o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը. Մարգարյան

01.07.2020 21:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՍԴ-ի շուրջ խճճվող կծիկը կարող է բացել եվրոպական կառույցների համարժեք գնահատականը. Մարգարյան

«Գնալով երեւան է գալիս ՀՀ Սահմանադրական դատարանում իրական ճգնաժամըԸստ երեւույթին ՀՀ նախագահը հայտարարել է, որ չի ստորագրելու Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին ԱԺ-ի ընդունած որոշումը: Իհարկե դա այնքան էլ անսպասելի չէր: Եթե նախագահը ինքն իրեն զրկել էր մայր օրենքում փոփոխությունը ստորագրելու իրավունքից իմաստ չուներ ստորագրել այդ փոփոխությունների արդյունքում Սահմանադրական դատարանի մասին կատարվող օրենքում փոփոխություններըՍԴ-ի շուրջ սցենարը երեք հնարավոր զարգացում կարող է ունենալ:

Ես չեմ որոշում, թե ում և երբ ձերբակալեն և ազատեն․ Նիկոլ Փաշինյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանքի մասին

Ա. ԱԺ նախագահը հիշյալ օրենքը կստորագրի 21 օր անց, ինչը թույլատրված է Սահմանադրությամբ:

Բ. ՀՀ նախագահը ԱԺ-ի ընդունած որոշումը կուղարկի ՍԴ:

Գ. ԱԺ նախագահը հերթական հակասահմանադրական քայլը կատարելով եւ հիմք ընդունելով ՀՀ նախագահի կողմից արված հայտարարությունը ժամկետից շուրջ կստորագրի ընդունված որոշումը:

Ռոբերտ Քոչարյանի գրառումը լայքելու համար ոստիկանության ավագ լեյտենանտին ուղարկել են հարկադիր պարապուրդի

Առաջին երկու սցենարների դեպքում որոշակի ժամանակով երկիրը կզրկվի Սահմանադրական դատարան ունենալուց, քանի որ այդ ընթացքում պարզ չէ թե երբ կընտրվեն կամ ընդհանրապես կընտրվեն ՍԴ նոր դատավորներ: Դրանք կլինե՞ն երեքը, թե՝ երկուսը:
Երրորդ սցենարը թերեւս ամենավտանգավորն է: Դա իհարկե իշխանություններին թույլ կտա շտապ լուծել հարցը եւ ընտրելով երեք նոր դատավորներ ու դատարանի նոր նախագահ բոլորին կանգնեցնել կատարված փաստի դիմաց: Սակայն պատմությունը դրանով չի ավարտվելու: Բնականաբար ԱԺ նախագահի հերթական հակասահմանադրական քայլը վիճարկվելու եվրոպական դատարաններում: Այդ դեպքում կարելի է արդեն գուշակել թե ինչպես են լինելու եվրոպական դատարանների կայացրած վճիռները, որի արդյունքում կարող է անօրինական ճանաչվել գործող ՍԴ-ն ու բնականաբար նրա ընդունած բոլոր ակտերը:

Ոստիկանության սպային ռեզերվ են ուղարկել Ռոբերտ Քոչարյանի «Արցախը գերագույն արժեք է» գրառումը լայքելու համար

Երեք սցենարների դեպքում էլ Հայաստանում իրավական առումով քաոսային վիճակ է սպասվում, որի արդյունքում առնվազն մեկ ամիս գոյություն չի ունենալու ՍԴ կամ գոյության դեպքում խիստ հարցական է լինելու նրա լեգետիմությունն ու ընդունած ակտերի իրավական արժեքը:
Հիշյալ քաոսաին վիճակից դուրս գալու ամենահեշտ միջոցը կարող է սկսված գործընթացից իշխանությունների հրաժարումը եւ օրինականության դաշտ վերադառնալը լինել, ինչը գրեթե բացառվում է:

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի կարողացել ներկայանալ

Այս փուլում չափազանց կարեւոր ու ճակատագրական կարող է եվրոպական կառույցների համարժեք գնահատականը, որն այս պահին կարծես թե միակ գործոնն է, որը կարող է իշխանություններին հետ պահել այնպիսի քայլերից, որոնք առավել բարդացնելու են ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակն ու առավել խճճելու են առանց այն էլ խճճված կծիկը», - այս մասին գրում է քաղաքագետ., իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ:

Մեկնարկել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА