o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

09.06.2020 22:10 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

ՎՈՒՅ ՄԵ՜, ԴԵԴԱ՛ (ՎՐԱՑԻՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ, ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Էս ինչ զուլում երկիր ա, այսպես որ գնա, վրացիները մեր փոխարեն Նիկոլին հրաժարական էլ կպարտադրեն:

 

ՓԱՅՏԻԿ Ա՞Լ ՉՈՒՆԵՔ (ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՓԱՅՏԻԿՆԵՐԻ ԴԵՖԻՑԻՏԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ Նիկոլի իշխանությունն արդեն թքել է կորոնավիրուսի փայտիկին, էլ ինչ տեստավորման փայտիկ:

 

ԸՍՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հայկական կորոնավիրուսային թեստերը լինելու են սեւերի համար` սեւ, սպիտակների համար` սպիտակ:

 

ՔՅԱԼ ԵՆ, ՀՈ ԶՈՌՈՎ ՉԻ (ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ` ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՍԱՍՏԿԱՑՄԱՆ ՕՐԵՐԻՆ ՔԱՅԼԱՐՇԱՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ մարզպետի նախաձեռնածը քայլարշավ չէ, այլ քյալարշավ

 

ՈՏԸ ԽԵՐՈՎ ՉԷՐ

ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ըստ թուղթուգիր անողների` Արկադի Ղուկասյանը հենց վիրավոր ոտը Ղարաբաղից քաշեց, Սամվել Բաբայանին կրկին պաշտոնի նշանակեցին:

 

ԵՐԿՈՒ ԵՐՆԵԿ ՄԻ ՏԵՂ ՉԻ ԼԻՆՈՒՄ

Ըստ քաղտեխնոլոգների` Աժ պատգամավորները ցանկություն ունեն արձակուրդ գնալու, բայց հնարավորություն չունեն, իսկ Նիկոլը հնարավորություն ունի, բայց ցանկություն չունի գնա արձակուրդ բուժվելու:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА