o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչը կարող է անմիզապահության պատճառ լինել

06.06.2020 22:44 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչը կարող է անմիզապահության պատճառ լինել

- Հարգելի բժիշկ, ի՞նչը կարող է անմիզապահության պատճառ լինել: Ե՞րբ դիմել բժշկին: Խմդրում եմ նշել բուժման մեթոդները:

Հարցին պատասխանում է բժիշկ-ուրոլոգ, բ.գ.թ., դոցենտ ԴԱՎԻԹ ՖԱՆԱՐՋՅԱՆԸ.

Ովքե՞ր կարող են բաց տարածքում դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

- Անմիզապահությունը մեզի ակամա արտահոսքն է: Առավել հաճախ հանդիպում է կանանց մոտ: Ընդունված է տարբերակել անմիզապահության հետեւյալ տեսակները.
- Ուրգենտ անմիզապահություն,
- Սթրեսային անմիզապահություն,
- Խառը անմիզապահություն,
- Գերծավալային անմիզապահություն:

Ուրգենտ անմիզապահությունը հաջորդում է միզարձակման հանկարծակի եւ անզուսպ ցանկությանը: Համարվում է հիվանդության ախտանշան եւ ոչ հիվանդություն: Պատճառը միզապարկի ոչ բնական կծկումներն են, որի հետեւանքով խանգարվում է միզուկի փականի կծկումը: Այսպիսի վիճակներ կարող են առաջանալ շաքարային դիաբետի, ինսուլտի, Պարկինսոնի հիվանդության եւ ողնուղեղի ախտահարումների ժամանակ:
Խառը անմիզապահության ժամանակ դիտվում է միզարձակության հրատապություն, որն ուղեկցվում է հազի, փռշտոցի եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում անմիզապահությամբ: Այսինքն` խառը տիպի անմիզապահության դեպքում առկա է ինչպես սթրեսային, այնպես էլ ուրգենտային բաղադրիչ:
Գերծավալային տեսակի անմիզապահությունն առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ: Այն առաջանում է միզուղիների խցանումների (շագանակագեղձի ադենոմա, շագանակագեղձի քաղցկեղ, միզապարկի վզիկի կարծրացում, միզուկի նեղացում եւ այլն) ժամանակ:
Բոլոր տարիքային խմբերում ամենից հաճախ դիտվում է սթրեսային անմիզապահությունը: Անմիզապահության այս տեսակն առաջանում է ներորովայնային ճնշման բարձրացման ժամանակ: Կոչվում է սթրեսային, սակայն ամենեւին կապված չէ սթրեսի հետ, պարզապես առաջանում է հազի, փռշտոցի, ծիծաղի եւ ծանրություն բարձրացնելու ժամանակ:
Սթրեսային անմիզապահության հիմնական ռիսկի գործոններն են`
- Միզասեռական ստոծանու մկանների թուլությունը,
- Որովայնի եւ կոնքի խոռոչի վիրահատությունները,
- Տարիքը,
- Էստրոգեն դեֆիցիտային վիճակները,
- Տրավմաները,
- Ծանր ծննդաբերությունը:

Անմիզապահությունը բուժելի է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ: Առկա են բուժման ոչ դեղորայքային, դեղորայքային եւ վիրահատական մեթոդներ: Անմիզապահության որեւէ ձեւի առկայության դեպքում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկի:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА