o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լավ, է՞ս աստիճան իջնել սուտասանի մակարդակի, էս աստիճան ուրանա՞լ անցյալը. Վահան Բաբայան

20.06.2020 23:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Լավ, է՞ս աստիճան իջնել սուտասանի մակարդակի, էս աստիճան ուրանա՞լ անցյալը. Վահան Բաբայան

«Արայիկ Հարությունյանն արդեն բոլոր շանսերն ունի Նիկոլ 2-րդ անվանակոչվելու համար: Եթե 2016թ Ստեփանակերտի երկինքը անպաշտպան էր, բա կարող ա՞ ՉԹՈ-ներն էին պաշտպանում այն, թե քաղաքը ռմբակոծել էր թշնամին ուղակի միայն Արայիկ Հարությունյանն էր դա տեսել: Լավ, էս՞ աստիճան իջնել սուտասանի մակարդակի, էս աստիճան ուրանա՞լ անցյալը», - այս մասին գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ եւ հավելում. «Ասեմ ավելին՝ բացի նրանից, որ նա ստում է, նա վիրավորում է հազարավոր հայ զինվորակնների, ովքեր կյանքի գնով կռվել են 2016թ Ստեփանակերտի խաղաղ և պաշտպանված երկինք ունենալու համար: Սա մեծագույն ստորություն է սպայական և ենթասպայական անձնակազմի հանդեպ, շարքային զինվորների և պայմանագրային զինծառայողների հանդեպ, ովքեր խոցել են և ոչնչացրել հակառակորդի օդային թիրախները: Սա մեծագույն ստորություն է Հայոց Պատմության հանդեպ: Եվ վերջապես սա մեծագույն խայտառակությունն էր ապրիլյան պատերազմի ԱԺ հանձնաժողովից հետո, երբ ԼՂՀ նախկին վարչապետը խոսում է պարտվողականության և անպաշտպանության մասին մի երկրի, որի վարչապետը ինքն է անձամբ եղել և միշտ անձամբ տեսել և պնդել հակառակը»:

«Հայ ժողովրդի պատմությունը» չի կարող կատարել «Հայոց եկեղեցու պատմության» առանցքային գործառույթները

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА