o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Այս միջադեպը լրիվ տեղավորվում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու տխրահռչակ գործընթացի մեջ. Մ. Հակոբյան

30.06.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Այս միջադեպը լրիվ տեղավորվում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու տխրահռչակ գործընթացի մեջ. Մ. Հակոբյան

Այսպես կոչված «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության ներկայացուցիչները` ՀՀ ԱԺ նախկին ԼՀԿ-ական, այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, եղել են Արցախում, որտեղ մի շարք հանդիպումներ են ունեցել արցախյան ղեկավարության հետ, այդ թվում` Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության պատգամավոր ՄԵՏԱՔՍԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ հետ:

Արման Աբովյան.«Հայաստանը ոչ մի կերպ չի կարող զերծ մնալ այս գործընթացներից»

«ՄԱՄԼՈ ԽՈՍՆԱԿԸ ՀԵՆՑ ԻՐ ԳՐԱՌՈՒՄՈՎ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԵՐՊՈՎ ՓԱՍՏԵՑ, ՈՐ ՆՄԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ Է»

Տիկին Հակոբյան, ըստ ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցի, Արցախի նախագահին առաջարկվել է ԼՂ հիմնախնդիրը քննարկել Տեր-Պետրոսյանի` «Պատերազմ, թե՞ խաղաղություն» գաղափարախոսության շրջանակներում: Սակայն հենց այդ նույն կայքից այն հեռացվել է եւ հերքվել Բաբաջանյանի կողմից: Այս ամենը տարօրինակ չէ՞ Ձեզ համար:

Աշխատանքից ազատվել է Արցախի ԶՈՒ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը

Այն, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շուրջ վերջին շրջանում տարբեր իրադարձություններ են տեղի ունենում, ակնհայտ է: Մտահոգիչ է, որ այս ամենն ուղեկցվում է Ալիեւի ռազմատենչ հոխորտանքներով, եւ Արցախի նախագահ-Բաբաջանյան հանդիպումից նման ինֆորմացիայի արտահոսքին չէր կարող անտարբեր լինել եւ ոչ մի արցախցի: Իրադրությունը մեզ համար էլ ավելի աբսուրդային դարձավ, երբ նախագահի մամլո խոսնակը նախ հերքեց Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցում տեղադրված նյութը, այնուհետեւ հեռացրեց իր իսկ հերքումը, պատճառաբանելով, որ Բաբաջանյանը հերքել է նմանօրինակ քննարկումը: Փաստորեն, կա՛մ «պատահմամբ» տրվել է ինֆորմացիոն արտահոսք, կա՛մ դեռեւս մամլո խոսնակը չի գիտակցում իր գրառումների լրջության աստիճանը:

Լաս Վեգասում՝ Փառքի ծառուղում, կտեղադրվի ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ անվանական աստղը

ԱՀ նախագահի խոսնակը անդրադառնալով վերոնշյալին` նշել էր, թե այդ գաղափարախոսությանը լրիվ հակառակ շեշտադրումներ է կատարել հանդիպման ժամանակ: Կարո՞ղ ենք փաստել, որ այդուհանդերձ տեր-պետրոսյանական գաղափարախոսության մասին քննարկում եղել է:

Միանշանակ` այո, քանզի մամլո խոսնակը հենց իր գրառումով անուղղակի կերպով փաստեց, որ նման քննարկում տեղի ունեցել է:

«ԱՐՑԱԽԻ Ո՛Չ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ, ԵՎ Ո՛Չ ԷԼ ՍՈՒԲՅԵԿՏԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱԿԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ»

Ապրիլյան պատերազմը դասագրքերում լուսաբանելու համար մեզ մեղադրում է 2 պատգամավոր, նման բան մենակ թուրքը կաներ. պատմաբան

Եթե տեղի ունեցածը դիտարկենք, որպես «հատուկ հանձնարարություն» հայաստանյան իշխանություններից, որն իրականացրել է Արման Բաբաջանյանը` առնվազն հանրային տրամադրությունների եւ քաղաքական շրջանակների արձագանքը տերպետրոսյանական առաջարկության մասին մոնիթորինգ անելու համար, ապա այս առումով ի՞նչ տրամադրություններ կան Արցախում` անտարբե՞ր են, թե՞ մտահոգ:  

Կարծում եմ, որ այս միջադեպը լրիվ տեղավորվում է ժողովուրդներին խաղաղության պատրաստելու տխրահռչակ գործընթացի մեջ, սակայն այդ գործընթացի «կազմակերպիչները» հաշվի չեն առնում, որ Արցախում բնակվող յուրաքանչյուր ոք համոզված է, որ Արցախն իր հայրենիքն է, կայացած հանրապետություն է, եւ նրա ոչ սահմանները, եւ ոչ էլ սուբյեկտայնությունը սակարկման ենթակա չեն, ուստի` բնական է, որ նման երեւույթներն անչափ ցավագին են ընդունվում:  

Մեր տեսակն այլեւս չի կարող լռել. բաց նամակ ՀՀ սփյուռքի գլխավոր հանձնակատարին

Ադրբեջանի նախագահ Ալիեւի վերջին հոխորտանքների վերաբերյալ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակի արձագանքները տրամագծորեն տարբերվում էին: Հետաքրքիր է` Ձեր գնահատմամբ ինչո՞ւ է իրականում Ալիեւի «լեզուն երկարել»:

Ըստ իս, հիմնական պատճառն այն է, որ մեզ պարտադրված պատերազմում մարտի դաշտում տարած մեր հաղթանակը, ցավոք, դիվանագիտական դաշտում չկարողացանք ամրագրել: Արցախի «Արդարություն» կուսակցությունը բազմիցս նշել է, որ բանակցությունների սեղանի շուրջ հայկական կողմը պետք է հանդես գա հաղթողի կարգավիճակով, որը սակայն տարիներ շարունակ չի ստացվել: Եթե դրան ավելացնում ենք վերջին շրջանում Մայր Հայաստանում տիրող սոցիալ-տնտեսական իրավիճակը, որն այլեւս վերածվել է ճգնաժամի, ապա «լեզուն երկարելու» պատճառը դառնում է ակնհայտ:

Այս տիկինը նորից ակտիվացել է՝ կա՛մ անարգանքի սյուն հայրենիքում, կա՛մ փառքի անկյուն թշնամու երկրում. հերսի մայր

«ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԵՐԿՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՃԻՇՏ ԿԼԻՆԵՐ ԽՈՍԵԻՆ ՀԵՆՑ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ»

Այն, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե 2016 թվականին Ստեփանակերտի օդն անպաշտպան էր, բավական լայն արձագանք գտավ Հայաստանում: Որքանո՞վ էին այս մտքի հետ համակարծիք Արցախում:

Արցախում հայկական բանակը սրբության սրբոց է, եւ այն կատարելագործվում է սկսած իր կազմավորումից առ այսօր: Եվ ցավալի է, որ Արցախի Հանրապետության նախագահը, մեղմ ասած, անզգույշ հայտարարություններ է անում: Բազմիցս Արայիկ Հարությունյանը նշել է, որ իր վարչապետ աշխատած տարիներին չի առնչվել երկրի պաշտպանության հարցերին, ուստի` կարծում եմ, որ 2016 թ.-ին Ստեփանակերտի երկնքի պաշտպանվածության մասին ճիշտ կլիներ խոսեին հենց պաշտպանները:

Նախարարություն, որը չունի պետական ծրագիր կամ ինչպես են խաթարվում մեր ինքնության հիմքերը. Լիլիթ Գալստյան

Ի՞նչ քաղաքական մթնոլորտ է այսօր Արցախում, ինչպիսի՞ տրամադրություններ կան ամենաընդդիմադիր դիրքերից հանդես եկող քաղաքական ուժերի թիմակիցների շրջանում, որոնց քաղաքական լիդերները հայտնվեցին բարձր պաշտոններում ու լռեցին:

Արցախի բնակչությունը կարծում էր, որ 2020 թ.-ի համապետական ընտրությունները պետք է լինեին այն շրջադարձային կետը, որից հետո կունենար լեգիտիմ իշխանություն, որը կապահովեր անվտանգություն եւ արժանապատիվ կյանք: Ցավոք, հետընտրական զարգացումները եւ իշխանությունների վերջնական ձեւավորումն ապացուցեցին, որ իրականում նախընտրական շրջանում չկար նախկինների եւ նորերի պայքար, չկար նախընտրական հակասություն, ապացուցվեց, որ այդ ընտրությունը սոսկ վատ բեմադրված ներկայացում էր, որտեղ շատ քաղաքական ուժեր եւ գործիչներ ունեին իրենց դերերը եւ վարպետորեն խաղացին` հուսախաբ անելով սեփական ժողովրդին: Կարծում եմ, որ այդ ընտրություններում Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը եւ Արցախի «Արդարություն» կուսակցությունը միակ այլընտրանքն էին եւ ընդդիմադիր ուժը, որոնք մասնակցեցին ընտրություններին` «Հաղթանակը չի վաճառվում» կարգախոսով, մնում են հավատարիմ իրենց կարգախոսին եւ շարունակելու են պայքարել հանուն Արցախի անվտանգության եւ բարօրության

Պարո՛ն Արայիկ, քյանդրբազությամբ կամ մանր յալանչիություններով չես կարող հանրության ուշադրությունը շեղել. Վահե Սարգսյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА