o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

26.06.2020 21:40 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԿԱՐԱԲԱԼԱՅԻ ԵՐԳԸ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Փակում ենք դեմքերը, հետո ձեռքերը,

հետո աչքերը ծափ, ծափ, ծափ,

Պարում ենք պարը, Նիկոլի պարը,

Նիկոլի պարը ծափ, ծափ, ծափ:

 

ՕՐԵՆՔԻ ՏԱՌԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԻՈԱՆՆԻՍՅԱՆԻ` ԴԻՄԱԿ ՉԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՄԱՎՈՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՆԱԼՈՒ ԵՎ ՏՈՒԳԱՆՎԵԼ ՑԱՆԿԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Սորոսի գրասենյակից հայտնում են, որ վերոգրյալ գրանտակերը, հանուն օրենքի, ոստիկանությունից բացի, մայրուղի էլ դուրս կգա:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ԲԱՅՂՈՒՇՈՒԹՅՈՒՆ

Գյուղփոխօգնության բանկից  հայտնում են, որ Նիկոլի ձենով դիմակի հայտարարությունները գյուղերում ազդում են կովերի կաթնատվության եւ հավերի ձվատվության վրա, քանի որ նրա ձենից հավերը վիժում են:

 

ՎԵՆԴԵՏԱ (ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ` ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Նախագահականից հայտնում են, որ Արմեն Սարգսյանը այդպես վարվում է ոչ թե նրա համար, որ սիրում  է Նիկոլին, այլ չի կարողանում մոռանալ Վազգեն Սարգսյանի չափալախը ու մուռը ժողովրդից ա հանում:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԿԵՑԻԿԸ (ՄԻՔԱՅԵԼ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ ԽԻՍՏ ՔՆՆԱԴԱՏԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ վարսահարդարների ասոցիացիայի` Միքայել Մինասյանի` Էդմոնին «փչացնելուց» հետո Էդմոնը վերածվեց քաղաքական որբի, եւ հիմա համացանցում ով ոնց ուզում ա, նրա գլուխը խուզում ա:

 

ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Կորոնավիրուսով հասնել եւ անցնել Ամերիկային:

 

ՔԱՌԱՍՈՒՆ ՕՐՎԱ ՍԻՆԴՐՈՄ

Ըստ քաղտեխնոլոգների` ԼՀԿ-ի ՍԴ դիմելուց, հրաժարվելուց հետո, Էդմոնը եւ Ալենը բարոյականության դաշտում ճանաչվել են «օրթախ» պատգամավորներ:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА