o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից․ դուքսը տեսակապով կշփվի հարազատների հետ. Daily Mail

10.06.2020 13:21 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արքայազն Ֆիլիպը կորոնավիրուսի պատճառով ծննդյան 99-ամյակին խուսափել է մեծ խնջույքից, հրավառությունից․ դուքսը տեսակապով կշփվի հարազատների հետ. Daily Mail

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի ամուսին և Էդինբուրգի դուքս Ֆիլիպն այսօր՝ հունիսի 10-ին, նշում է ծննդյան 99-ամյակը: Բրիտանական Daily Mail պարբերականի տեղեկություններով՝ արքայազնի ծննդյան օրվա տոնակատարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով անսովոր հանգիստ պայմաններում կանցկացվի։

Սևանի դեպքում էլ առողջապահության նախարարությունը լուռ է, կամ խոսում է, բայց ապատեղեկատվություն տարածում՝ ինչպես կորոնավիրուսի պարագայում․ Վահագն Վարագյան

Նշվում է, որ ապրիլին 94-ամյակը նշած թագուհին այժմ ամուսնու հետ Վինձորի ամրոցում է բնակվում՝ հետևելով կառավարության կողմից սահմանված բոլոր կարանտինային ցուցումներին։

Էդինբուրգի դուքսի ծննդյան օրվա կապակցությամբ այս տարի հրավառություն չի լինի, քանի որ թագավորական ընտանիքը որոշել է, որ նման արարողությունները համավարակի պայմաններում տեղին չեն։ Նշվում է, որ արքայազն Ֆիլիպն այսօր տոնական ընթրիք կունենա թագուհու հետ, ինչպես նաև տեսակապի միջոցով կզրուցի երեխաների, թոռների և ծոռների հետ։

Հայտնի է, որ արքայազն Ֆիլիպը բրիտանական թագավորական ընտանիքի անդամների շրջանում կյանքի տևողությամբ ռեկորդ է սահմանել։ 2017 թվականին նա և Էլիզաբեթ թագուհին իրենց ամուսնության 70-ամյակն են նշել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА