o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Քայլածներն ամեն ինչ անում են, որ խուսափեն պատասխանատվությունից. Անդրանիկ Նիկողոսյան

07.06.2020 02:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Քայլածներն ամեն ինչ անում են, որ խուսափեն պատասխանատվությունից. Անդրանիկ Նիկողոսյան

Համավարակն ավելի վտանգավոր է դառնում, քան Ադրբեջանն ու Թուրքիան: Եթե ընդամենը մի քանի ամիս առաջ թշնամին միայն սահմանից դուրս էր, ապա այսօր՝  Հայաստանի ներսում է ու ամեն տան մեջ է՝ սպառնալով նորածնի օրորոցից մինչեւ ամենատարեցին: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ:

Քեզ 48 ժամ, սպասում եմ. Գեւորգ Պետրոսյանը Փաշինյանին հրավիրել է բանավեճի

- Պարոն Նիկողոսյան, ստեղծված իրավիճակում, երբ կորոնավիրուսով վարակակիրների եւ մահերի թիվն օր օրի ավելանում է Հայաստանում: Ինչպե՞ս եք տեսնում ելքը:

- Հայաստանյան իշխանությունները պետք է երեք ամիս առաջ լուրջ եւ գիտակցված քայլեր անեին, որպեսզի այս իրավիճակը չստեղծվեր: Իրենց անլջության պատճառով է այս քաոսը ստեղծվել, եւ արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ամեն դեպքում, քանի դեռ չեն կործանել ժողովրդին եւ պետությունն ամբողջությամբ՝ մեկ րոպե, մեկ վայրկյան շուտ այս իշխանությունները կա՛մ պետք է պատասխանատվություն վերցնեն ու պայքարեն յուրաքանչյուր քաղաքացու կյանքի ու առողջության համար, կա՛մ ընդունեն, որ այլեւս ի վիճակի չեն պայքարել այս մարտահրավերների դեմ եւ թողնեն, որ ձեւավորվի նոր իշխանություն՝ նոր ուժերով: Հակառակ դեպքում՝ այս պայքարում տանուլ ենք տալու: Իսկ այդ ժամանակ միայն Աստված գիտի, թե ինչի առաջ կկանգնենք:

«Դավաճանության հակված մարդիկ փնտրում են մեղավորներ», իսկ ԼՀԿ-ականները` կորցրած մանդատը

- Կորոնավիրուսի աղետալի վիճակագրության համար՝ իշխանությունն ամենաբարձր մակարդակով մեղադրում է ժողովրդին՝ պարետի սահմանած կանոններին չհետեւելու համար: Ավելին՝ «մեղավորներով» անձամբ վարչապետն է զբաղվում՝ կանոնները խախտողների լուսանկարներն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակելով: Ի՞նչ կասեք այս մասին:

- Քայլածներն ամեն ինչ անում են, որ խուսափեն պատասխանատվությունից, որովհետեւ արդեն գիտակցում են, որ առկա խնդիրների լուծումը չեն կարող տալ, որովհետեւ  Հայաստանին ու հայ ժողովրդին անլուծելի մեծ խնդիրների մեջ են մխրճելԵվ այս դեպքում պատասխանատվությունը գցում են այն ժողովրդի վրա, ովքեր իրենց ընտրել են, իսկ այդ մարդիկ իրենց կյանքի եւ առողջության գնով են հատուցում: Սա է իրականությունը: Մեղավորներ փնտրել պետք չէ, այլ անձնական ամբիցիաները, էմոցիաները պետք է դնել մի կողմպետք է վերջ տալ զազրախոսությանը եւ պատասխանատվություն ստանձնել քո ժողովրդի առողջության եւ անվտանգության համար: Իսկ եթե չես կարողանում այդ պատասխանատվությունը կրել, ուրեմն՝ պետք է հեռանալ, որպեսզի գան իշխանության այն մարդիկ, ովքեր պատրաստ են այդ պատասխանատվությունը կրել: Այդ ժամանակ նոր մենք օր օրի կամաց-կամաց արդյունք կտեսնենք:

«Կամք»-ականներն ամենօրյա ռեժիմով կայցելեն Բաղրամյան 26 (Տեսանյութ)

- Այսօր քաղաքական դաշտում կուսակցությունների եւ նախաձեռնությունների պակաս չկա, ո՞ւմ թիմը կարող է ստանձնել այդ պատասխանատվությունը կամ գուցե հենց այս իշխանությունի՞ց գտնվի ավելի պատասխանատու մեկը:

- Մեզ պետք են մարդիկ, որոնք գիտակցաբար, անձնվիրաբար պատրաստ են պատասխանատվություն կրել սեփական հայրենիքի ու ժողովրդի անվտանգության եւ առողջության համար: Այս տեսակ մարդն է ինձ համար նվիրյալ, եւ այդ տեսակը կարող է լինել իմ պատմական հայրենիքի ղեկավարը: Նման պահվածքով որեւիցե մեկին ես չեմ տեսնում այս իշխանության մեջ: Ֆեյսբուքյան լայվերով կորոնավիրուսի ու մնացած մարտահրավերների դեմ չեն պայքարում: Ամեն օր տարբեր բնագավառներում մի նոր քաղաքական թատրոն ու սերիալ են ցույց տալիս: Ազգային արժեքները, հայրենասիրությունը, ամեն ինչ դրված է մի կողմ, իրենց համար ձեւական բնույթ է կրում: Թող գլուխները չգովեն, թե գոռալով-ճվալով, ասֆալտին պառկեցնելով, սամասուդ անելով՝ երկիր կարելի է ղեկավարել: Ու այս ամենն ամբողջ աշխարհն է տեսնում: Էդ ո՞ւմ հետ եք այդ տոնով խոսում, հայ ժողովրդի՞Սթափվել ու հետեւություններ անել է պետք: Ինչքա՞ն կարելի է մի հոգու թատրոն նայել: Այսօր ամեն հայ  պետք է մտածի իր ընտանիքի, իր հարազատների, իր հայրենիքի մասին, այլապես բոլորս կորելու ենք:

Շատ երկար այս դիմակի հետեւում թաքնվել չի՛ լինելու, սա շիրմա չէ. Արագած Ախոյան (Տեսանյութ)

- Փաստորեն, գտնում եք, որ եկել է ժամանակը մի նոր իշխանափոխությա՞ն

- Ազգային ժողովը պետք է օր առաջ լուծարել եւ նոր ըտնտրություններ լինեն, որի արդյունքում կձեւավորվի կառավարություն՝ առանց սեւերի ու սպիտակների բաժանվելու: Այսօր քանի՞ ֆրոնտի է բաժանված հայաստանյան հասարակությունը: Իսկ կորոնավիրուսը չի հարցնում՝ կուսակցություն, քայլած-չքայլած: Ամենայն պատասխանատվությամբ՝ իրավիճակը գիտակցել է պետք եւ ընդունել, որ այս մարտահրավերը ցանկացած հայի դեմ է ուղղված, ինչի համար պետք է համախմբվենք: Դրա արդյունքում պետք է ձեւավորի ընդհանուր ռազմավարություն այս ամենի դեմ պայքարելու: Իսկ այս կառավարության մեջ կա՞ որեւիցե մեկը, որ գիտի, թե մեկ ամիս հետո՝ ինչ է տեղի ունենալու եւ այդ իրավիճակում ինչպես ենք պաշտպանվելու: Կամ գիտի՞ որեւիցե մեկը, թե այս տարվա վերջին ուր ենք հասնելու եւ ո՞րն է մեր երկրի պայքարի ռազմավարությունը: Համենայնդեպս, ես նման մարդու չեմ ճանաչում: ՀՀ կառավարությունն իր որդեգրած քաղաքականությամբ՝ ու՞ր է տանում հայ ժողովրդին եւ ի՞նչ ապագա է սպասվում: Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ չունեն եւ այլեւս անլուրջ է անգամ այս իշխանությանը քննադատելն ու քարկոծելը: Եվ այս հարցը վերաբերում է մի ողջ ժողովրդի՝ ոչ միայն Հայաստանի ներսի, այլ համայն հայությանը: Պետք է սթափ մտածել: Այսպես մենք գնում ենք վտանգավոր ճանապարհով եւ այլեւս անդունդի եզրին չենք, արդեն ընկել ենք շատ խորը անդունդի մեջ ու պետք է մտածենք, թե ինչպես ենք դուրս գալու այդ անդունդից: Անկառավարելի փորձության մեջ ենք եւ միմայն համախմբումն է, որ կարող է փրկել իրավիճակը, այլապես գյուղ առ գյուղ, տուն առ տուն քարուքանդ է լինելու, պետությունն էլ հետը:

«Իրատես». Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի Արսեն Թորոսյանին. Նա անձեռնմխելի է

- Պարոն Նիկողոսյան, բայց չէ՞ որ ժողովրդին արդեն երկու տարի է, ինչ համոզել են, որ ամեն ինչում նախկիններն են մեղավոր ու հենց նրանք էին երկիրը քարուքանդ անողները:

- Այդ ինչպե՞ս ստացվեց, որ ՀՀ բոլոր նախագահները վատն էին: Մենք ունեցել ենք փառավոր ուղի անցած երեք նախագահ եւ երեքի օրոք էլ Հայաստանն ունեցել է մեծ ձեռքբերումներ, որը քննարկման ենթակա չէ: Տեր-Պետրոսյանի օրոք Հայաստանը ձեռք է բերել անկախություն, արցախյան պատերազմի հաղթանակ, Քոչարյանի օրոք Հայաստանն ունեցել է տնտեսական աճ ու գնալով էլ ավելի է երկիրը ամրապնդվել, նույնը եղել է Սերժ Սարգսյանի ժամանակ: Բոլորի ժամանակ էլ թերություններ եղել են, անթերի ո՞ր երկրի ղեկավարն է, ո՞ւմ չեն քննադատում: Ինչպե՞ս կարելի է արժեզրկել մեր երկրի նախագահներին, հերոսներին, թե գեներալը գենարալ չէ, հոգեւորականը հոգեւորական չէ, կաթողիկոսը կաթողիկոս չէ: Ու այս ամենն ասում են այն մարդիկ, ովքեր ընդհանրապես կապ չեն ունեցել երկիր պահելու հետ: Իսկ որեւէ մեկը հարց բարձրացրե՞լ է, թե ինչպես եղավ, որ ՀՀ երեք նախագահներից ամեն մեկին մի անուն կպցրեցին, իսկ Ալիեւը դարձավ կիրթ: Էս ի՞նչ նոր Հայաստան է: Ինչ վերաբերում է ժողովրդին, այդ ժողովրդի մի մասնիկն էլ մենք ենք, բայց մեր կարծիքը ո՞վ է հարցնում: Շատ էլ որ համբերատար լռում ենք: Ավելին ասեմ՝ մեծ թվով տաղանավոր մարդիկ ունենք, որոնք դեռ համբերությամբ լռում են, մի մասն էլ ամոթից չի խոսում, մարդիկ կան անգամ ազգանուններն են փոխում: Ի՞նչն է լավ, որ մատնացույց են անում, թե բանակում սնունդը շատ լավ է: Այդ ամենը ցույց տալու բան չէր: Կարեւորը բանակի մարտունակությունն է, զինվորի մարտական պատրաստվածությունն է, այլ ոչ թե զինվորը կլուբնիկ կերավ, թե բանան ու կոկա-կոլա:

Ժողովո՛ւրդ, ձեր երեխաների ապագան պղծվում է, բացե՛ք ձեր աչքերը. Արագած Ախոյան (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА