o C     08. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ փուլում է վարակված էջմիածնեցի կնոջ հարազատների կողմից դատախազություն ներկայացրած հաղորդումը

09.06.2020 19:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ինչ փուլում է վարակված էջմիածնեցի կնոջ հարազատների կողմից դատախազություն ներկայացրած հաղորդումը

«Իրավունքի» հետ զրույցում Իտալիայից վերադարձած էջմիածնեցի կինը, որը մասնակցել էր որդու նշանադրության արարողությանը` առանց իմանալու, որ վարակվել է հայտնի վիրուսով, մասնավորապես նշել էր, որ իր հարազատները հանցագործության վերաբերյալ հաղորդում են ուղարկել գլխավոր դատախազին, որպեսզի գոնե կանխարգելիչ որոշում կայացնեն` քրգործ հարուցելով, որ դադարի հասարակական ատելությունն ու անպատվություններն իր հասցեին: Տիկնոջ շահերի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան ԳՈՀԱՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ երկու ամիս առաջ հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացվել` անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը եւ լուսանկարները տարածելու համար, ինչին ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանն ընթացք է տրվել: Թե ինչ փուլում է գործն այսօր, կրկին հետաքրքրվեցինք փաստաբանից: Ի պատասխան` նա նշեց, որ առանձնապես նորություն չկա. «Դատախազությունից գործը ուղարկվել է Վաղարշապատի բաժին, դեռեւս ոչ ոքի մեր կողմից չեն կանչել...»:

Ձեր գլուխը միայն ուտելո՞ւ համար է. Միհրդատ Մադաթյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА