o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի ընդունումը ծանր հետեւանքներ կունենա նաեւ ՌԴ-ում ապրող հայերի համար

01.07.2020 15:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի ընդունումը ծանր հետեւանքներ կունենա նաեւ ՌԴ-ում ապրող հայերի համար

Հայաստանում Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի նախագիծը, որը արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել է, ոչ միայն կարող է ոչ ցանկալի հետեւանքներ ունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա, այլ ծանր հետեւանքներ ունենա նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ապրող հայ համայնքի բնակչության վրա, որոնք տարիներ շարունակ աջակցել են Հայաստանին, մեծ ներդրում ունեն Հայկական լոբբի հզորացման գործում։ Այսպիսի կարծիք է հայտնել փաստաբան ԼԻԼԻԹ ՄԱՆԱՍԵՐՅԱՆԸ եւ հավելել. «ՀՀ-ում գործող իշխանությունը երբեք չպետք է մոռանա, որ հայերի թիվը Ռուսաստանում, կազմում է 1 մլն 182.4 հազ. (բնակչության 0.86%): Թվաքանակով հայերը Ռուսաստանի 6-րդ ազգն են՝ ռուսներից, թաթարներից, բաշկիրներից, ուկրաինացիներից, չեչեններից եւ չուվաշներից հետո: Բացի վերը նշված հանգամանքից, Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի նախագծի հեղինակները պետք է հաշվի առնեին նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում մեծ թիվ են կազմում ռուսախոս բնակչությունը /հայեր, ռուսներ եւ այլ ազգային ռուսախոս փոքրամասնություններ/ եւ այս օրենքի ընդունումով նրանք խախտում են վերջիններիս իրավունքները»։

Հանրային քննարկման է ներկայացվել դպրոցներում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգի նախագիծը

Որպես հետգրություն` Լ.. Մանասերյանը հավելել է. «Ինչպես միշտ, այս դեպքում էլ իշխանական շահերի եւ նրանց հովանավորների դավաճանական քայլերն են Հայաստանի եւ Հայ Ժողովրդի դեմ»։

Պետական «ահաբեկչությունը» քաղաքացու նկատմամբ հետաձգվեց (Տեսանյութ)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА