o C     10. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Տեսանյութ

06.06.2020 22:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը. Տեսանյութ

Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը

 

Օրինական հիմունքներով Վրաստանում գտնվող և երկիրը լքել չկարողացող արտասահմանցիներն իրավունք կունենան մնալ Վրաստանում մինչև հուլիսի 31-ը

Հայաստանի բոլոր ղեկավարներին միավորում է մեկ բան՝ Քաջազնունուց մինչեւ Սերժ Սարգսյան, Արամ Մանուկյանից մինչեւ Զարոբյան, իրենք երբեք չէին պայմանավորվի մեր թշնամու հետ. նրանք երբեք իրենց իշխանության համար չէին բարիշի, պայմանավորվի՝ վաճառելով մեր հողը եւ Հայաստանի քաղաքացիների կյանքերը. մի բան, որը Նիկոլ Փաշինյանն արեց Դուշանբեում: Այս մասին իր հերթական տեսաուղերձում նշել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Անդրադառնալով վերելակային դիվանագիտությանը, նա նշել է.

«Ես պատմելու եմ մի գործընթացի մասին, որը էքսպերտներն անվանել են վերելակային դիվանագիտություն: Դա սկսվեց Դուշանբեում, որտեղ Նիկոլ Փաշինյանը եւ իր կիրթ ու կառուցողական ընկեր Ալիեւը դուրս գալով վերելակից սկսեցին պայմանավորվել, եւ այդ խայտառակ փաստը տվեց Նիկոլ Փաշինյանին հնարավորություն զավթել Հայստանում իշխանությունը մինչեւ վերջ կամ ավարտին հասցնել այդ պրոցեսը, իսկ Իլհամ Ալիեւին տվեց ռազմավարական եւ մարտավարական այնպիսի առավելություն, որի գնը մենք արդեն վճարել ենք եւ վճարելու ենք հույս ունեմ քիչ ժամանակ, բայց վստահորեն կարող եմ ասել, որ դա լինելու է շատ-շատ դժվար: Այդ մարսելու գործընթացը սկսվելու է այն օրվանից, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի ՀՀ իշխանությունից:

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի ամենամեծ վախը. Նա սարսափում էր պատերազմից կամ սահմանային սրացումներից: Դրա համար, երբ առաջին անգամ հանդիպեց Ալիեւին Դուշանբեում եւ հնարավորություն ուներ տետատետ շփման, եւ Նախիջեւանի ուղղությամբ կային պրոբլեմներ, Նիկոլ Փաշինյանը մուրաց խաղաղություն՝ Հայաստանի ժողովրդի եւ Հայաստանի հաշվին: Մուրաց ժամանակ, որպեսզի ամրապնդի իր իշխանությունը, որպեսզի անի ընտրություններ:

Ալիեւի ինչի՞ն էր պետք այդ ժամանակը Ալիեւին եւ ինչու նա տվեց այդ հնարավորությունը: Նայեք, ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի դիվանագիտությանը հաջողվել էր մի շատ կարեւոր բան, որին ձգտում էին Հայաստնի բոլոր իշխանությունները, մի բան, առանց որի Հայաստանը անընդմեջ պատերազմի վտանգի տակ էր: ՀՀ բոլոր իշխանությունները բարձրացնում էին հարց, որ մենք պարտավոր ենք ունենալ դիտորդական առաքելություն, այնուհետեւ տեխնիկական միջոցներ, որպեսզի վերահսկենք շփման գծի վրա բոլոր միջադեպերը եւ հնարավորություն ունենաք հասկանալու, թե ով է կրակում առաջինը եւ հասցեական մեղադրանքներ հնչեցնեն միջազգային միջնորդները: Դա նշանակում է, որ Ադրբեջանի ձեռքից ամենամեծ խաղաքարտը վերցնում են, որովհետեւ Հայաստանը երբեք չի սկսում կրակել: Ապրիլյան պատերզմից հետո Վիեննա քաղաքում եռանախագահող երկրների, ինչպես նաեւ ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով ստորագրվեց մի փաստաթուղթ, որն ամրագրում է, որ շուտափույթ պետք է ներդրվեն միջոցներ, որոնք բերելու են մջազգային դիտորդական առաքելության ավելացմանը եւ դրանից բխող տեխնիկական միջոցների ներդրմանը ամբողջ շփման գծի երկայնքով: Այնուհետեւ դա հաստատվեց Սանտկ Պետերբուրքում արդեն ՌԴ նախագահի ներկայությամբ: Եթե դա արվեր, մենք գրեթե կզորայցնեինք սահմանային միջադեպերի քանակը եւ գրեթե չէր լինի պատերազմի վտանգը եւ ամենակարեւորը, չէինք ունենա զոհեր:

Նիկոլ Փաշինյանը դա զիջեց, Փաշինյանը խնդրելով ժամանակավոր կրակի դադար, որպեսզի զավթի Հայաստանում իշխանությունը, նա զիջեց Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, ապացույց այն է, որ դրանից հետո ոչ ոք չի խոսել Վեննայի կամ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածոսւթյուների մասին, ոչ եռանախագահները, որ Փաշինյանը եւ ոչ էլ Ալիեւը»,-հայտարարեց Մինասյանը:

Նրա խոսքով, Փաշինյանը դրանից հետո  հայտարարեց, որ ինքը սկսում է նոր հեղափոխական գործընթաց Ղարաբաղի հարցով, դա նշանակում է, որ զրոյացնում ենք եւ սկսում ենք սկզբից. «Մնացականյանը այնուհետեւ փորձեց ինչ-որ ձեւով ակնկարկել, որ գիտեք մենք փորձում ենք վերադարձնել Վիեննան եւ Սանկտ Պետերբուրգը, բայց դա երբեք չի արվել պետության դե ֆակտո ղեկավարի բերանով: Ես համարում եմ, որ այս իշխանությունների օրոք այդ գնացքը արդեն գնացած է եւ Ադրբեջանը արդեն չի էլ խոսում դրա մասին եւ ամենամեծ դիվանագիտական ձեռքբերումներից մեկը Փաշինյանը փոխեց կամ բառացիորեն ծախեց այն ժամանակահատվածի եւ հնարավորության համար, որն իրեն թույլ տվեց Կարգին Հայկոյին սարքել քաղաքապետ, կամ աներձագ Հրաչին սարքել ԱԺ պատգամավոր»:

Ինչպես են ոչնչացնում երկիրը

Մինասյանի  խոսքով` Իլհամ Ալիեւը փորձում էր ամեն տարի գարնանը Նախիջեւանի ուղղությամբ առաջ գալ եւ նույնը արեց 2018 թվականի ապրիլին, հայկական ԶՈՒ-ն էլ պահում էր դիրքերը կրակով, սակայն մայիսին արդեն իրավիճակ փոխվեց եւ քաղաքական ղեկավարությունը չէր տալիս կոնկրետ հրամանններ կրակն ակտիվացնելու համար:

«Դա էլ հնարավորություն տվեց ադրբեջանցիներին տեղ-տեղ  5 կմ-անոց տարածությունը կրճատել մինչեւ  750-ից 1500 մետր` մոտիկանալով հայկական գյուղերին, օրինակ Արեւիկ գյուղին, որովհետեւ իրենց երազանքն էր այդ հատվածը, որը գտնվում էր ՀՀ ԶՈւ հսկողության տակ վերցնել եւ հնարավոր կրակի տակ պահել հայկական գյուղերը եւ ամենակարեւորը ռազմավարական ճանապարհը`  Երեւանից մինչեւ Գորիս:

Բայց խնդիրը նա էր, որ աշնանը Նիկոլ Փաշինյանը հրաման տվեց չկրակելու եւ նույն հրամանը տվեց նաեւ Ալիեւը, բայց Ալիեը սկսկեց ամրապնդել արդեն իսկ վերահսկողության տակ վերցրած կետերը` ստեղծելով նոր ինժեներական կառույցներ, ստեղծելով ճանապարհներ եւ մատակարարման համար ամբողջ ինֆրաստրուկտուրան, որովհետեւ առանց դրա հայկական զորքերի կրակի տակ իրենք պետք է վերադառնային: Ես վստահ կարող եմ ասել, որ հայկական ԶՈՒ վերահսկողությունից կորցրած կարող ենք համարել ավելի քան 2000 հեկտար հող»,-ասաց նա:

Մինասյանն անդրադարձավ նաեւ կորոնավիրուսի թեմային. «Հայ ժողովուրդը հիմա ունի 2 թշնամի Իլհամ Ալիեւը եւ  կորոնավիրուսը. այդտեղ էլ Փաշինյանը փորձեց անել իր սիրած գործը, փորձեց պայմանավորվել թշնամու հետ մենակ թողնելով հայ ժողովրդին թշնամու հետ:

Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը ուներ երկու ընտրություն` կռվել հայ ժողովրդի նոր թշնամու դեմ, կամ պայքարել հանուն սեփական իշխանության, Փաշինյանը ընտրեց երկրորդը, որի արդյունքում Հայաստանն այսօր ամենամեծ վարակակիր երկիրն է: Սկսեց մի գործընթաց, որը պատճառ դարձավ ավելի քան 200 ճակատագրի` անձամբ ստանձնելով պատասխանատվությունը տնտեսական, առողջապահական եւ զուտ բարոյական կոլապսի համար: Օր առաջ պետք է պրծնենք Նիկոլ Փաշինյանից, մարդուց, ում  պատճառով հայ ժողովուրդն այսօր այս խայտառակ կացության մեջ է»,- ասաց նա:

Մինասյանը նշեց, որ ՊԵԿ-ը պետք էր վարկային արձակուրդ տար բիզնեսին, ինչը չարեց, իսկ առողջապահության նախարարը ամեն ինչ արեց, որ մարդիկ հիվանդանան եւ  մահանան. «Եվ քանի որ նա հպարտանում է, որ դիտորդի կարգավիճակ ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում` ռուսերեն «ВОЗ» ես առաջարկում եմ իրեն անվանել «ВОЗ»-ի տղա եւ նա քանդեց գործընթացը` նշանակելով իր ընկերներին ամենուր, դարձրեց այն խայտառակ կոռումպացված մի համակարգ, իսկ երբ սկսվեց համաճարակը նա դարձավ դժոխքի դեսպան եւ ասաց, որ բոլորը մահանալու են: Նա նույնիսկ կարողացավ հարաբերությունները ավելի վատացնել Վրաստանի հետ»-ասաց Մինասյանը:

Նրա խոսքով` կարանտինի վայրերում հսկողություն իրականացնող կարանտինի ղեկավարները` նախարարի ընկերները  մսխում են  միլիոնավոր դոլարներ:

Նախկին դեսպանը նշեց, որ եթե բոլոր քաղաքներում կորոնավիրուսի պայքարի առաջամարտիկները քաղաքապետերն են, ապա Հայկ Մարությանը չկա. «Շնորհավորում եմ, բոլորին, որոնք ընտրել են այդ խեղկատակությանը, Ազգային անվտանգության քարտուղարը չկա, փոխվարչապետը, որը դարձավ պարետ, գիտեք այս գժերի թատրոնում միակ մոտավորապես նորմալ մարդն է. որը գոնե մոտավորապես մտքեր է  կարողանում արտադրել, բայց որը պետք է փակեր Իտալիայից բոլոր ռեյսերը, բայց որը մարտի 3-ին այդ չվերթով Հռոմից ժամանեց Հայաստան, որովհետեւ ինքը քավոր էր»,-ասաց նախկին դեսպանը:

Մինասյանի խոսքով` երբ Փաշինյանը հասկացավ, որ ինքը մենակ է այդ ահանգնացող խնդիրների հետ, մեղքը գցեց ժողովրդի վրա, այնինչ նորմալ իշխանությունը շատ հստակ կարանտին կկազմակերպեր եւ կպահեր մարդկանց փակված այնքան, մինչեւ վարակը վերանար:

«Վրաստանի վարչապետը կարողացավ այնպես կառավարել ճգնաժամը եւ ավելի քիչ վարակված ,մարդ ունի, քան Հայաստանը մեկ օրում: Երբ ամբողջ աշխարհն արդեն դուրս է գալիս այս  ճգնաժամից Հայաստանը նոր մտնում է: Հայաստանի պաշտոնյաները, կոնկրետ վարչապետը բացի նրանից որ պատասխանատու են մահերի համար, նաեւ մեզ արեցին խայտառակ, մենք դարձանք երրորդ կարգի երկիր եւ միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է: Հիմա  կատարում են վերջին հրահանգը` ժողովուրդն է մեղավոր: Որ ժողովուրդը, որ իրենց ուսերի վրա բերեցին տվեցին այս իշխանությունը, ու որ նեղն եք ընկնում երեխեքի հետ նկարներ եք անում, որ մենք կին ու երեխաներ ունենք, մեզ մի վիրավորեք»,-ասաց նա:

«Որքան թուլացնում եք երկիրը ներսից, այդքան դրսից հարվածներ է ստանում պետությունը». Արմեն Աշոտյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА