o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պետությունը դադարեցրե՞լ է հաշմանդամություն ունեցող հիվանդների ֆինանսավորումը

10.06.2020 15:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Պետությունը դադարեցրե՞լ է հաշմանդամություն ունեցող հիվանդների ֆինանսավորումը

Այսօր «Իրավունք» թերթի խմբագրություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի մի շարք հիվանդանոցներում հաշմանդամություն ունեցող հիվանդներին չի տրամադրվում անվճար դեղորայք: Խմբագրություն ահազանգող կինը նշում է,որ տարիներ շարունակ պայքարում է քաղցկեղի դեմ, դեղորայքի մի մասը ինքն է գնում իսկ ահա, <<Զոմետա>> և <<Պակլիտաքսել>> դեղամիջոցները, որոնք երկուսը միասին արժե մոտ 100.000 դրամ տրամադրում է պետությունը:

Հայաստանի Հանրապետությունը երեք ինքնաթիռով հումանիտար աջակցություն կցուցաբերի Լիբանանի Հանրապետությանը

<<Այսօր առավոտյան անակնկալի եկա: Երևանի հիվանդանոցներից մեկում, որտեղ տարիներ շարունակ բուժվում եմ, նշեցին, որ այլևս չեմ կարող վերոնշյալ դեղորայքն անվճար ստանալ, քանի որ պետությունը դադարեցրել է հաշմանդամություն ունեցող հիվանդների ֆինանսավորումը>>։

Արդյո՞ք երկարատև կլինի դադարեցումը, թե՞ այս ամենը պայմանավորված է COVID-19-ով։  Փորձում էր ճշտել խմբագրություն ահազանգող կինը, ով հայտնվել էր անորոշ իրավիճակում։

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА