o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրականում ո՞ւմ էր ուղղված Բուքիքիոյի կոչը. պարզաբանում է իրավաբանը

28.06.2020 01:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Իրականում ո՞ւմ էր ուղղված Բուքիքիոյի կոչը. պարզաբանում է իրավաբանը

«Իշխանական ԶԼՄ-ները մեղմելու համար Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի նամակի արդյունքում ստեղծված անհարմար իրավիճակը փորձում են իրենց ցանկության համաձայն մեկնաբանել այն: Ուշադրության կենտրոնում Բուքիքիոյի նամակի վերջին պարբերությունն է, որտեղ կոչ է արվում հարգել Սահմանադրությունը: Իշխանական ԶԼՄ-ների մեկնաբանությամբ՝ նախադասությունն ուղղված է ՍԴ նախագահ Հրայր ԹովմասյանինԻհարկե, այն հարցին, թե իրապես ո՞ւմ է ուղղված այդ կոչը միայն կարող է պատասխանել նամակի հեղինակը, այդուհանդերձ դժվար չէ նամակի ձեւակերպումից ու տողատակերից հասկանալ, թե ով է այդ կոչի իսկական հասցեատերը», - այս մասին նշում է քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ եւ մանրամասնում. «Նախ հիշենք, որ Սահմանադրության մեջ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց ժամեր անց հղված նամակում Բուքիքիոն Հրայր Թովմասյանին դիմել է, որպես «հարգելի նախագահ» պարզապես հաստատելով սահմանադրական փոփոխությունների իրավական առումով անընդունելի լինելը: Ինչպես կարելի է եզրակացնել, որ Բուքիքիոն Հրայր Թովմասյանին կոչ անում հարգել սահմանադրական այն փոփոխությունները, որն ինքը դա չի հաստատում: Միեւնույն ժամանակ, նամակի երկրորդ բաժնում Բուքիքիոն ցավ է հայտնում առ այն, որ սահմանադրական փոփոխությունների ընթացքում իրենց տված խորհուրդները նկատի չեն առնվել: Կրկին հարց է ծագում ի՞նչ տրամաբանությամբ կարելի է հավակնել, որ Բուքիքիոն ՀՀ ՍԴ նախագահին կոչ է անում հարգել սահմանադրական այն փոփոխությունները, որոնք իրականացվել են իր ղեկավարած կառույցի տված խորհուրդներին հակառակ: Եվ ի վերջո, ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխությունների գործընթացում ո՞վ է շրջանցել Սահմանադրության հստակ պահանջները, իշխանությունները, թե՝ Հրայր Թովմասյանը»:

«Աշխարհագրության վրեժը»` ծովից ծով Հայաստան մեր ժառանգությունը. Զարուհի Փոստանջյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА