o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Որեւէ մտադրություն չունեմ ՀՀ-ից արտագաղթելու. ԲՀԿ-ական նախկին պատգամավոր

26.06.2020 19:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Որեւէ մտադրություն չունեմ ՀՀ-ից արտագաղթելու. ԲՀԿ-ական նախկին պատգամավոր

«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր ԱՐՍԵՆ ԱՎԱԳՅԱՆԸ, որը հայտնի է Տուգո մականվամբ, պատրաստվում է արտագաղթել Եվրոպա, ավելի կոնկրետ` Հունաստան: Ըստ շրջանառվող խոսակցությունների` ժամանակին տարբեր սկանդալների կիզակետում հայտնված Ավագյանն արդեն իսկ վաճառքի է հանել Ջրվեժում գտնվող իրեն պատկանող «Աստաֆյան եւ Բելաջո» ռեստորանային համալիրը: Սակայն, արձագանքելով վերոնշյալին` Ա. Ավագյանը նշեց հետեւյալը. «Տեղեկացնում եմ, որ որեւէ մտադրություն չունեմ Հայաստանի Հանրապետությունից արտագաղթելու եւ առավել եւս ինձ պատկանող գույքը օտարելու»:

Արսեն Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն․ Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյան

Ի դեպ, թե ինչն է իրականում պատճառ դարձել նման խոսակցությունների շրջանառման, այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» Ա. Ավագյանին հրավիրել է հարցազրույցի, բայց զարմանալիորեն նա պատասխանեց, որ չի կարող ընդունել հրավերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА