o C     10. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԻՊ-ի գնահատմամբ՝ ատելության խոսքը ներկայում մեծ ծավալների է հասնում

09.06.2020 14:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
ՄԻՊ-ի գնահատմամբ՝ ատելության խոսքը ներկայում մեծ ծավալների է հասնում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նկատում է, որ Հայաստանում ատելության խոսքը, վիրավորանքը մեծ ծավալների են հասնում, երբեմն անգամ համացանցում վիրավորանքները տեղափոխվում են իրական կյանք՝ հաշվեհարդար տեսնելու: «Արմենպրես»ի հաղորդմամբ՝ Թաթոյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

Ամուլսարի հանքի շուրջ ծավալվող իրադարձությունները գտնվում են ՄԻՊ-ի ուշադրության ներքո․ ՄԻՊ-ի գրասենյակ

«Այսօր ցավոք շատ մեծ ծավալների է հասնում ատելության խոսքը, վիրավորանքը, իրար նսեմացնելը, արժանապատվությունը վիրավորելը: Դա շատ մտահոգիչ երևույթ է: Եվ մենք պարզապես պետք է դադարեցնենք իրար վիրավորելը, հայհոյելը՝ անկախ նրանից նա պաշտոնատար, թե ոչ պաշտոնատար անձ է: Առավել ևս հանրային պաշտոնյաների դեպքում դա ավելի բարձր պատասխանատվություն է»,-ասաց ՄԻՊ-ը:

Նա նկատեց՝ այսօր ցավոք առողջ քննարկումների էլ չկան համացանցում, տպավորություն է, որ խմբերի բաժանված՝ մարդիկ իրար հայհոյում են: ՄԻՊ-ի կարծիքով՝ վտանգը նաև նրանում է, որ սա կարող է տեղափոխվել իրական կյանք: «Եվ մենք արդեն ունենք դեպքեր, երբ համացանցում իրար վիրավորելը, միմյանց նկատմամբ ատելության խոսք հնչեցնելը դուրս է գալիս համացանցից, մարդիկ իրական կյանքում իրար նկատմամբ հաշվեհարդար են տեսնում»,-ասաց Թաթոյանն ու շեշտեց՝ և մեկն է անթույլատրելի, և մյուսը:

Նա նշեց՝ ցանկացած սխալ գործողության, նաև առերևույթ ոչ ճիշտ արարքի համար պետության արձագանքն է միշտ կարևոր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА