o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ՙԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ՚ Է. ՀՈԳԵԲԱՆ

09.06.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԸ ՙԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ՚ Է. ՀՈԳԵԲԱՆ

Փաշինյանը շարունակում է տեսանյութեր եւ լուսանկարներ հրապարակել սոցիալական հեռավորություն չպահպանելու թեմայով: Օրերս տեղադրել էր նաեւ մի կարճազգեստ աղջնակի լուսանկար՝ հետեւյալ մակագրությամբ. «Անթաքույց գեղեցկություն»: Իհարկե, ժամեր անց Նիկոլը հանրային (միգուցե Աննայի՞) ճնշումների ներքո հեռացրեց այդ լուսանկարը: Բայց հանրության պատասխանը ստացավ իր իսկ ընտանիքի անդամների` նման լուսանկարների տեղակայման տեսքով:

Նիկոլ Փաշինյանի աներորդին Ձորաղբյուրում առանձնատուն է գնել. politik.am

Այնուամենայնիվ, այս տգեղ պատմությունը մեկ այլ հարցադրում եւս իր խորքում ունի: Նիկոլը, ի վերջո, երեկվա ջահելը չէ, չորս երեխայի հայր է: Նաեւ վարչապետի աթոռն է զբաղեցնում, ինչը եւս հավելյալ ողջամտություն պետք է հուշեր: Բայց ահա վերցնում եւ ջահել աղջնակների նկարներ է տեղակայում, ինչն ավելի յուրահատուկ կարող էր լինել պատանիներին, այն էլ՝ բավականին փչացած եւ սանձարձակ: Ուրեմն` ինչի մասին է խոսում Նիկոլի նման պատանեկան արարքը, փորձեցինք հետաքրքրվել հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻՑ, ով նախ նկատեց.

Առնվազն 965 մարդու մահվան պատասխանատվությունը մնում է Թորոսյանի եւ Նիկոլի վրա

- Գիտեք, ավելի շատ ես ուզում եմ բնութագրել երկրի վիճակը: Շատ տխուր է Հայաստանի վիճակը: Տխուր է, որ երկրի վարչապետը այսչափ օրհասական իրավիճակում է, այսքան խնդիրների մեջ ժամանակ է գտնում՝ մեր աղջիկների «գեղեցկությամբ հիանալու» համար: Պարետի պահանջներին ենթարկվելը պարետատան խնդիրն է, ոչ թե վարչապետի: Իսկ այն ոճը, որն ընտրել է վարչապետը՝ մարդկանց վրա ներազդելու համար, անվայել է երկրի ղեկավարին: Մեր երկրում, առհասարակ, տեւական ժամանակ է արդեն, որ լրջության պակասի հետ գործ ունենք: Սա շատ նման է «խնջույք՝ ժանտախտի ժամանակ»-ին՝ բոլոր տեսակետներով: Հասուն տղամարդը չպետք է աներ նման բան: Փաստորեն, հանրությունը դա զգացել է, բայց Փաշինյանը, տեսեք, որ չի զգացել: Սա արհամարհանք էր իր երիտասարդ քաղաքացու նկատմամբ: Որ կողմից էլ մոտենում ես, ամփոփումը հետեւյալն է. ամոթ է: Վարչապետի կողմից տեսանյութեր, լուսանկարներ հրապարակելը ունի նաեւ մեկ այլ դրդապատճառ` շեղել մարդկանց ուշադրությունն այն վիճակից, որի մեջ մարդկանց գցել է մեր երկրի ղեկավարը: Այս ծանրագույն պայմաններում, երբ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությունն է արդեն վտանգված, իշխանությունները անցել են ծաղրանքիԱյս իշխանությունների մտածելակերպը «գոտկատեղից ներքեւ» է` էլ հոմոսեքսուալիզմ, էլ տրանսգենդեր, կարծես թե ուրիշ ոչ մի խնդիր մենք չունենք: Ուղղակի ամոթալի է Հայաստանի ներկայիս վիճակը, սա շատ տխուր հետեւանքներ կարող է բերել մեր երկրի համար:

Քրեակատարողական հիմնարկները նորից կընդունեն Փաշինյանին եւ իր ԿԳՄՍ նախարարին. Փոստանջյան

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА