o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մահվան առեւտուր» կամ Նիկոլի հերթական «ինքնախոստովանական ցուցմունքը»

06.06.2020 23:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մահվան առեւտուր» կամ Նիկոլի հերթական «ինքնախոստովանական ցուցմունքը»

Հայտարարությունները, որով հանդես է գալիս Նիկոլն ամենօրյա ռեժիմով, ավելի ճիշտ՝ օրական մի քանի անգամ, վաղուցվանից են  շատ-շահերի համար զզվեցնելու աստիճան ձանձրալի դարձել։ Բայց իզուր․ այդ ելույթներում նա բավական հաճախակի է հնչեցնում մտքեր, որոնք հետագայում, երբ իրավապահները կզբաղվեն այս կորոնավիրուսային իրավիճակով, շատ բաների բացահայտման հիմք կարող են դառնալ։ Նման մի հայտարաարություն էլ Նիկոլը հնչեցրեց այսօր։

Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը

Նախ նշենք, որ արդեն քանի օր է, որ պետական պատկան կառույցներից փորձում ենք տվյալներ ստանալ՝ այս եւ անցած տարի մեր երկրում մահացության վիճակագրության հետ կապված։ Սակայն այդ կառույցներն ամեն ինչ անում են, որ որեւէ հստակ պատասխան չտան։ Թե ինչու, դրան դեռ կհասնենք։ Մինչ այդ նշենք, որ այսօր հենց Նիկոլը տվեց մեր հարցերի պատասխանները, ինչը, կարծում ենք, նրա առողջապահության նախարարի դուրը հազիվ թե գա։ Այսպես, Նիկոլը, թերեւս մտածելով, թե ապագայի համար եւս մեկ ալիբի կարող է ստեղծել, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց, որ 2020թ․ հունիսի 1-ի դրությամբ մենք ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ, քան անցած տարվա նույն ժամանաակահատվածում։ Նա այդ փաստը բացաատրում է այսպես․ «Դա ունի շատ հետաքրքիր պատճառ: Նախ, նախորդ տարի քաղցկեղից հունիսի 1-ի դրությամբ մահացել է 2307 մարդ, իսկ այս տարի՝ 2213 մարդ: Համարյա 100-ով պակաս: Ո՞րն է բացատրությունը: Բացատրությունն այն է, որ պոտենցիալ քաղցկեղից մահացողների մի բավական մեծ տոկոսը վարակվել է կորոնավիրուսով եւ կորոնավիրուսը թույլ չի տվել, որ քաղցկեղը դառնա մահվան պատճառ, ինքն է դարձել մահվան պատճառ: Եթե այս վիճակագրությանը հավատանք, կստացվի, որ եթե կորոնավիրուսը չլիներ, կորոնավիրուսով հիվանդացած քաղցկեղակիրների մի մասը կմահանար քաղցկեղից: Նույնը շնչառական օրգանների հիվանդությունների դեպքում է: Անցած տարի այդ հիվանդություններից մահացել է 1448 մարդ, իսկ այս տարի՝ 1062 մարդ:: Այսինքն մոտ 400-ով պակաս մարդ է մահացել: Պատճառը էլի նույնն է․․․»:

Իմաստը սա է․ եթե այդ մարդիկ կորոնավիրուսից չմահանային, ապա կմահանային ունեցած այլ հիվանդությունից։ Ընդ որում, Նիկոլը բավականին անկապ բառապաշարով նույն միտքը փորձում էր օրեր առաջ եւս առաջ մղել. «Այն մարդիկ, ովքեր նախորդ տարի մահացել են բազմաթիվ այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից»։ Այսինքն, այս վարկածի շուջ կարծես ինչ-որ հաշվարկներ է կառուցում։

Իհարկե, նիկոլյան այս վարկածը պարզապես ջարդուփշուր է անում Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր այն պնդմամբ, որ Հայաստանում կորոնավիրուսիօց մահացածների թիվն իրավական տեսանկյունից 0 է։ Այսինքն, իրավական առումով մահվան պատճառը կարող է ներկայացնել միայն դատաբժշկական փորձագետի եզրակացությունը։ «Ու քանի որ կորոնավիրուսով վարակվածների մահվան դեպքում դիահերձում չի իրականացվում եւ չի տրվում դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, ուստի որևէ եղանակով հնարավոր չէ պարզել անձը մահացել է հենց այդ վարակից, թե ոչ»։ Այսինքն, երբ Նիկոլը կամ պաշտոնական այլ ատյանները հայտարարում են կորոնավիրուսից հերթական մահվան մասին, իրավական առումով դա առնվազն տարակուսելի է․ ինչո՞վ կարող են հիմնավորել, որ կոնկրետ անձը մահացել է հենց կորոնավիրուսից եւ ոչ Նիկոլի հիշատակած քաղցկեղից կամ շնչառական օրգանների հիվանդություններից։ Նման որեւէ հիմնավորում չկա, եւ չմոռանանք, որ հենց Նիկոլին ենք «պարտական», որ կորոնավիրուսից մահացած համարվողների դիահերձումն արգելվեց։ Մեր աղբյուրը, որը զբաղվում է կորոնավիրուսային հիվանդներով, նաեւ բժշկական տեսանկյունից էր  հենց նույնն ասում՝ անգամ բուժող բժիշկը ոչ միայն իրավունք չունի, այլ մասնագիտական առումով չի կարող պնդել, որ հենց կորոնավիրուսն է եղել մահվան պատճառը․ «Առանց հերձման նման միանշանակ եզրակացություն տալն անհնար է։ Կարող եմ նման օրինակ բերել․ ունեցել եմ քաղցկեղային հիվանդ, ում մոտ կար որոշ բարելավում, բայց մահացավ։ Բոլորս, այդ թվում հարազատները գրեթե վստահ էին, որ պատճառը նրա հիվանդությունն էր, սակայն հերձումը ցույց տվեց, որ եղել է սրտամկանի ինֆարկտ։ Եվ նույնը կորոնավիրուսի դեպքում․ ինչի՞ց մահացավ վարակված քաղաքացին, անձամբ եւս պատասխանատվություն ինձ վրա չեմ վեցնի՝ առանց հերձման հստակ պատճառ նշելով»։

Այսպիսով այն, որ հերձման արգելքը մանիպուլյացիոն լայն հնարավորություններ էր ստեղծում՝ ինչպես կորոնավիրուսի զոհերի արհեստական բարձր, այնպես էլ՝ արհեստական ցածր ցուցանիշ ներկայացնելու համար, կախված քաղաքական նպատակահարմարությունից, ի սկզբանե էլ հայտնի, երբ իշխանությունների թեթեւ ձեռքով հիշատակված օրինագիծը «դակվեց» ԱԺ-ում։ Բայց կա մեկ ցուցանիշ, որը մանիպուլյացիայի ենթարկելը գործնականում անհնար է։ Տվյալ ժամանակահատվածում քանի՞ մարդ է մահացել երկրում, եւ մահացության ի՞նչ դինամիկա կա։ Պաշտոնական ատյանները, ի պատասխան մեր հարցմանը, մինչ այս լռում էին, բայց արդեն նրանց պատասխանի կարիքը չկա, Նիկոլը ներկայացրեց։ Եվ ի՞նչ է ստացվում․ ունենք կորոնավիրուս, որը Նիկոլը համարում է «դժոխքի միջով անցում», բայց դրա հետ միաժամանակ․ «Ունենք մի քանի հարյուրով ավելի պակաս մահ»։

Ես զզվում եմ Նիկոլից.տեսանյութ

Սակայն այստեղ մեկ ուշագրավ հանդամանք դիտարկենք։ Այսպես, 2018թ․, 2019թ․, 2020թ․-ի հունվար-մարտ ամսիներին հանրապետությունում ունեցել ենք համապատասխանաբար 7 128, 7 307, 7 289 մահվան դեպք (https://www.armstat.am/file/article/sv_03_20a_520.pdf)։ Այսինքն, թեեւ Նիկոլի կառավարման երկու տարիներին (առաջին եռամսյակի դրությամբ) ունեցել ենք մահացության որոշ աճ, սակայն 2019 ու 2020թ․-ին տարբերությունը մեծ չէ՝ 18։ Իսկ ահա կորոնավիրուսային զոհերը հիմնականում սկսեցին ի հայտ գալ առաջին եռամսյակից հետո (կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին հայտարարվել է մարտի 26-ին)։ Եվ ահա, Նիկոլի հայտարարությունից ստացվում է, որ ընդամենը երկու ամսում՝ ապրիլ-մայիս ամիսներին, կորոնավիրուսից մահվան դեպքերի ավելացմանը զուգահեռ, Հայաստանում միաժամանակ սկսվել է մահացության կտրուկ անկում՝ մի քանի հարյուր դեպքով։ Ավելի կոնկրետ, դատելով Նիկոլի բերած երկու օրինակներից, մոտ 500-ով։ 

Լավ, կորոնավիրուսն էլ մի կողմ թողնենք՝ Նիկոլի հիշատակված խրթին, միայն հարցեր առաջացնող բացատրությունների մեջ չմտնելու համար, եւ կրկնենք բուն փաստը։ Առաջին եռամսյակում ունեցել ենք մահվան մոտավորապես այնքան դեպք, ինչքան անցած տարի, իսկ ահա երկրորդ եռամսյակի ընդամենը երկու ամիսներին, ըստ Նիկոլի, մի քանի հարյուրով պակաս։ Իհարկե, ողջամիտ տրամաբանության տեսանկյունից սա աբսուրդ է՝ նման բան պարզապես չի կարող լինել։ Առավել եւս, որ  այս ամիսներին ի հայտ է եկել մահացու մեկ գործոն եւս՝ կորանավիրուսը, որը կարող էր միայն անցած տարվա համեմատ ավելացնել մահացության ցուցանիշը։ Ընդ որում, ոչ միայն այն պատճառով, որ մահացու հիվանդություն է։ Այլ նաեւ, որ այս երկու ամիսներին առողջապահական համակարգը, ինչպես իշխանավորներն են խոստովանում, գերծանրաբեռնված է, որի պարագայում միանշանակ պետք է ավելանային նաեւ այլ հիվանդություններից մահվան դեպքերը։ Բայց ոչ, ունենք մի քանի հարյուր դեպքով անկում։ Իսկ դա կարող է միայն մեկ բացատրություն ունենալ, որ կորոնավիրուսի շուրջ սարքված է մի մեծ «մահվան առեւտուր», որից, ինչպես ակնարկեց Նիկոլի խոստովանությունը, իրենք էլ արդեն գլուխ չեն հանում։ 

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА