o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

16.06.2020 22:30 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ԱՌՆԵՏԱՎԱԶՔ ՉԻ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Առնետավազքի օլիմպիական կոմիտեից հայտնում են, որ օրվա իշխանության համակիրները նոսրանում են ոչ առնետավազքի պատճառով, այլ ուզում են «BO3-ի տղա» որոկումից թռնել:

 

ՍՈՒԻՑԻԴ

Ըստ համաշխարհային ռեվվոյենսովետի` Հայաստանի թավիշը կավարտվի որտեղից որ սկսվել էր` Հանրապետության հրապարակում, ուր Նիկոլը կկախվի, իսկ Հովիկ Աղազարյանը կինքնահրկիզվի:

 

ԳԱՄԱՌ ՋՈԲԱ

Քանի որ ԲՀԿ-ի ցույցից հետո ոստիկանատներում ձերբակալվածներ պահելու էլ տեղ չկար, իջեւանցի ոստիկանապետը օգնություն է խնդրել իր վրացի գործընկերներից:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՈՒՐԱՑՈՂԸ

Ըստ քաղտեխնոլոգների` մենակ Նիկոլը կարող էր Մարուքյանի հացը ուրանալ, Ծառուկյանի` ջուրը:

 

ՌԵՏՐՈ (ՆԻԿՈԼԸ` ԻՐ` «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՄԵՋ ԵԹԵ ԼԻՆԵՄ, ԻՆՁ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ԿԱԽԵՔ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան

 

ՀՅԴ-Ն` ԲՀԿ-ԻՆ

Նիկոլը հրաժարական տալիս կդիմադրի, քացով կխփի, կկծի, կասի` ես կբողոքեմ Ջորջ Սորոսին, բայց դու ուշադրություն մի դարձրու, դա կովկասյան գեղեցիկ հին ավանդույթ է:

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

 

ՄԻ ԴԻՄՈՒՄ ԷԼ ՊԵՏՔ Է ՆԻԿՈԼԸ ԳՐԻ (ՏՐԱՆՍՎԵՍՏԻՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ` ԱՌԱՆՑ ԴԻՄԱԿ ՌԵՍՏՈՐԱՆՈՒՄ ԽՆՋՈՒՅՔ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի, եթե գենշտաբի ղեկավարին որդու հարսանիքը կազմակերպելու համար աշխատանքից ազատում են, ապա ինչու Նիկոլին իր հոգեզավակ տրանսվեստիտների անդիմակ խնջույքի համար չեն ազատում աշխատանքից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА