o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

30.06.2020 22:00 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՍԱԴԻՍՏԱԿԱՆ ԱՆԵԿԴՈՏ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Դեւը հային, ռուսին ու վրացուն առանց դիմակ բռնում ա, ռուսին ու վրացուն ուտում ա, հային նկարում, ուղարկում ա Փաշինյանին:

 

ДОГНАТЬ И ПЕРЕГНАТЬ АМЕРИКУ! (ՀԱՅԱՍՏԱՆԻ` ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿԱՅԻՆ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ տնտեսագետների, ինչը ԽՍՀՄ-ին չհաջողվեց իր պատմության ողջ ընթացքում, Նիկոլին հաջողվեց երեք ամսում:

 

ՍԵՎԵՐԸ` ՍՊԻՏԱԿՆԵՐԻՆ

Նիկոլ ցանեք, գույքահարկի բարձրացում ու կորոնավիրուսի համաճարակ կհնձեք:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄԵՐՕՐՅԱ ՊԱՆԻԿՈՎՍԿԻՆ

Չէ՛, դուք գնացեք դատապարտյալների հիվանդանոց եւ հարցրեք, թե ով էր Արման Բաբաջանյանը հեղափոխությունից առաջ:

 

ՓԻԼԻՍՈՓԱՅԱԲԱՐ (VI ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԺ-Ի ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ` VII ԳՈՒՄԱՐՄԱՆ ԱԺ-Ի ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆԸ)

Եթե խոզերին տանես պալատ, ապա նրանք, իհարկե, մարդ չեն դառնա: Բայց պալատը հաստատ կդառնա խոզանոց:

 

ԴԱՍԱԿԱՆ (ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ` ՆԻԿՈԼԻՆ, ԱԺ-Ի ՈՐՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Բադասխան ես տալու

 

ՀԱՍԱՐԱԿ ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ (ՍԴ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ 0,4 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՊԱԿԱՍԵԼՈՒ ԵՎ ԼՀԿ-ԻՆ ՉՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Վերջապես պարզ դարձավ, որ ԼՀԿ-ի արժեքը ընդամենը 0,4 պատգամավոր է, բայց այն էլ կատվի նման փորեց-հորեց:

 

ԴԱՍԱԼԻՔ ԶԻՆՎՈՐ ՆԻԿՈԼԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Ըստ ռազմական փորձագետների` Նիկոլի` ընդդիմության դաշտում դրած ԼՀԿ-ական ականի վրա ինքը պայթեց:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА