր պատմական զարգացումից։ Նույնը պետք է անենք մենք, հայերս։ Եւ այս մասին միայն մենք չենք խոսում։ Կան նաեւ շատ գիտական աշխատանքներ, որոնք վկայում են, որ անհնար է անտեսել Հայ Առաքելական եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ թե անցյալում, թե ներկայիս եւ թե ապագաին (Տես․ օրինակ՝ Uwe Halbach, Religion und Nation, Kirche und Staat im Südkaukasus)։

Հույսով եմ, որ ՀՀ իշխանությունները, կառավարությունը, վարչապետը, ԿԳՍՄ Նախարարը եւ բոլոր նրանք, ովքեր այս հարցի հետ առնչություն ունեն, կվերանայեն իրենց մոտեցումն ու կվերադառնան կառուցողական երկխոսության»։

Հիշեցնենք, որ օրերս «Պարադիգմա կրթական հիմնադրամի» կազմակերպած մեկշաբաթյա առցանց համաժողովի հերթական քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է կրթական նոր չափորոշիչից եւ ծրագրերից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերման որոշմանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА