o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

4 տարի շարունակ յուրացրե՞լ են մանկավարժի աշխատավարձը. Ի՞նչ է կատարվել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան 20 դպրոցում

09.06.2020 16:14 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
4 տարի շարունակ յուրացրե՞լ են մանկավարժի աշխատավարձը. Ի՞նչ է կատարվել Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան 20 դպրոցում

Օրերս <<Իրավունք>> թերթի խմբագրություն ահազանգ է ստացվել այն մասին,որ Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տարիներ շարունակ անօրինություններ են տեղի ունեցել:Խմբագրություն ահազանգող տղամարդը՝ Սարգսյան Գաբրելն էր, որն ավելի քան մեկ տարի աշխատել է Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, որպես կերպարվեստի և տեխնոլոգիայի ուսուցիչ: Մանկավարժն իր խոսքում նշում է, որ չորս տարի առաջ իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, ու ահա մինչ օրս գործազուրկ է, իսկ թե ինչ է պարզել մեր զրուցակիցը չորս տարի անց, թերևս շոկային է:

ՀՀ մարզերի և Երևանի խոտածածկ տարածքներում շաբաթվա ընթացքում 96 հրդեհ է գրանցվել

<<Չորս տարի առաջ ազատվել եմ աշխատանքից և բոլորովին վերջերս կարծելով, որ կարանտինի շրջանում կարող եմ օգտվել 9-րդ միջոցառումից դիմել եմ համապատասխան կառույց: Սկզբնական շրջանում նախ թեժ գծից մերժումներ էի ստանում, ինչը միանշանակ կասկածի տեղիք տվեց: Ես արդեն սկսեցի պատճառը փնտրել, թե ես գործազուրկ, երեք անչափահաս երեխաների հայրս, ինչո՞ւ չպետք է կարողանամ օգտվել պետության կողմից տրամադրվող համապատասխան միջոցառումից: ՈՒ ահա ինչ է պարզվում, որ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում ավելի քան չորս տարի շարունակ իմ անվան տակ ինչ-որ գումարներ են մուտքագրում և զրոյացնում: Ես անգամ համապատասխան փաստաթուղթ ունեմ այդ մասով: Պարզվում է, որ չնայած ես ավելի քան չորս տարի առաջ դուրս եմ եկել աշխատանքից, սակայն ընդամենը մեկ ու կես ամիս առաջ են օրինական կերպով ինձ ազատել աշխատանքից: Այս խնդրով անգամ դիմել եմ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, որի հետ տարիներ շարունակ աշխատել եմ հենց նույն դպրոցում: Պատգամավոր Հովսեփյանը նշեց, որ հավանաբար համակարգչային սխալ է եղել: Եթե համակարգչային սխալ է եղել, ապա թող հիմա ուղղեն այդ սխալը և ես ստանամ ինձ հասանելիք գումարը>>,- նշում է մանկավարժը:

Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ փաստրեն տարիներ շարունակ իր անվան տակ դպրոցը աշխատավարձ է ստացել: <<Արդեն երկար ժամանակ է անցել, ոչ ես ստացա ինձ հասանելիք գումարը, ոչ էլ ուղղվեց համակարգչային վրիպակը: Ցավալի է,ո ր ես մինչև հիմա աշխատում եմ մի դպրոցում, որտեղ ավելի քան չորս տարի է, ինչ չեմ աշխատում>>:

Iravunk.com-ը նաև դիմեց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոց մեկնաբանություն ստանալու նպատակով, սակայն երկու օր շարունակ դպրոցի աշխատակիցը նշում է, որ տնօրենը տեղում չէ:

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА