o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՏԵՎԻ. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

10.06.2020 21:20 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱՃԱՐԱԿԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ԿՏԵՎԻ. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐ

Պանդեմիայի ֆոնի վրա հատկապես Ֆրանսիայում եւ Նյու Յորքում մանկահասակների շրջանում լայն տարածում է ստանում Կավասակի սինդրոմը: Օրեր առաջ էլ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ, ցավոք սրտի, ՀՀ-ում եւս կորոնավիրուսով վարակված 4 տարեկան երեխայի մոտ արձանագրվել Կավասակի հիվանդություն: Նորահայտ սինդրոմի մասին (եւ ոչ միայն) «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք առողջապահության նախկին նախարար, համաճարակաբան ԱՐԱՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Կորոնավիրուսով վարակման անսպասելի ախտանիշ է հայտնի դարձել

Հայաստանում նոր հիվանդության առաջին դեպքն է արձանագրվել

Կավասակիի սինդրոմը ունի 60-ականների ծագումը: Կավասակին ախտահարում է մի շարք համակարգեր, եւ արտաքնապես արտահայտվում է ցանի, աչքերի լորձաթաղանթների բորբոքմամբ, ախտահարում է նաեւ արյունատար եւ ավշային համակարգը: Տարածաշրջանում այն բավականին հազվադեպ արձանագրվող հիվանդություն է: Հայաստանում դեռեւս առաջին դեպքն է արձանագրվել: Վիճակագրական տվյալները տվյալ սինդրոմի բավականին իրարամերժ են: Ճապոնիայում հայտնաբերումից ի վեր արձանագրվել է շուրջ քսան հազար կավասակիի սինդրոմով ախտահարված երեխաների դեպքերԿավասակի ի հայտ գալու պատճառների եւ հիվադության բուն ընթացքի մասին դեռեւս հստակություն չկա: Ապացուցված է միայն մեկ բան, որ տվյալ հինվանդության տառապող երեխաների օրգանիզմը որոշակի հակվածություն ունի տվյալ սինդրոմի նկատմամբ, բայց թե կոնկրետ ինչպես, ապացուցված չէ:

Ինչու է աշխատանքից ազատվել «Նորք ինֆեկցիոն-կլինիկական հիվանդանոցի» տնօրենը

- Պարոն Մկրտչյան, վարակի՞չ է արդյոք այդ հիվանդությունը:

- Հիվանդությունը վարակիչ չէ, այն պարզապես գոյություն ունի: Ինչպես նշեցի այս հիվանդության բուն պատճառը, դեռ ապացուցված չէ: Հայտնի է միայն, որ հիվանդությունը առավել տարածված է միչեւ հինգ տարեկան երեխաների շրջանում, իսկ առավել խոցելի են 1-2 տարեկան երեխաները:

 

Աշխարհի մակարդակով 36-րդ տեղն ենք զբաղեցնում՝ մահացության ցուցանիշի առումով

Սևանի դեպքում էլ առողջապահության նախարարությունը լուռ է, կամ խոսում է, բայց ապատեղեկատվություն տարածում՝ ինչպես կորոնավիրուսի պարագայում․ Վահագն Վարագյան

Պարոն Մկրտչյան, անդրադառնանք նաեւ COVID 19-ի` մեր երկրում տարածման միտումներին: Ինչու է ամբողջ աշխարհում վիրուսը նվազման տեմպեր արձանագրում, իսկ ՀՀ-ում գնալով «բարգավաճում»:

- Նախ արձանագրենք, որ համաճարակը դեռ ընթանում է, եւ ինձ թվում է՝ դեռ երկար կտեւի: Օրինակ, 2009թ. արձանագրված H1N1 գրիպի համաճարակը սկսեց գարնանը, իսկ համաճարակի ավարտը հայտարարվեց 2010թ. օգոստոսին: Այսինքն, պրոցեսը շարունակվում է եւ շարունակվելու է: Տարբեր երկրներում տարբեր իրավիճակ է այս պահին: Բայց մեկ միտում կա. եթե դեպքերի արձանագրման առումով մենք ունենք աճ ամբողջ աշխարհով, ապա մահվան դեպքերի արձանագրումը ամբողջ աշխարհում ապրիլի վերջերից սկսել է նվազել: Այդ իսկ պատճառով կարող ենք արձանագրել, որ այո, ցավոք, կորոնավիրուսով պայմանավորված մահվան դեպքերի առումով մենք վատագույնների շարքում ենք` աշխարհի մակարդակով 36-րդ տեղն ենք զբաղեցնումԱյնպես որ, այսօր խոսել երկրի տնտեսության եւ մասնագիտական ներուժի արդյունավետության մասին` մահվան ցուցանիշների նվազեցման առումով մի քիչ ճիշտ չէ: Բայց, իհարկե, կան երկրներ, որոնք շատ ցածր ցուցանիշներ ունենԴրա համար ես գտնում եմ, որ ողջ պրոցեսին գնահատական տալը դեռ վաղ է: Չնայած` ակներեւ է, որ մասնագիտական տեսանկյունից պրոբլեմներ կան, բայց դեռեւս համեմատվել այս կամ այն երկրի հետ, գտնում եմ, որ այս պահի դրությամբ անշնորհակալ գործ է, քանի որ համաճարակը դեռ ընթացքի մեջ էԵս, որպես ոլորտի ներկայացուցիչ, կարող եմ մի բան հորդորել մեր քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդներին: Արտակարգ դրության պայմաններում զարմանալիորեն կիսանկուղային հարկերում գործում են գիշերային ակումբները, փաբերը: Դա ուշադրության թիրախ չհանդիսանալով` կարող է վարակի տարածման աղբյուր դառնալ: Ինձ մոտ այն տպավորությունն է, որ մեր քաղաքացիներին թվում է, թե երեկոյան 6-7-ից հետո, բնակչության հետ միասին, կորոնավիրուսն էլ է գնում հանգստանալու: Այնինչ նա մեզ հետ է 24 ժամ եւ մեզ հետեւում է ամենուր: Եվ նման պայմաններում իմ հորդորն է՝ դադարեցնել նման վայրերի գործունեությունը, փակել, եւ վերջ: Բացել այն ժամանակ, երբ կունենանք վարակի առնվազն նվազում: Ճիշտ է, տնտեսությունը ավելի վատ վիճակի մեջ կընկնի, այո, բայց ես կողմնակից եմ, որ բնակչության առողջությունը եւ տնտեսությունը համակշռված ընթանան: Այսինքն, ոչ թե փակենք ամեն ինչ, եւ տնտեսությունը կոլապսի մեջ գցենք, այլ համակշռելով արժեքները, փորձենք առաջ գնալ:

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА