o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լրջանալու կոչն անիմաստ է, քանզի քաղաքական կուզիկին միայն քաղաքական գերեզմանը կուղղի. ՀՅԴ-ական կառույցների հայտարարությունը Մոսկվայից

11.06.2020 01:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Լրջանալու կոչն անիմաստ է, քանզի քաղաքական կուզիկին միայն քաղաքական գերեզմանը կուղղի. ՀՅԴ-ական կառույցների հայտարարությունը Մոսկվայից

Թագավարակի համաճարակը բազմաթիվ երկրներում դարձել է կառավարելի, շատերը դեռ պայքարում են հետևանքների դեմ՝ համախմբելով իրենց ողջ ներուժը, իսկ որոշ երկրներ էլ հայտարարել են, որ իրենք անցնում են դժոխքի միջով նվազագույնը մեկ երկիր մենք ճանաչում ենք՝ դա Հայաստանն է, երբեմնի Ավետյաց Երկիրը։ Եվ այս երկրի ղեկին հայտնված անձը, փոխարեն համախմբելու համազգային ներուժը, փոխարեն ականջալուր լինելու մասնագիտական հանրության հորդորներին և խորհուրդներին՝ մոլագարի պես փորձում է իր ձախողումները փաթաթել հասարակությանը, այն նույն ժողովրդին, որն իր ապաշնորհության պատճառով հայտնվել է աղետալի վիճակում։ Երկիրն իր քինախնդության գերին ու զոհը դարձրած վարչապետը այսօր կրկնեց ավելի քան մեկ ու կես տարի առաջ սահմանադրության խախտմամբ ՀՅԴ-ի և նրա պատգամավորական ֆրակցիայի հասցեին արված որակումները՝ վիրավորելով Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցների արժանապատվությունն ու առաջացնելով նողկանք ու անհանդուրժողություն։

Առանց թույլտվության զինվորական համազգեստի կրումն` անարգանք է ՀՀ նկատմամբ. Սարկիսով

Մենք դատապարտում ենք նման պահվածքն ու կոչ անում վարչապետ Փաշինյանին քաղաքական պահանջներին պատասխանել քաղաքական մշակույթի սահմաններում, չիջնել փողոցային մակարդակի և դրսևորել հանդուրժողություն ու հարգանք այլակարծության հանդեպ։

Այո, Դաշնակցությունն ունի իր համոզումներն ու արժեքները, և որևէ գործոն չի կարող փոխել դրանք, լինի դա իշխանական ճամբարում, ընդիմադիր դիրքերում, թե համընդհանուր ճակատում։ Այդ արժեքները խարսխված են Դաշնակցության ծրագրում և արտահայտվում են Դաշնակցության որոշումներով և գործունեությամբ, այն նույն գործունեությամբ, որի ծառայություններից բազմաթիվ անգամներ պատիվ եք ունեցել ուղղակի կամ անուղղակի օգտվել, երբեմն վերագրել ձեզ, երբեմն ստվերել և խոչընդոտել։ 2018 թվականի ամռանը դաշնակցությունն իր ողջ կարողությունը ներ էր դրել ձեր կողմից ձևավորված կառավարության հաջողմանը, ինչի անուրանալի արդյունքը տեսանելի էր շատ ոլորտներում։ Բայց դուք, չգնահատելով Դաշնակցության ներդրումը՝ նենգաբար և սահմանադրության կոպիտ խախտմամբ պախարակեցիք կուսակցությանը, տեղեկատվական և ֆեյքային ատորագույն ասպատակությունների միջոցով կտրեցիք Դաշնակցությանն իր համակրից, իրեն հավատացողներից ու վստահողներից՝ այսպիսով խոչընդոտելով նրա ներկայությանը Ազգային Ժողովում։ Դուք դավաճանեցիք ինքներդ ձեզ, քանզի դու՛ք էիք խնդրել Դաշնակցությանը մաս կազմել կառավարությանն ու իր ներուժը ծառայեցնել ի շահ պետության և պետականության։ Եվ եթե այսօր Դաշնակցությանը համարում եք նախկին հանցավոր ռեժիմի մաս, ապա կամ դուք սրիկա էք, որ համագործակցել եք նախկին ռեժիմի մաս կազմող ուժի հետ, կամ ստախոս։ Վստահ եմ, որ երկու որակումներն էլ խորթ չեն մի ուժի, որը հարյուրավոր մոռացված խոստումների և հազարավոր քաղաքացիների հասցեին թափած լուտանքների ու տեռորի միջոցով, ժողովրդի ուսերին նստած, զավթեց իշխանությունն ու ձախողեց ամեն ինչում։ Միակ հաջողությունը, որին հասել եք դուք, դա ձեր ընտանիքի անդամների ու մերձավորների կենսապայմանների աննախադեպ բարելավումն է՝ հարյուր հազարավոր սոցիալապես անապահով քաղաքացիների հաշվին։ Մնացած բոլոր ոլորտներում ունեք ձախողումներ, հիասթափություն և օդում մնացած խոստումներ։ Իսկ դաշնակցությունը ոչ մի վայրկյան չշեղվեց իր ուղուց Հայաստանում, Արցախում, Ջավախքում, սփյուռքում, ամեն տեղ, որտեղ հայ կա, Դաշնակցությունն իր թևերի՝ իր ուղեկից միությունների հետ ուս-ուսի տված պայքարել է հանուն հայապահպանության, հանուն Հայ Դատի պաշտպանության, պետականության հզորացման և հանուն Արցախի, այն նույն Արցախի, որի բանակցային դիրքերը անգրագետ արտաքին և ներքին քաղաքականության շնորհիվ ընդամենը երկու տարում հանձնեցիք թշնամուն։

Այնպես չէ, որ Կրեմլից կամ Վաշինգտոնից պետք է գան ու Փաշինյանին հանեն, հայ ժողովուրդը բերել է, ինքն էլ կտանի. Նիկողոսյան

Կորոնավիրուսից ընդամենը օրեր առաջ բուժվելուց հետո դուք ներ եք մուծում մի տերմին՝ քաղաքական կորոնավիրուս անվանմամբ, որի ախտանիշերն արդեն երկու տարի ունի ձեր անհաջողակ թիմը՝ քաղաքական թթվածնի պակաս, տատանվող ջերմություն, հիստերիայի և կատաղության նոպաներ, պարգևավճարի անհագ ծարավ, ընդդիմատյացություն և մտավոր թուլություն։ Իսկ երբ քաղաքական որև ուժ կամ գործիչ փորձում է որևէ խորհուրդ տալ՝ ամենին գումարվում է նաև թունավոր լուծը՝ գարշահոտություն տարածելով ողջ շրջապատում։ Այո, այդ վիրուսը մահացու է, սակայն տաս տարին մեկ վերարտադրվելու տենդենց ունի, ամեն անգամ ավելի վտանգավոր ու ավելի մարդատյաց։
Հատուկ ուզում եմ նշել, որ այդ վիրուսի հանդեպ Դաշնակցությունն ունի հարյուրերեսունամյա իմունիտետ, որը ձեռք է բերել Համիդից մինչև ԼՏՊ դավադրությունների հաղթահարմամբ՝ պատմության աղբանոցն ուղարկելով բազում արտաքին և ներքին թշնամիների։ Դաշնակցությունն իր իմունիտետը ձեռք է բերել իր լավագույն զավակների ինքնազոհաբերության և, ձեր թիմի համար խորթ և անընդունելի համարվող, նվիրյալների միջոցով։ Հետ նայեք, պարոն վարչապետ, թերթեք պատմության էջերը, և կգտնեք բազմաթիվ հոխորտացողների, որոնք ոչ միայն նետվել են պատմության աղբանոցը, այլև դաջվել են դավաճանի խարանով։

Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել. politik.am

Իսկ լրջանալու կոչն անիմաստ է, քանզի քաղաքական կուզիկին միայն քաղաքական գերեզմանը կուղղի։

ՀՅԴ Ռուսաստանի Պատասխանատու Մարմին

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА