o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նոր Հազկերտը ԿԳՄՍ-ից է գրում, մնում է կողմնորոշվեք, թե Տղմուտ գետի, որ ափից եք կռվելու. Տեր Զարեհ

01.07.2020 14:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Նոր Հազկերտը ԿԳՄՍ-ից է գրում, մնում է կողմնորոշվեք, թե Տղմուտ գետի, որ ափից եք կռվելու. Տեր Զարեհ

«Ժամանակները փոխվում են, մարդիկ` եւս, բայց մարտահրավերներն ու թշնամիները նույնն են։ Խոսք պատկան մարմիններին եւ ԿԳՄՍՆ մեր «հանճարներին»` դարեր կանցնեն, եւ դուք էլ, բայց մեր սրբազան հավատքը եւ դրա կենդանի վկայությունը` եկեղեցին, կանգուն կմնա։ Ձեզանից շա՜տ առաջ`5-րդ դարում, որը, ի դեպ, Ոսկե դար ենք անվանում, Հազկերտը նամակով պահանջեց, որպեսզի ուրանանք մեր Հավատքը եւ Եկեղեցին, այդ պահանջը ուղեկցվում էր բազմաթիվ սպառնալիքներով, բայց մեր ազգը չընկրկեց, այլ առավել միաբանված պատասխան գրեց` չունենք այլ հայր, բացի Սուրբ Ավետարանից եւ այլ մայր, բացի Առաքելական մեր Սուրբ եկեղեցուց։ Հազկերտը այդ պահանջով Տիզբոնից գրեց իսկ այսօր նոր Հազկերտը ԿԳՄՍ-ից է գրում. մեր պատասխանը չի փոխվել այն նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան: Մնում է դուք կողմնորոշվեք, թե Տղմուտ գետի, որ ափից եք կռվելու», - այս մասին գրում է Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ ՏԵՐ ԶԱՐԵՀ քահանա ԱՇՈՒՐՅԱՆԸ:

​​​​​​​Վերջնականապես փակվեց հայերի ներգաղթի ամպագոռգոռ խոստման էջը. Վահան Բաբայան

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին «Պարադիգմա կրթական հիմնադրամի» կազմակերպած մեկշաբաթյա առցանց համաժողովի հերթական քննարկման ժամանակ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը անդրադարձել է կրթական նոր չափորոշիչից և ծրագրերից «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի դուրս բերման որոշմանը։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА