o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ժամանակավոր փակ կլինի Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը

14.06.2020 15:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ժամանակավոր փակ կլինի Օձուն-Թումանյան ճանապարհահատվածը

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:

Ժամը 09։30-19։00 ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Օձուն-Թումանյան հատվածը։

​​​​​​​Մի՞թե բժշկական համայնքը շարունակելու է հանդուրժել այս ամենը. Գեւորգ Թամամյան

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։

Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА