o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Ներքին չեմպիոնատ է անցկացվում, թե ո՞վ ավելի ուժեղ կպայթի. Արման Աբովյան

26.06.2020 03:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Ներքին չեմպիոնատ է անցկացվում, թե ո՞վ ավելի ուժեղ կպայթի. Արման Աբովյան

«Պահո՜, էս ինչ մի խառնաշփոթ է տիրում իշխանական ճամբարում։ Բոլորը իսկույն դարձան մաթեմատիկոս, բոլորը անխտիր...Առողջապահության նախարարից, պատգամավորներից, մոլի «քայլականներից» սկսած, վերջացրած մինչեւ «խառա-խուռա» ՊՈԱԿ-ների տնօրինության տակ գտնվող ֆեյքեր։ Բոլորը հարկ են համարում՝ ցնորված մտքեր արտահայտելով, հաշվարկներ անել։ Այ ձեր ցավը տանեմ, դուք ուրիշ գործ չունե՞ք, պետությունը այս խայտառակ իրավիճակից հանելու փոխարեն, դուք ինքներդ ձեզ խայտառակում եք... Չգիտեմ, կարող է ձեր մոտ ներքին չեմպիոնատ է անցկացվում, թե ո՞վ ավելի ուժեղ կպայթի։ Իրականում խորհուրդ կտամ դատարկ ցնցումների մեջ ընկնելու փոխարեն, ի վերջո, զբաղվել իրական աշխատանքով, թե չէ ձեր պահով շատ զավեշտալի վիճակ է ստացվում», - այս մասին գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար ԱՐՄԱՆ ԱԲՈՎՅԱՆԸ։

«Ժողովուրդ»․ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի վերաբերյալ հանրային քննարկումները վերսկսվում են առցանց

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ա. Աբովյանը տեղեկացրել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության իր գործընկերների եւ  անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հետ միասին օրենքով սահմանված ժամկետում ՀՀ Սահմանադրական դատարան են ուղարկել դիմում, որի տակ այդպես էլ չստորագրեցին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները: Իսկ թե 26 պատգամավորի ստորագրությունը կբավականացնի՞ ՍԴ մի քանի անդամներին եւ ՍԴ նախագահին փոխելու վերաբերյալ ԱԺ-ում ընդունված օրինագծի սահմանադրականությունը վիճարկելու համար, ցույց կտա ժամանակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА