o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Հեչ կարիք չկար Նիկոլին դուր գալու համար 2016 թ.-ի մեր հաղթանակի վրա ստվեր գցել. Գեղամ Պետրոսյան

21.06.2020 22:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​Հեչ կարիք չկար Նիկոլին դուր գալու համար 2016 թ.-ի մեր հաղթանակի վրա ստվեր գցել. Գեղամ Պետրոսյան

ՀՀԿ խորհրդի անդամ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆՆ գրում է. «Ախր, այ Վահրամ ջան, ինչի՞ ես ավելի բարդացնում, ու ավելի վատ վիճակի մեջ քեզ ու ղեկավարիդ դնում։ Երբ ՀՀԿ ներկայացուցիչները բոլոր միջազգային հարթակներում Ադրբեջանին ուղարկում էին այնտեղ, որտեղ խեցգետիններն են ձմեռում, քո շեֆը, ով ՀՀԿ ընդունարաններից դուրս չէր գալիս… Այ քո էդ շեֆը ուրացել ա իր հրամանատարներին, դե եթե ազնիվ էր, թող դրա մասին խոսեր մինչեւ Նիկոլի գալը, բա ինչի՞ էր լռում։ Հետեւաբար, հեչ կարիք չկար Նիկոլին դուր գալու համար 2016 թ.-ի մեր հաղթանակի վրա ստվեր գցել»։

Ադրբեջանի խոշոր ախորժակը եվ ակնհայտորեն ձախողված պլանները. Արտակ Զաքարյան

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ՎԱՀՐԱՄ ՊՈՂՈՍՅԱՆՆ այսօր ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Չնայած դիսկուրս չծավալելու իմ հորդորին՝ ՀՀԿ վերնախավի որոշ ներկայացուցիչներ, այնուամենայնիվ, անցան բարոյականության բոլոր թույլատրելի սահմանները և Արցախի նախագահի հասցեին անձնական վիրավորանքներ արտահայտող բառապաշարի օգտագործմամբ հասան մինչև հատակը: Հրամա՞ն էին ստացել, թե՞... Եվ դա այն դեպքում, երբ նախագահ Հարությունյանն իր խոսքում անձնապես չի վիրավորել որևէ մեկին: Ասում են՝ ճշմարտությունը մերկ է, և օբյեկտիվ իրականությունը գուցե հաճելի չէր շատերի ականջին, բայց ո՞ւր մնացին մարդկային դաստիարակության տարրական կանոնները: Պարոնա՛յք, անկախ ձեր վարքից, բարեկրթության աստիճանից, անցած ուղուց, ժողովրդի հանդեպ իրագործած անհատական և կամ թիմային մեղքերից, այդ թվում՝ Արցախի հանդեպ ցուցաբերած «վասալական» վերաբերմունքից, որի մասին առաջիկայում հավանաբար առիթ կստեղծենք անդրադառնալու, միևնույն է՝ դուք էլ ունեք մարդկային արժանապատվություն և ընտանիքի անդամներ. ուստի, ի տարբերություն ձեզ՝ մենք չենք պատրաստվում իջնել հատակը, հույսեր չփայփայե՛ք... Առանձին-առանձին չեմ անդրադառնա այդ արձագանքներին, քանի որ դրանց հեղինակներն այդ կերպ ընդամենը ցույց են տվել իրենց քաղաքական մտքի ու փորձառության սնանկությունը»:

Աշխատանքից ազատվել է Արցախի ԶՈՒ Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА