o C     05. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոսքի ազատությա՞ն, թե՞ իշխանության եվրոդատապաշտպան կոմիտե

24.06.2020 21:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խոսքի ազատությա՞ն, թե՞ իշխանության եվրոդատապաշտպան կոմիտե

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն (ԽԱՊԿ)` Նիդերլանդների կառավարության աջակցությամբ, 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչեւ 2020 թվականի ապրիլի 30-ը իրականացրել է հայկական եւ ռուսական մի շարք ԶԼՄ-ների մոնիթորինգ: Ըստ ԽԱՊԿ-ի, հետազոտությունը միտված էր բացահայտելու քարոզչության տարբեր մեթոդներով եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումները:

Պարոն Փաշինյան, կանգնեցրեք այս գործընթացը, սա դավաճանություն է. Արտակ Մովսիսյան (Բացահայտում)

Դիտարկվել է 13 ԶԼՄ` 5 հեռուստաընկերություն, 3 համապետական թերթ եւ 5 առցանց լրատվամիջոց: ԽԱՊԿ-ի գնահատմամբ` հայկական լրատվամիջոցների ընտրությունը կատարվել է այնպես, որ հնարավորինս ներկայացված լինեն տարբեր քաղաքական ուժերի հետ ասոցացվող ԶԼՄ-ները: Այսպիսով` թերթերի դեպքում դիտարկվել են իշխանական «Հայկական ժամանակ»-ը, եւ երկու ընդգծված ընդդիմադիրները` «Իրավունքը» եւ «Հրապարակը»: Իհարկե, այսպիսի զեկույցներն առանձնապես ուշագրավ չեն, հատկապես, որ արդեն իսկ պարզ է, թե Նիդերլանդները, որի մայրաքաղաքում կանգնեցված է ի հիշատակ ԼԳԲՏ-ականների Հոմոմոնումենտ հուշարձանը, ինչ բովանդակությամբ զեկույց է պատվիրել: Չէ որ հայտնի խոսք կա` ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, թեպետ նույն ԽԱՊԿ-ն գրեթե երդվում է, որ սույն զեկույցում ներկայացված կարծիքներն ու գնահատականներն իրենցն են եւ կարող են չհամընկնել Նիդերլանդների կառավարության տեսակետների հետ: Ինչեւէ, «չալարեցինք» ու ընթերցեցինք վերոնշյալ 42 էջանոց զեկույցը, որից պարզ դարձավ, որ նպատակը ոչ թե տարօրինակ եւ վիճելի ձեւակերպում ունեցող «եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումների» մոնիթորինգն էր, այլ եվրոպական փողերով օրվա իշխանության դատապաշտպանի դերը ստանձնելը: Մասնավորապես` արդարացնելն առաջիկայում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը հենց այս իշխանության կողմից: Ավելին` զեկույցից շեղվելով մի ամբողջ պարբերություն էլ ԽԱՊԿ-ն նվիրել է Ստամբուլյան կոնվենցիան գովերգելուն: Ամեն դեպքում, ոգեւորիչ էր այն, որ ԽԱՊԿ-ն իր մոնիթորինգի երկու փուլերում էլ «Իրավունք» թերթը անվերապահ առաջատար է համարում` նշելով, թե «եվրոպական արժեքների նկատմամբ բացասական վերաբերմունք ձեւավորելուն միտված նյութերի մոտ 74 տոկոսը կազմում է «Իրավունքի» հրապարակումները»: Այստեղ, իհարկե, թյուրընկալում կա զեկույցի հեղինակների կողմից: Այն, որ «Իրավունքը» գրել եւ գրում է այլասերվածությունների դեմ, որը ԽԱՊԿ-ն նույնականացնում է եվրոպական արժեքների հետ: Ավելին` ըստ վերջիններիս` եվրոպական արժեքները Ստամբուլյան կոնվենցիան ու գենդերային հավասարության մասին օրենքներն են, որոնցից անգամ նույն եվրոպական շատ երկրներ են հրաժարվել: Այս առումով զեկույցի հեղինակները խոսելով կարծրատիպերի ու մանիպուլյացիաների մասին` հենց իրենք են մանիպուլացնում ընթերցողներին ու առաջնորդվում կարծրատիպերով, որ այլասերվածություններին դեմ լինելը հակաեվրոպական բովանդակությունն է: ԽԱՊԿ-ի սրտին դարդ է եղել հատկապես այն, որ «Իրավունքը» հաճախ իր հրապարակումներում իրավացիորեն նշել է «տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիա» ձեւակերպումը, ինչը բազմիցս նշել են թե՛ քաղաքական, թե՛ հասարակական եւ մշակութային գործիչները: Զեկույցում առավել շատ հուզված են ոչ թե «Իրավունքի» հրապարակումներում առկա բովանդակությունից, այլ թերթի հետեւողական լինելուց` ընդունելով, որ անգամ կորոնավիրուսային հիստերիան չի շեղել թերթին հունվարից ապրիլ ամիսներին իր ընթերցողներին ներկայացնելու Ստամբուլյան կոնվենցիայի վտանգների մասին: Թերեւս սա լավագույն ցուցիչն է մեր կատարած աշխատանքի, մեր ընթերցողների նկատմամբ ազնիվ լինելու եւ արեւմտյան հոսանքներից ու փոթորիկներից ազգայինը պաշտպանելու մեր ուղենիշից չշեղվելու մասին: Ինչ վերաբերում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին եւ յուր նախագահ Աշոտ Մելիքյանին, հասկանալի է իշխանություններին ամեն կերպ ականջահաճո զեկույցներ կազմելու պատրաստակամությունը, չէ՞ որ դրա համար նա շռայլորեն վճարվում է ոչ միայն Նիդերլանդների կառավարությունից, այլեւ արտասահմանյան տարբեր կազմակերպություններից: Այդ թվում` Ամերիկյան ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED), որն իր բնույթով եւ գործունեությամբ կարելի է համարել Սորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի քույր կառույցը: Պարզվում է` միայն անցած տարի` 2019 թվականին, ԽԱՊԿ նախագահ ԱՇՈՏ ՄԵԼԻՔՅԱՆԻՆ տվել է շուրջ  37.466 դոլար, որով նա պարտավորվել է կազմակերպել դեբատներ` արտաքին քաղաքականության վերաբերյալ: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ ազգայինի եւ պրոեվրոպականի մասին:

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ԱՂԱՆԴԱՎՈՐՆԵՐԸ ՄԵԿ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՃԱԿԱՏՈՒՄ (Մաս 2, սկիզբը «Իրավունք» N 82)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА