o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՍՈՐՈՍ ՊԱՊԻԿԻՆ, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՀՀ-ՈՒՄ»

30.06.2020 21:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՍՈՐՈՍ ՊԱՊԻԿԻՆ, ԿԱՐԵԼԻ Է ԱՍԵԼ, ՀԱՇՎԱԾ ՕՐԵՐ ԵՆ ՄՆԱՑԵԼ ՀՀ-ՈՒՄ»

Գույքահարկի դրույքաչափի բարձրացման վերաբերյալ օրենքի նախագծի շուրջ դժգոհության ալիքը գնալով ավելի մեծ թափ է ստանում: Հատկապես գերակտիվ են իրենց «բնիկ երեւանցիներ» համարողները, որոնք այլեւս նախաձեռնող խումբ են ձեւավորել: Սոցցանցում սկիզբ առած ակցիայի մասնակից բնիկ երեւանցիներից 5-7 հոգու ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հրավիրել է խորհրդարան` թեման քննարկելու համար: Նա մասնավորապես նշել էր, թե ընտրեք ձեր միջից 5-7 հոգու, որոնք կարող են ներկայացնել ընդհանուր մտահոգություններն ու տեսակետները: Արձագանքը չուշացավ, երաժիշտ Վահան Արծրունին Թունյանին ուղարկեց իր եւ եւս 5 հոգու անուն` Զարուհի Մուրադյան, Հրանուշ Խառատյան, Մարկ Գրիգորյան, Լեւոն Չուգասզյան, Հրանտ Թոխատյան: Թե արդյոք այս մարդիկ ներկայացնում են հանրության բոլոր շերտերը եւ լիազորված են մի ամբողջ երեւանցիների անունից ինչ-որ հարցեր քննարկել Ազգային ժողովում, «Իրավունքը» պարզեց «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար, Երեւանի ավագանու նախկին անդամ ՍՈՆԱ ԱՂԵԿՅԱՆԻ տեսակետը:

Եթե կա որեւէ մեկը, որ պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից, դա Դուք եք պարոն Թորոսյան. Թեհմինա Վարդանյան

Հրանուշ Խառատյանի այնտեղ լինելն արդեն ենթադրում է, որ Սորոս պապիկն այս հարցում եւս մխրճված է: Սորոս պապիկն է Նիկոլի ականջները ձգել եւ ասել, որ այստեղ պետք է լինի Հրանուշ տատիկը, եւ դուք միասին կորոշեք, թե հային ինչքան եմ ստորացնելու: Շեշտեմ, որ Ձեր նշած անուններից որեւէ մեկը մեր կողմից, այսինքն` ՀՀ իրականում իրազեկ եւ իրենց իրավունքների լիիրավ տեր քաղաքացիների կողմից, լիազորված չէ, որպեսզի մեր շահերը պաշտպանի եւ մեր փոխարեն` հանդես գա Ազգային ժողովի տվյալ հանձնաժողովում: Գույքահարկի թեման պետք է քննարկվի նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ: Ի դեպ, արտախորհրդարանական ընդդիմությունն արդեն համալրվում է, եւ շուտով կունենանք մեր թիմը, որով կստիպենք սրանց, որ չի կարելի այսպես: Սորոս պապիկը չպետք է կարողանա մեզ ղեկավարել, նրան ընդամենը կարելի է ասել հաշված օրեր են մնացել Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ ՀՀ քաղաքացին իր իրավունքների, իր երկրի, իր մայրաքաղաքի եւ իր գույքի տերն է: Իր գույքը չպետք է հարկվի այնքան, որքան մեզ կթելադրի Սորոս պապիկը կամ Լարիսա տատիկը: Այդպես չի լինում, առավել եւս` Հրանուշ Խառատյանի միջոցով:

Փաշինյանն ու Սորոսի հիմնադրամը՝ անբաժանելի ընկերներ․ «Газета.Ru»-ի ծավալուն հոդվածը

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА