o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԿՈՒՅՐԱՂԻՔ ՉԷ»

01.07.2020 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԿՈՒՅՐԱՂԻՔ ՉԷ»

Ներքաղաքական վերջին իրադարձությունների մասին զրուցեցինք ԱԻՄ նախագահ ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հետ:

Հանրային պահանջ կար, որ Սերժ Սարգսյանը խոսեր, պարզաբանումներ տար․ Սամվել Նիկոյան

 

Ինչպես արդեն պարզ դարձավ 80 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունվեց ՍԴ դատավորների վերաբերյալ օրենքի փոփոխությունը: Ի՞նչ եք կարծում մի գիշերվա մեջ նմանօրինակ փոփոխությունը որքանո՞վ է ողջամիտ:

Պատկերացրեք, եթե ՍԴ անդամները որոշեին, որ ԱԺ-ում հինգ տարի ժամկետում ընտրված պատգամավորներին երեք տարին բավական է: Այսինքն` կրճատեին այն: Իրենք ի՞նչ կասեին: Վայնասուն կբարձրացնեին: Հիմա նույն բանն իրենք են անում: Իրենք շատ լկտի, լպիրշ լակոտներ են: Իրենց ամեն ինչից վեր են դասում:

Հայ-ռուսական հարաբերությունների դեմ պայքարում են թուրքերը. Մենուա Հարությունյան

Պարոն Հայրիկյան, բայց իշխանությունների կոնկրետ սահամանդրական փոփոխությունների նպատակը ո՞րն է:

Ես չեմ կարող ինչ-որ քրեական հանցագործի տրամաբանությունը հասկանալ: Այս ամենն էլ, օրինակ, բռնաբարության բնույթի մի հարց է: Ինչպես ցանկացած հանցագործի դեպքում, այս դեպքում նույնպես նպատակն անձնական շահն է: Եթե հիմա խոսենք բարձր արժեքներից, նախ պետք է ասենք, որ բարձր արժեքը ժողովրդավարությունն է: Արդյո՞ք այս քայլերը խթանում են, որ քաղաքացին իր երկրի տերը դառնա:

Այնպես չէ, որ Կրեմլից կամ Վաշինգտոնից պետք է գան ու Փաշինյանին հանեն, հայ ժողովուրդը բերել է, ինքն էլ կտանի. Նիկողոսյան

Ի՞նչ կասեք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման մասին: Կարծես պահանջը երկու միլիարդ դրամն էր:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման համար նախ շնորհավորում եմ բոլորիս, սա համամարդկային մոտեցում է: Եթե ապացուցված չէ անձի հանցագործ լինելու հանգամանքը, համարվում է անմեղ: Ռոբերտ Քոչարյանն իմ հանդեպ ամենավատ դրսեւորված քաղաքական գործիչներից մեկն է եղել, սակայն ես ուրախ եմ, որ իր խափանման միջոցը փոխվեց:

ԱՐՄԵՆՉԻԿԸ դարձավ 40 տարեկան

Պարոն Հայրիկյան, ձեր դիտարկմամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ենթարկվո՞ւմ է արդյոք քաղաքական հետապնդումների:

Այսօրվա իշխանությունն ինքն իրեն հավատարիմ է մնում եւ սիրում է դիմացինի հետ վարվել այնպես, ինչպես իր հետ են վարվել` որպես խամաճիկի: Ծառուկյանի մասին իշխանությունների հայտարարությունները հակասական էին: Նախ ասվեց, որ օլիգարխ է, ապա հեղափոխության ժամանակ ասվեց, որ օլիգարխ չէ, սեփականատեր է, իսկ ահա հիմա էլ ասվում է, որ օրինակելի սեփականատեր չէ: Այսինքն` իշխանությունները մի բան են հայտարարում, հետո խոսքը փոխում: Չգիտեմ սա քաղաքական հետապնդում է, թե` ոչ, բայց հաստատ հետապնդում է: Ես ինքս ողջունում եմ, որ ընտրակաշառք երեւույթը պետք է Հայաստանից վերացվի, բայց թե ինչու են հենց սկսել Գագիկ Ծառուկյանից, անհասկանալի է: Լավ է գոնե ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, Ծառուկյանի նկատմամբ ինչ-ինչ քայլեր չարվեցին:

«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին». ՄԱՍ 5

Հասունացե՞լ է արդյոք արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը:

– 2018 թվականի մայիսին ընդունված կառավարության ծրագրով, ազդարարվեց, որ արդար խորհրդարան ձեւավորվել չի կարող: Սա հենց իրենց կառավարության ծրագրով է հայտարարված: Հիմա, որ ողջ աշխարհն էլ բարբաջի, մեկ է: Եթե օրենքով ընդունված կառավարության որոշումը իսկապես ճիշտ է, ապա այս խորհրդարանը չի կարող լինել օրինական: Նիկոլ Փաշինյանն իրեն սահմանադրական կարգի տապալում է թույլ տվել: Նա վարչապետ չի ընտրվել, բայց աշխատում է որպես վարչապետ:

Նիկոլ Փաշինյանը 4 բուհերի հոգաբարձուների խորհրդների կազմերը հաստատելու մասին որոշումներ է ստորագրել

Ի վերջո, նախագահ Արմեն Սարգսյանն ի՞նչ ֆունկցիա է կատարում:

Արմեն Սարգսյանն անգամ կույրաղիք չէ, ավելի վատ բան է: Այն, որ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնին բերող ուժը հրաժարական տվեց, իսկ նա չհետեւեց այդ քայլին, թերեւս իր մասին շատ բան է խոսում: Դավաճանելն իրենց համար հավանաբար նորմալ բան է: Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի սպասավորն է: Ես զզվում եմ այն մարդկանցից, որոնք հայրենիքը հիշում են, երբ հայրենիքի կարիքն են ունենում:

Զսպվածությունը մշտապես գերազանցելու է մակերասային հնչեղ «սենսացիաներին» եւ էմոցիաներին. Կարապետյան

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА