o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեղատան աշխատակիցն աշխատում է՝ ջերմություն ունենալով

09.06.2020 15:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դեղատան աշխատակիցն աշխատում է՝ ջերմություն ունենալով

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այսօր ստուգումներ է իրականացրել մի շարք դեղատներում: «Ալֆա ֆարմ» դեղատների մասնաճյուղերից մեկում ստուգումների ժամանակ պարզվել է, որ աշխատակիցներից մեկն աշխատանքային օրվա սկզբին ջերմաչափվելիս ջերմություն է ունեցել, սակայն շարունակել է իր աշխատանքը՝ սպասարկելով քաղաքացիներին:

Ապազգայինները համակարգված աշխատում են՝ լծված պետականաքանդ գործին, Հայաստանը վերածելու փորձադաշտ-տարածքի. Գևորգ Գևորգյան

Նա ասել է, որ թեպետ ջերմություն ունի, բայց ինքնազգացողությունը լավ է. «Այստեղ օդորակիչի հետ կապված մի քիչ խնդիր ունենք»,- նշել է աշխատակիցը՝ պարզաբանելով, որ հնարավոր է դա է ջեմության պատճառը:

Տեսչական մարմնի աշխատակիցների ներկայությամբ ջերմաչափվելու ընթացքում ևս աշխատակիցն ունեցել է 37 աստիճան ջերմություն:

Տեսչական մարմնի ստուգողները հորդորել են, որ դեղատան աշխատակիցը լքի աշխատավայրը և դիմի համապատասխան կառույցներին:

Տեսչական մարմնի աշխատակիցների խոսքով՝ դա ռիսկային է. «Եթե աշխատանքի վայրում աշխատակիցը ջերմություն ունի, նա պետք է լքի աշխատանքի վայրը, զանգահարի առողջապահության նախարարության թեժ գիծ, դիմի համապատասխան բժշկական կազմակերպություն՝ աշխտորոշում ստանալու ահամար»,- ասել է ստուգում իրականացնող տեսչական մարմնի աշխատակիցը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА