ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բագրատյանը աղանդավորների առաջնորդ

28.09.2016 12:46 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Բագրատյանը աղանդավորների առաջնորդ

Ինչպես հայտնի է Բագրատյանը հետեւողականորեն հանդես է գալիս Հայ Առաքելական եկեղեցու դեմ: Արդյոք նա դա անում է ելնելով սեփական կրոնական կողմնորոշումներից, թե կատարում է արեւմտյան քաղաքական պատվեր, հայտնի չէ: Սակայն դա անում է հետեւողականորեն՝ տարիներ շարունակ: Այսօր Ազգային ժողովում Հարկային օրենսգիրքը քննարկելիս Բագրատյանը պահանջեց, որ Հայ Առաքելական եկեղեցին զրկվի արտոնություններից, բացի այդ հայտարարեց, որ Առաքելական եկեղեցու հարստացման պատճառով Հայաստանը երկու անգամ, իբրեւ, զրկվել է պետականությունից, պետք է ամեն ինչ անել, որ Հայ Առաքելական եկեղեցին աղքատանա.

«Ուրցաձորի ընտրողներն առաջնորդվեցին «Շատ մի սիրիր ատել կա,շատ մի ատիր սիրել կա» կարգախոսով»

«Բացատրեք ինձ, ինչո՞ւ պետք է Հայ առաքելական եկեղեցին հարկ չտա: Աշխարհը փոխվել է: Էդ հարկի պատճառով եկեղեցու 1536 թվականին Հենրի 8-րդը անջատվեց կաթոլիկ եկեղեցուց: Ի շնորհիվ Նապոլիոնի` 19-րդ դարի սկզբներին կաթոլիկ եկեղեցին էդ նույնը փոխառեց բողոքական եկեղեցուց: Էդ նույն Հայ առաքելայկան եկեղեցու պատճառով պատմական տարբեր գնահատականներ կան, որ նրա տնտեսական հզորացման պատճառով երկու անգամ պետականություն ենք կորցրել, մեկը` 428 թվականին, մյուսը` 1045-ին»:

Ըստ պատմաբանների Բագրատյանի վերոհիշյալ հայտարարությունը անգրագիտության վերջին ճիչն է: Սակայն քաղաքական վերլուծաբանները նշում են, որ Բագրատյանն իրականում կատարում է հակապետական  ու հակազգային, շատ վտանգավոր պատվեր այն դեպքում, երբ ոչ ազգային եկեղեցիները ու աղանդները ստանում են հսկայական ֆինանսավորում արտասհմանից, նա փորձում է թուլացնել հայ ազգային եկեղեցին, որպեսզի աղանդավորությունը, որը ինչպես հայտնի է, քաղաքականապես ու ֆինանսապես կախված է արեւմուտքից, վերջնական հաղթանակ տանի հայ ազգային եկեղեցու նկատմամբ: Բացի նրանից, որ այսպիսով կիրականացվի արեւմուտքի երազանքը Հ. Բագրատյանն ունի նաեւ անձնական շահ այդ ծրագիրն իրականացնելուց, քանի որ ընտրությունների ժամանակ աղանդավորները ձայն են տալիս արեւմուտքի իրենց տերերի հրահանգով, իսկ տերերը հրահանգում են ձայն տալ արեւմուտքի գործակալներին: Ահա այստեղ է, որ Բագրատյանը որպես արեւմուտքի ազդեցության գործակալ հույս ունի հավաքագրել շուրջ 200 հազար աղանդավորների ձայներ: 

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА