o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հանրաքվեի հարցը ներառված է թարմացված մադրիդյան փաստաթղթում` որպես իրավական պարտադիր կետ. Մարկեդոնով

27.06.2020 17:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հանրաքվեի հարցը ներառված է թարմացված մադրիդյան փաստաթղթում` որպես իրավական պարտադիր կետ. Մարկեդոնով

Ի վերջո, մինչեւ վերջ չպարզաբանված մնաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի աղմկոտ հայտարարությունը` Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման վերաբերյալ: Այս հարցում ո՞վ էր ճիշտ, եւ ո՞վ էր ստում ու ընդհանրապես` ի՞նչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ, «Իրավունքը» հետաքրքրվել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԻՑ:

Սպասենք, թե Նիկոլը Անդրանիկ Քոչարյանի գրած եզրակացությունների որ տարբերակը կհավանի ու կհրահանգի հրապարակել. Աննա Մկրտչյան

Այն, ինչ կատարվում է բանակցային սեղանի շուրջ, պարզ է` քննարկվում է երեք հարց` Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ԼՂՀ-ի շրջանների անվտանգությունը եւ փախստականների խնդիրը: Կարգավորման ընդհանուր հիմք են հանդիսանում թարմացված Մադրիդյան սկզբունքները: Գիտեմ, որ հայաստանյան մամուլում սենսացիոն են համարում Ս. Լավրովի փուլային լուծման մասին հայտարարությունը, բայց հարգելիներս, այդտեղ սենսացիա չկա: Լավրովն այդ բնութագրումն օգտագործվում էր դեռ 2-3 տարի առաջ, այն առկա է նաեւ Մադրիդյան սկզբունքներում: Ընդ որում` փուլային լուծումը չի ենթադրում երկու հստակ փուլ` Ղարաբաղի շրջակայքի շրջաններից հայկական զորքերի դուրսբերում եւ կարգավիճակի հարցի քննարկման անորոշ ժամկետ: Խոսվում է այն մասին, որ շրջաններից զորքի դուրսբերումը պետք է կապվի կարգավիճակի հարցի հետ եւ ոչ թե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, այլ` զուգահեռ: Չէ՞ որ դուրսբերումը կապված է անվտանգության համար ակնհայտ ռիսկերի հետ: Մեծ վտանգ կա, որ եթե հայկական զորքերը հեռանան յոթ շրջաններից, հակամարտությունը կսրվի: Հիմնական խութերից է նաեւ հանրաքվեի հարցը: Այն ներառված է թարմացված Մադրիդյան փաստաթղթերում` որպես իրավական պարտադիր կետ: Իսկ Ադրբեջանի համար սա վտանգավոր է, քանի որ Ղարաբաղում կարող են քվեարկել Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար: Այսպիսով` փուլ առ փուլ լուծման հարցում սենսացիա չկա, հարցն այն է, թե ինչպես ենք դա հասկանում: Այս հարցում կան նաեւ այլ խութեր: Օրինակ` Հայաստանի հետ անվտանգ միջանցքի հարցում: Խոսքը միայն Լաչինի՞ մասին է, թե՞ Լաչինի եւ Քելբաջարի: Որոշակի առումով Քելբաջարն անգամ Լաչինից կարեւոր է, որովհետեւ այնտեղ են գտնվում ջրային ռեսուրսների 90 տոկոսը: Սրանք բոլորը տարաձայնություններ առաջացնող հարցեր են բանակցությունների համար: Իսկ բանակցությունները շատ բարդ են անցնում եւ ավելի շուտ կոնֆլիկտային կառավարում են հիշեցնում: Այս գործընթացը կարող է շարունակվել եւս 10 տարի, արագ լուծման ոչ մի նախադրյալ չկա: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա խնդրի լուծման արագացումը նրա շահերից չի բխում: Այս հարցում շտապողականություն պետք չէ: Ավելի շուտ մեր արեւմտյան բարեկամներն են խոսում, որ ստատուս քվոն անտանելի է: Ռուսաստանը կարծում է, որ եթե այս ստատուս քվոն լավագույն լուծումն էլ չէ, բայց լավ կլինի բանակցությունների ընթացքում վերջնական փոխզիջման հասնել: Դա ավելի լավ է, քան շտապողականությունը, որը կարող է քանդել ողջ կոնստրուկցիան: Կիպրոսում ու Մերձավոր Արեւելքում նման շտապողականությունը լավագույն արդյունքների չհանգեցրեց: Ավելի լավ է 10 տարի բանակցել, քան մեկ տարի կամ մեկ ամիս պատերազմել:

Ադրբեջանի խոշոր ախորժակը եվ ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА