o C     04. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երբ ջղաձգվում են ազգային դավաճաններն ու ապազգայինները

06.06.2020 18:48 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Երբ ջղաձգվում են ազգային դավաճաններն ու ապազգայինները

Այն, որ ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ընդունել է «Բեւեռների միացում» ազգային նախաձեռնության հիմնադիր-ղեկավար ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ինչպես նաեւ ազգային դաշտում գործունեություն ծավալելու մասին Ա. Վարդանյանը հարցազրույց է տվել «Իրավունք TV»-ին, բավական դրական արձագանք է գտել հանրային լայն շրջանակների, ինչպես նաեւ մեր ընթերցողների կողմից: Մարդկանց մոտ ազգային զարթոնքի հույս է արթնացել, որ ազգային ուժերը կարող են միավորվել եւ իրենց փորձով երիտասարդ ազգային գործիչների հետ կիսվում են այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ազգային, քաղաքական դաշտում եղել են ազգային գաղափարախոսության, ազգային արժեքների պաշտպանության առաջամարտիկները: Եվ այն, որ սա է ճիշտ գործելակերպի ճանապարհը եւս մեկ ապացույց եղավ հենց Բաքվից: 

Կոչ եմ անում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային դեմ անձանց չխոսել Հայաստանի ասորական համայնքի անունից. Տեր Նիկադիմ Յուխանաեւ

Ո՛չ ավել, ո՛չ պակաս Բաքվում ապաստան գտած, հայրենիքն ուրացած, հայ-ադրբեջանական «խաղաղության պլատֆորմի» անդամ, ադրբեջանական լրատվամիջոցներում տեղավորված ՍՅՈՒԶԱՆ ՋԱՂԻՆՅԱՆՆ է ջղաձգվել վերոնշյալ հանդիպումից: Ավելին` նա կասկածի տակ է դնում, թե որքանով կապ ունեն Հայաստանում գործող հայտնի քաղաքական գործիչներն ազգայինի հետ: Այստեղ են ասել` աշխարհ կանգնի իջնող կա: Թերեւս հիշողության ամնեզիա ունեցողների համար հիշեցնենք, որ Ս. Ջաղինյանն այն մարդն է, որը 2016 թվականին աջակցություն էր հայցել Ադրբեջանից ու հայտարարել, որ չի ուզում ՀՀ քաղաքացի մնալ: Այո, հենց 2016 թվականին, երբ հայ սպայի գլուխը կացնահարածները հիմա էլ եկել էին հայ զինվորների գլուխները կտրելու, տատիկ-պապիկներին խոշտանգելու: Իսկ այսօր ադրբեջանական արյունոտ գրկում ջերմացած դավաճանը խոսում է ազգայինից: Մնում է միայն ճշտել` ո՞ր ազգայինի մասին է խոսքը` հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական: 

Ինչեւէ, Ս. Ջաղինյանի հետ կապված ամեն ինչ պարզ է, սակայն հատկանշական է այն, որ վերջինիս սկսել են ձայնակցել «Սասնա ծռերից» ոմանք, որոնք «Ազգային ժողովրդավարակ բեւեռ» նախաձեռնությամբ են հանդես եկել: Այն, որ «Սասնա ծռերի» կարկառուն ներկայացուցիչներն ամերիկյան ազդեցության գործակալներ են ու բացեիբաց հայտարարում են սորոսական գրանտներով սնվելու մասին, սա թերեւս նորություն չէ, բայց որ արդեն սկսել են «դուետով երգել» ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձի հետ ու իրար հետ համակարծիք լինել, սա թերեւս բացահայտում էր: Այս առումով բավական է ուսումնասիրել, թե ովքեր են «Սասնա ծռերի» յուրայիններից սոցցանցերում «շիրա տալիս» Ս. Ջաղինյանի հնչեցրած մտքերին: 
Այսքանից հետո` հետեւությունները թողնում ենք ընթերցողներին ու թերեւս օդում կախված թողնում հետեւյալ հարցը` հայ զինվորին գլխատողների հետ համագործակցողները կարո՞ղ են ունենալ հայրենասիրական մղումներ...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА