ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱՐ

28.09.2016 21:41 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ՀԱՆՑԱԿԱԶՄ ՉԿԱՐ


ՀՔԾ-ից հայտնում են, որ վարչապետի «պրիմիտիվ գողության» վերաբերյալ մեղադրանքին կառավարության անդամները չըմբոստացան, քանի որ նրանք «պրիմիտիվ գողեր» չեն:


ՈՒՂԱՐԿԵՑԻՆ ԲՆՈՒԹՅԱՆ ԳԻՐԿԸ
Ըստ կենսաբանների` ՀՅԴ-ն նոր վարչապետի վրա հարձակվեց արդյունաբերության նախարարի պորտֆելը կորցրեց, բայց սիրաշահելուց հետո բնապահպանության նախարարի պորտֆել ձեռք բերեց:


ԱՎԳՅԱՆ ԱԽՈՌՆԵՐ
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետը ցանկանում է ավգյան ախոռները մաքրել,  բայց վախենում է Սեւանի ջուրը չհերիքի:


ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
Նախարարությունների փոփոխված անունները կա, ամանումը չկա:
ՎԵՐԱԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ՅՈՒՐ
(ԱՐԱՄԱՅԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` ԿՐԿԻՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Գյուղ ծնվել եմ, գյուղ կմեռնեմ
Ես գյուղացու ցավը տանեմ:


ՀԵՌՈՒՍՏԱՉԻՉՈԼԻՆԱՆ
ԱՄ կուսակցությունից հայտնում են, որ Պետրոս Ղազարյանին ճանաչել են աստղ եւ կցել Քիմ Քարդաշյանին:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА